Գորդոն Մուր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գորդոն Մուր
Gordon Moore
Դիմանկար
Ծնվել էհունվարի 3, 1929(1929-01-03)[1][2]
ԾննդավայրՍան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Մահացել էմարտի 24, 2023(2023-03-24)[3] (94 տարեկան)
Մահվան վայրՀավայի, ԱՄՆ[3]
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ
ԿրթությունԿալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտ, Կալիֆոռնիայի համալսարան, Բերքլի, Սան Խոսեի պետական համալսարան և Sequoia High School?
ԵրկերՄորի Օրենք և Ինտել
Մասնագիտությունձեռնարկատեր, քիմիկոս, բարեգործ, ճարտարագետ և ֆիզիկոս
ԱշխատավայրԿալիֆոռնիայի համալսարան, Բերքլի
ԱմուսինBetty I. Moore?[4]
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ճարտարագիտական ազգային ակադեմիա
Commons-logo.svg Gordon Moore Վիքիպահեստում

Գորդոն Էրլ Մուր[9] (անգլ.՝ Gordon Earle Moore, հունվարի 3, 1929(1929-01-03)[1][2], Սան Ֆրանցիսկո, Կալիֆոռնիա, ԱՄՆ - մարտի 24, 2023(2023-03-24)[3], Հավայի, ԱՄՆ[3]), Intel կորպորացիայի տնօրենների խորհրդի պատվավոր նախագահ և հիմնադիր, «Մորի օրենքի» հիմնադիր։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գորդոն Մուրը ծնվել է Կալիֆորնիայի Պեսկադերո քաղաքում, շրջանի շերիֆի տեղակալի ընտանիքում։ Առաջին և երկրորդ կուրսերում Մուրը սովորել է Սան Խոսեի պետական համալսարանում, որտեղ հանդիպել է իր ապագա կնոջը՝ Բեթիին։

1950 թվականին Կալիֆոռնիայի Բերկլիի համալսարանում ստացել է քիմիայի բակալավրի աստիճան։ 1954 թվականին Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտում ստացել է գիտությունների դոկտորի աստիճան քիմիայի և ֆիզիկայի բնագավառում։

1953 թվականից աշխատել է Ջոնս Հոփքինսի համալսարանի կիրառական ֆիզիկայի լաբորատորիայում։ 1956 թվականից Ուիլյամ Շոկլիի ղեկավարությամբ աշխատել է Պալո Ալտոյի Shockley Semiconductor Laboratory-ում։

1957 թվականի սեպտեմբերին Մուրը և ևս յոթ տաղանդավոր ինժեներներ (Նենգ ութնյակ) հեռացել են Shockley Semiconductor Laboratory-ից Շոկլիի հետ տարաձայնությունների պատճառով և հիմնել են սեփական Fairchild Semiconductor ընկերությունը՝ Mountain View-ում սիլիկոնային տրանզիստորների հետ աշխատելու համար։ 1957 թվականից աշխատել է Fairchild Semiconductors-ի ինժեներական բաժնի պետ, իսկ 1959 թվականից դարձել է R&D-ի տնօրեն և ղեկավարել է n-p-n տրանզիստորի զարգացման խումբը։

1968 թվականի հուլիսին Մուրը Ռոբերտ Նոյսի հետ հեռացել է Fairchild Semiconductors-ից և դարձել Intel կորպորացիայի հիմնադիրները։ Սկզբում Մուրը զբաղեցրել է գործադիր փոխնախագահի պաշտոնը։ 1975 թվականին նա նշանակվել է Intel-ի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն։ Այդ պաշտոնները նա զբաղեցրել է մինչև 1979 թվականի ապրիլը, երբ նրան ընտրել են կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ և գլխավոր գործադիր տնօրեն։ Գորդոն Մուրը կորպորացիայի գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնում մնացել է մինչև 1987 թվականը, իսկ 1997 թվականին կենսաթոշակային տարիքի հասնելու կապակցությամբ նրան շնորհվել է տնօրենների խորհրդի պատվավոր նախագահի կոչում։

1965 թվականի ապրիլի 19-ին դուրս է բերել և հրապարակել այսպես կոչված «Մուրի օրենքը», ըստ որի միկրոպրոցեսորի բյուրեղում տրանզիստորների քանակը կրկնապատկվում է ամեն տարի։ 1975 թվականին նա փոխել է օրենքի ժամանակային բաղադրիչը և հայտարարել է տրանզիստորների քանակը երկու տարին մեկ կրկնապատկելու մասին[10]։ Ի սկզբանե դուրս բերվելով որպես էմպիրիկ կանոն՝ Մուրի օրենքը ժամանակի ընթացքում դարձել է կիսահաղորդչային ոլորտի հիմնարար սկզբունքը, որը որոշում է ավելի ու ավելի հզոր կիսահաղորդչային միկրոսխեմաների ստեղծումը՝ ավելի ցածր ինքնարժեքով։

Գորդոն Մուրը Ամերիկյան արվեստի և գիտությունների ակադեմիայի (1990), Ամերիկյան գիտության զարգացման խթանման ասոցիացիայի (2003), Ամերիկյան փիլիսոփայական միավորման (2005), ԱՄՆ-ի ազգային ճարտարագիտական ակադեմիայի, Էլեկտրատեխնիկայի և էլեկտրոնիկայի ճարտարագետների ինստիտուտի պատվավոր անդամ է, Կալիֆորնիաայի տեխնոլոգիական ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի նախագահ։

