Գողացված արքայադուստրը: Ռուսլան և Լյուդմիլա
Գողացված արքայադուստրը: Ռուսլան և Լյուդմիլա ուկր.՝ Викрадена принцеса: Руслан і Людмила | |
---|---|
![]() | |
Տեսակ | լիամետրաժ մուլտֆիլմ |
Հիմնված է | Ռուսլան և Լյուդմիլա |
Երկիր | ![]() |
Լեզու | անգլերեն |
Ընկերություն | Animagrad? և FILM.UA Group? |
Տևողություն | 85 րոպե |
Թվական | մարտի 7, 2018 |
Բյուջե | ₴ 95,2 մլն.[1] ($5 մլն.)[2] |
Շահույթ | ₴ 29,8 մլն. ($ 1,1 մլն.) (Ուկրաինա) $1,3 մկն. (Աշխարհ)[3] |
stolenprincess.com |
Գողացված արքայադուստրը։ Ռուսլան և Լյուդմիլա» (ռուս.՝ «Украденная принцесса: Руслан и Людмила»), ֆենտեզի ժանրի ուկրաինական լիամետրաժ եռաչափ մուլտֆիլմ՝ ստեղծված Ալեքսանդր Պուշկինի «Ռուսլան և Լյուդմիլա» հեքիաթի մոտիվներով[2]։ Մուլտֆիլմը դարձել է ռեժիսոր Օլեգ Մալամուժի նորամուտային աշխատանքը։
Մուլտֆիլմի սյուժեն ծավալվում է թափառական արտիստ Ռուսլանի շուրջը, որը փրկում է չար կախարդ Չեռնոմորի կողմից առևանգված իշխանադուստր Լյուդմիլային[4]։
Բովանդակություն
Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմում ներկայացված պատմությունը կատարվում է քաջ ասպետների, գեղեցկուհի արքայադուստրերի ու մռայլ կախարդների ժամանակաշրջանում։ Ճակատագրի քմահաճույքով թափառական արտիստ Ռուսլանը ծանոթանում է իշխանի դստեր՝ Լյուդմիլայի հետ։ Չնայած իրենց սոցիալական դիրքերի տարբերությանը՝ նրանք սիրահարվում են միմյանց։ Սակայն երջանկությունը երկար չի տևում. չար կախարդ Չեռնոմորն առևանգում է Լյուդմիլային կախարդանքի օգնությամբ։ Նշանակված ժամին նա պետք է զոհաբերի աղջկան, որպեսզի երկարաձգի իր անմահությունն ու զորությունը[4]։
Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]
Ուկրաիներեն տարբերակում դերերը հնչյունավորել են[5][6].
Դերասան | Դեր |
---|---|
Ալեքսեյ Զավգորոդնի | Ռուսլան |
Նադեժդա Դորոֆեևա | Լյուդմիլա / Միլա |
Եվգենի Մալուխա | Չեռնոմոր |
Սերգեյ Պրիտուլա | Նետոր Տարեգիր |
Յուրի Գորբունով | Գիտնական Կատու |
Օլեգ Միխայլյուտա | Կախարդ Ֆին |
Նիկոլայ Բոկլան | Վլադիմիր, Կիևի իշխան |
Պուպսի Կիրա | Օլեսյա |
Դմիտրի Մոնատիկ | Գլուխ |
Արևիկ Արզումանովա | Ոլորտ |
Ալեքսանդր Ուսիկ, Վասիլի Վիրաստյուկ | Տրոեշչինյան ավազակներ |
Օլեգ Վոլոշչենկո, Ռոման Լուցկի | Պահակներ |
Եվգենի Գաշենկո | Ֆարլաֆ |
Եգոր Կրուտոգոլով | Բոգդայ |
Ալեքսանդր Բերեժոկ | Ռատմիր |
Մարիա Եֆրոսինինա | Նաինա |
անհայտ | Երաշտահավ Յուլկա Մեժիգորսկայա |
անհայտ | Գերմանամուկ Վինիցկի |
Բյուջե[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմն ստեղծվել է Ուկրաինայի Պետկինոյի համաֆինանսավորմամբ. Պետկինոն հատկացրել է ₴19,5 մլն (ֆիլմի արտադրության ընդհանուր արժեքը կազմել է ₴95,2 մլն)[1]։
Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2013 թվականի հունվարի 30-ին պրոդյուսեր Եգոր Օլեսովը հայտնել է, որ մշակվում է «Ռուսլան և Լյուդմիլա» նախագիծն Ալեքսանդր Պուշկինի համանուն հեքիաթ-պոեմի հիման վրա[2]։ Նույն թվականի սեպտեմբերին FILM.UA Group ընկերության մամուլի ծառայությունը հայտարարել է ֆիլմի արտադրությունն սկսելու մասին, իսկ ավելի ուշ ներկայացվել են գլխավոր հերոսներն ու սինոփսիսը, իսկ ֆիլմը ներկայացվել է որպես 2D անիմացիա[7], սակայն ժամանակի ընթացքում հիմնական մտահղացումը փոխվել է, և որոշվել է ստեղծել 3D-անիմացիոն ֆիլմ։00
