Գորգոնա (կղզի)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Picto infobox map.png
Գորգոնա
Gorgona, abitato 03.jpg
Տեսակկղզի և frazione?
ԵրկիրFlag of Italy.svg Իտալիա
Վարչատարածքային միավորԼիվոռնո
Մասն էՏոսկանյան կղզեխումբ
Երկարություն2,15 կմ
Լայնություն1,65 կմ
Մակերես2,23 կմ²
Բնակչություն300 մարդ

Գորգոնա (իտալերեն՝ Isola di Gorgona), կղզի Միջերկրական ծովում։ Պատկանում է Տոսկանյան կղզեխմբին, Իտալիա։ Վարչականորեն Գորգոնա կղզին Լիվոռնոյի կոմունաներից է, Լիվորնո գավառի կազմում, Տոսկանա շրջան։ Տոսկանական կղզեխմբում ամենափոքր կղզին է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզին հայտնի էր հին ծովագնացներին մինչև հռոմեական ժամանակները, որոնք օգտագործում էին այն որպես կանգառ՝ ջրով լիցքավորվելու համար։ Սկզբում այնտեղ ապրել են էտրուսկները։ Նրանք սկզբում կղզուն տվել են Ուրգոն անվանումը, ապա՝ Գորգոնա։ Միջնադարում բենեդիկտյաններն ու ցիստերցիաները այստեղ վանք են կառուցել։ 1283 թվականին կղզին Պիզայի հանրապետության կազմում էր։ 1406 թվականին այն հայտնվում է Մեդիչիների տոհմի ազդեցության տակ։

Կղզին բնական արգելոց է։ Տեղակայված է Լիվորնոյից 35 կմ հեռավորության վրա։ Առանց Իտալիայի Արդարադատության նախարարության թույլտվության մուտքը դեպի կղզի արգելված է։ Անցկացվում են միայն բացառիկ շրջագայություններ, որոնք հսկվում են[1]։ Լուսանկարչական սարքավորումներ չեն թույլատրվում։ Մասնավոր նավերը կարող են մոտենալ կղզուն ոչ ավելի քան 500 մետր։ Միակ նավահանգիստը Cala dello Scalo-ն է, որը գտնվում է կղզու հյուսիսարևելյան հատվածում։ Նավահանգստից դեպի բնակավայր ճանապարհն անցնում է երկու բլուրների միջով, հարավում՝ Պունտա Գորգոնա (254 մ), և հյուսիսում՝ Պունտա Զիրի (213)։ Կղզու արևմտյան կողմում քարափների վրա կա դիտակետ՝ Torre Vecchia (հին աշտարակ), որը կառուցվել է 12-րդ դարում, Պիզայի հանրապետության ժամանակաշրջանում։

17-րդ դարում կղզու վրա կառուցվել է Torre Nuova (նոր աշտարակ) պահակադիտանոց՝ Տոսկանայի Մեծ դքսության պատվերով։

Կղզու վրա կան վանքեր և այլ կառույցներ։ 1869 թվականից կղզին վերածվել է փորձարարական գյուղատնտեսական տաժանակիր գաղութի։ Բանտարկյալները աշխատում են գյուղատնտեսության մեջ, ինչպես նաև զբաղվում անասնապահությամբ։ Նրանց բնակավայրերը բավականին մեծ են։ Կա նաև ֆուտբոլի դաշտ։ Բնակիչների և բանտարկյալների միջև հաղորդակցումը վերհսկվում է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Island of Gorgona»։ WelcomeToItaly.com։ Արխիվացված է օրիգինալից 2008-04-26-ին։ Վերցված է 2008-07-22 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]