Պարգևներ և նվիրատվություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1990 թվականին պարգևատրվել է Ազգային մեդալով՝ տեխնոլոգիաների բնագավառում ձեռքբերումների համար։

2001 թվականին Մուրը և նրա կինը 600 մլն դոլար են նվիրաբերել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին, դա պատմության մեջ ամենամեծ նվերն է բարձրագույն ուսումնական հաստատությանը։ Գորդոն Մուրը ցանկացել է, որ նվերը օգտագործվի ինստիտուտի առաջնային գծում՝ հետազոտությունների և տեխնոլոգիաների պահպանման համար։

2002 թվականին արժանացել է Ջորջ Բուշի նախագահական Ազատության մեդալով` քաղաքացիական անձանց համար բարձրագույն պարգևով[11]։

2003 թվականին ստացել է C&C Prize։

2007 թվականի դեկտեմբերի 6-ին Գորդոն Մուրը և նրա կինը 200 մլն դոլար են նվիրաբերել Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտին և Կալիֆոռնիայի համալսարանին՝ երեսունմետրանոց աստղադիտակի՝ աշխարհի ամենամեծ օպտիկական աստղադիտակի կառուցման համար։ Հեռադիտակը պետք է ունենար 30 մետրանոց հայելի։ Դա գրեթե երեք անգամ ավելի է եղել ընթացիկ ռեկորդակրի չափից՝ մեծ երկդիտակ աստղադիտակից[12]։

Գորդոն Մուրը 2008 թվականին պարգևատրվել է IEEE Պատվո մեդալով՝ «ինտեգրալ սխեմաների մշակման նորարարական տեխնիկական գործառույթների և կիսահաղորդչային արդյունաբերության մեջ ՄՕՊ-հիշողության, միկրոպրոցեսորների և համակարգիչների զարգացման գործում առաջնորդության համար»[13]։ Մուրը ցուցադրվել է Something Ventured վավերագրական ֆիլմում, որի պրեմիերան կայացել է 2011 թվականին։

Նրա և կնոջ անունով Քեմբրիջի համալսարանի մաթեմատիկական գիտությունների կենտրոնում բացվել է գրադարան։

Այլ փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

2008 թվականի դրությամբ (Ֆորբսի տվյալներով) Գորդոն Մուրի կարողությունը գնահատվել է 3,7 մլրդ դոլար (288-րդ հորիզոնականը մոլորակի ամենահարուստ մարդկանց ցուցակում (Ֆորբս 400))[14]։

2011 թվականի մարտին Մուրը իր կարողությունը հասցրել է մինչև 4 մլրդ դոլարի նշագիծը և բոլոր միլիարդատերերի բացարձակ հաշվարկում զբաղեցրել 268-րդ հորիզոնականը։

Գորդոն Մուրի ֆինանսական կարողության աճը տարիների ընթացքում

Տարեթիվ Կարողություն ($, մլրդ.)
2002 3,3
2003 5,0
2004 3,8
2005 4,6
2006 3,4
2007 4,5
2008 4,4
2009 3,7
2010 3,5
2011 4,0

2000 թվականի սեպտեմբերին Գորդոն Մուրը կնոջ հետ հիմնադրել է Gordon and Betty Moore Foundation հիմնադրամը։ Միավորման հիմնական գործունեությունն ուղղված է եղել շրջակա միջավայրի պահպանության բարելավմանը և ամբողջ աշխարհում գիտական հետազոտություններին աջակցմանը[15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 Gordon Moore, Intel Co-Founder, Dies at 94 — 2023.
  4. https://www.moore.org/about/our-founders
  5. https://www.nationalmedals.org/laureates
  6. https://www.smenet.org/Professional-Development/Awards-Competitions/Award-Recipients/John-Fritz-Medal-Award
  7. https://www.ieee.org/content/dam/ieee-org/ieee/web/org/about/awards/recipients/founders-rl.pdf
  8. https://www.sciencehistory.org/historical-profile/gordon-e-moore
  9. Распространённая передача фамилии в русских текстах; более точная передача — Мор
  10. iXBT — Закону Мура — 40 лет!
  11. McFeatters Ann (July 10, 2002)։ «Fred Rogers gets Presidential Medal of Freedom»։ Pittsburg Post-Gazette (www.post-gazette.com)։ Վերցված է February 9, 2011։ «Intel Corp. co-founder Gordon Moore. Through the Gordon and Betty Moore Foundation, Moore is a philanthropic leader in higher education, scientific research, the environment and San Francisco Bay Area projects.» 
  12. «Thirty Meter Telescope Moves Forward, Sky & Telescope, August 2007»։ Արխիվացված է օրիգինալից 2013-10-13-ին։ Վերցված է 2021-01-10 
  13. IEEE Medal of Honor Recipients
  14. Gordon Moore — Forbes
  15. «About the Foundation — Gordon and Betty Moore Foundation»։ Արխիվացված է օրիգինալից 2011-03-17-ին։ Վերցված է 2011-04-13 

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тим Джексон Inside Intel. История корпорации, совершившей технологическую революцию XX века = Iside Intel. The unauthorized history of the world’s most successful chip company. — М.: Альпина Паблишер, 2013. — 328 с. — ISBN 978-5-9614-1956-6