Կերպարների ստեղծման համար ներգրավվել են հոլիվուդյան խորհրդատուներ[2]։ Ֆիլմի հեղինակներն ասել են, որ «Ռուսլան և Լյուդմիլան» ստեղծվել է անգլերենով, հետո կրկնօրինակվել ուկրաիներեն հնչյունավորմամբ[2]։ Ըստ Եգոր Օլեսովի՝ նախատեսվել էր անգլերեն հնչյունավորման համար հրավիրել հոլիվուդյան դերասաններ, իսկ ուկրաիներենի համար՝ ուկրաինացի հայտնի դերասաններ[8]։ Միջազգային շուկայի համար ֆիլմն ստացել է «Գողացված արքայադուստրը» (անգլ.՝ The Stolen Princess) խորագիրը[8]։
2015 թվականի դեկտեմբերին ավարտվել է սցենարի և կերպարների պատմության վրա կատարվող աշխատանքը, կատարվել են աշխատանքներ հաստատված տեսարանների անիմացիայի վրա[9]։
Թողարկում[խմբագրել | խմբագրել կոդը]
Միջազգային վարձույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
«Գողացված արքայադուստրը» դարձել է առաջինը Animagrad ստուդիայի կինոթատրոնային անիմացիոն պրեմիերաների շարքում, որոնց թվում էին նաև «Մավկա։ Անտառային երգ» (2018) և «Ռոքսոլանա և Սուլեյման» (2021) մուլտֆիլմերը[10]։ Ըստ ընկերության տնօրենի խոսքերի՝ Animagrab-ը պլանավորում է ամեն տարի թողարկել մեկական անիմացիոն ֆիլմ ինչպես ուկրաինական, այնպես էլ միջազգային վարձույթում[10]։
2015 թվականի փետրվարին Բեռլինի միջազգային կինոփառատոնի Եվրոպական շուկայում մուլտֆիլմը վարձույթի հանելու իրավունքը վաճառվել է Իսրայելու և Հարավային Կորեայում, իսկ 2016 թվականի մայիսին՝ Կաննի կինոփառատոնի Marché du Film կինոշուկայում՝ Ֆրանսիայում, ֆրանսախոս տարածքներում, ինչպես նաև Բուլղարիայում, Իրանում ու Լեհաստանում[11][12]։ 2016 թվականի դեկտեմբերի 10-ին “The Hollywood Reporter” հրատարակությունը հայտնել է, որ ֆիլմը մեկ ամիս առաջ Ամերիկյան կինոշուկայում ներկայացվելուց հետո վաճառվել է Չինաստանում, Գերմանիայում, Ավստրիայում, Շվեյցարիայում, Լիտվայում, Լատվիայում, Էստոնիայում, Հյուսիսային Աֆրիկայում ու Մերձավոր Արևելքում։ Նաև հայտարարվել է, որ շարունակվում է վաճառքը մի շարք այլ տարածքներում[13]։
2017 թվականի մարտի 13-16-ն անցկացվել է կինո- և հեռուստաբովանդակության FILMART ամենամյա շուկան, որտեղ FILM.UA Group ընկերությունը ներկայացրել է Animagrand անիմացիոն ստուդիայի նախագծերը, որոնց թվում էր «Գողացված արքայադուստրը» մուլտֆիլմը։ Շուկայի նախավերջին օրն առաջին անգամ տեղի է ունեցել անիմացիոն ֆիլմերի տեսարանների սքրինինգ, պրեմիերայի հրավերը հայտնվել է The Hollywood Reporter հրատարակության շապիկին, իսկ սքրինինգն անցել է հաջողությամբ և ստացել դրական արձագանքներ շուկայի մասնակիցներից[14]։ Ապրիլի սկզբին Կաննում տեղի է ունեցել MIPTV (Marché International des Programmes de Télévision)՝ աուդիո-վիզուալ բովանդակության եվրոպական ամենակարևոր շուկաներից մեկը, որտեղ ուկրաինական պատվիրակությունը ներկայացրել է նաև «Գողացված արքայադուստրը» մուլտֆիլմը[15]։ 2017 թվականի մայիսի 19-ին և 23-ին Կաննի կինոփառատոնի շրջանակներում՝ Marche du Film ամենամեծ շուկայում, հաջողութամբ անցկացվել են «Գողացված արքայադուստրը» մուլտֆիլմի շուկայական սքրինինգները, որոնց արդյունքում նախագիծն ստացել է բազմաթիվ դրական արձագանքներ, և սկսվել են բանակցություններ նոր տարածքներում մուլտֆիլմի ցուցադրման իրավունքների վաճառքի վերաբերյալ[16]։
2017 թվականի դրությամբ՝ «Գողացված արքայադուստրը» մուլտֆիլմի կինովարձույթի իրավունքը նախնական վաճառվել է աշխարհի ավելի քան 20 տարածքում, որոնց թվում են Եվրոպայի ու Ասիայի երկրները (Չինաստան, Հարավային Կորեա, Իսրայել և այլն)[17][18]։
Վարձույթ Ուկրաինայում[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի դեկտեմբերի վերջին հայտնի է դարձել, որ «Ռուսլան և Լյուդմիլա» մուլտֆիլմը վերանվանվել է «Գողացված արքայադուստրը» նաև ուկրաինական շուկայի համար[19][20][21] (դրանից առաջ՝ 2016 թվականի փետրվարին, մուլտֆիլմի պրոդյուսերներն արդեն հայտնել էին, որ միջազգային շուկայում մուլտֆիլմը ներկայացվել է «Գողացված արքայադուստրը» վերնագրով)[8]։ 2017 թվականի հոկտեմբերին հայտնի է դարձել, որ ֆիլմի պրոդյուսերները նորից են փոխել ֆիլմի վերնագիրն ուկրաինական վարձույթի համար՝ այն դարձնելով «Գողացված արքայադուստրը։ Ռուսլան և Լյուդմիլա»։ Նաև հայտնի է դարձել ուկրաինական վարձույթում ֆիլմի թողարկման ամսաթիվը՝ 2018 թվականի մարտի 7։
2015 թվականի դեկտեմբերի 15-ին Օդեսայի միջզգային կինոփառատոնի ձմեռային կինոշուկայի շրջանակներում «Նոր ալիքը» ձեռք է բերել մուլտֆիլմի հեռուստատեսային ցուցադրության իրավունքը։ Ըստ պայմանագրի՝ մուլտֆիլմի հեռուստապրեմիերան նախատեսվել է նրա վարձույթի հանվելուց կես տարի անց[9]։
Սաունդթրեք[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմի գլխավոր երգը՝ «Մինչև աստղերը» (ուկր.՝ «До зірок»), կատարել է Վրեմյա ի Ստեկլո խումբը։ Փետրվարի 14-ին թողարկվել է երգի տեսահոլովակը։ Երգի ուկրաիներեն տեքստի հեղինակը Ալեքսանդրա Ռուբանն է, գործիքավորումը կատարել է Օկեան Էլզի խմբի անդամ Միլոշ Ելիչը, իսկ գործիքային մասը կատարել են ԿԻևի վիրտուոզներ նվագախմբի երաժիշտները[22]։
Երգացանկ | |||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|
# | Անվանում | Տեքստ | Երաժշտություն | Կատարող | Տևողություն | ||||
1. | «До зірок» | Ալեքսանդրա Ռուբան | Ռաֆայել Լեյք, Աարոն Լևի | Վրեմյա ի Ստեկլո | 3:13 |
Մուլտֆիլմի եզրափակիչ երգը կատարել է Ջամալան[23]։
Շահույթ[խմբագրել | խմբագրել կոդը]
2018 թվականի ապրիլի առաջին ազատ օրերին մուլտֆիլմն Ուկրաինայում հավաքել է 21 մլն գրիվնա ($0,8 մլն)[24]։
Արձագանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուլտֆիլմն ստացել է խառը արձագանքներ[25][26]։ Գրախոսողները նշել են ուկրաինական կոլորիտի բացակայությունը, հոլիվուդյան օրինակների պատճենումը, ինչպես նաև ոչ տեղին կապակցումները ժամանակակից իրականության հետ առանձին կերպարների խարիզմայի բացակայությամբ։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Держкіно уклало угоди на виробництво «Мавки», «Викраденої принцеси» та ще п'ятьох фільмів — Detector Media, 6 грудня 2016
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Аліса Антоненко (5 лютого 2016)։ «Кохання і магія»։ «День»։ Արխիվացված է օրիգինալից 22 лютого 2016-ին։ Վերցված է 22 лютого 2016
- ↑ ««Stolen Princess: Ruslan and Lyudmyla»։ BOM
- ↑ 4,0 4,1 Похищенная принцесса на сайте украинского дистрибьютора ленты UFD
- ↑ «Казки з зірками: стало відомо хто озвучить головних героїв українського мультфільму «Викрадена принцеса: Руслан і Людмила»»։ Студія Анімаград։ Վերցված է 2017-12-12
- ↑ Творці українського мультфільму «Викрадена принцеса: Руслан і Людмила» оголосили склад зіркових акторів дубляжу — Film.ua/uk/, 23.01.2018
- ↑ «Мультфільм «Руслан і Людміла» студії Animagrad вийде у 2014 році (фото персонажів)»։ «Телекритика»։ 5 вересня 2013։ Արխիվացված է օրիգինալից 22 лютого 2016-ին։ Վերցված է 22 лютого 2016
- ↑ 8,0 8,1 8,2 Іван Столярчук (2 лютого 2016)։ «"Руслана і Людмилу" озвучуватимуть голлівудські зірки»։ «Газета по-українськи»։ Արխիվացված է օրիգինալից 22 лютого 2016-ին։ Վերցված է 22 лютого 2016
- ↑ 9,0 9,1 «Новий канал придбав права на телевізійний показ повнометражного мультфільму «Руслан і Людмила»»։ «Новий канал»։ 15 грудня 2015։ Արխիվացված է օրիգինալից 22 лютого 2016-ին։ Վերցված է 22 лютого 2016
- ↑ 10,0 10,1 «Animagrad планує до 2019 року випустити в прокат три повнометражні мультфільми»։ «Телекритика»։ 24 вересня 2015։ Արխիվացված է օրիգինալից 23 лютого 2016-ին։ Վերցված է 23 лютого 2016
- ↑ «Film.ua продала права на показ «Руслана і Людмили» французькому дистрибутору»։ «Детектор медіа»։ 12 травня 2016։ Արխիվացված է օրիգինալից 12 травня 2016-ին։ Վերցված է 12 травня 2016
- ↑ «Film.ua продала права на показ «Руслана і Людмили» до Польщі»։ «Детектор медіа»։ 16 травня 2016։ Արխիվացված է օրիգինալից 16 травня 2016-ին։ Վերցված է 16 травня 2016
- ↑ Nick Holdsworth (10 грудня 2016)։ «AFM: Ukranian Animated Film 'The Stolen Princess' Sells to China» (англ.)։ The Hollywood Reporter։ Վերցված է 10 грудня 2016
- ↑ «В Азії вперше пройшов скрінінг сцен «Викраденої принцеси»»։ Викрадена принцеса։ Офіційний сайт фільму "Викрадена принцеса"։ Վերցված է 2017-05-31
- ↑ «FILM.UA Group представила анімаційний проект «Викрадена принцеса» в Каннах на MIPTV»։ Викрадена принцеса։ Офіційний сайт фільму "Викрадена принцеса"։ Վերցված է 2017-05-31
- ↑ «Українська повнометражна анімація в Каннах: «Викрадена Принцеса» і «Мавка. Лісова пісня» на кіноринку Marche du Film»։ Викрадена принцеса։ Офіційний сайт фільму "Викрадена принцеса"։ Վերցված է 2017-05-31
- ↑ «В перший день роботи Літнього Кіноринку ОМКФ студія Animagrad представила свої проекти «Викрадена принцеса» та «Мавка. Лісова пісня»»։ Викрадена принцеса։ Офіційний сайт фільму "Викрадена принцеса"։ Արխիվացված է օրիգինալից 09.02.2017-ին։ Վերցված է 2017-09-01
- ↑ ««Викрадена Принцеса» на VІІ Міжнародному фестивалі «Книжковий Арсенал»»։ Викрадена принцеса։ Офіційний сайт фільму "Викрадена принцеса"։ Արխիվացված է օրիգինալից 09.02.2017-ին։ Վերցված է 2017-05-31
- ↑ «Держкіно фінансує мультик за мотивами російського твору»։ «Gazeta.ua»։ 13 грудня 2016։ Արխիվացված է օրիգինալից 2016-12-25-ին։ Վերցված է 1 вересня 2019
- ↑ «Опубліковано перший тізер українського мультфільму «Викрадена принцеса»»։ «Zaxid.net»։ 22 грудня 2016։ Արխիվացված է օրիգինալից 1 вересня 2019-ին։ Վերցված է 1 вересня 2019
- ↑ «Вийшов тизер українського мультфільму «Викрадена принцеса»»։ «Детектор медіа»։ 22 грудня 2016։ Արխիվացված է օրիգինալից 22 грудня 2016-ին։ Վերցված է 22 грудня 2016
- ↑ «=ПРЕМ'ЄРА КЛІПУ! «Время и Стекло» виконали головну пісню мультфільму «Викрадена принцеса: Руслан і Людмила» українською мовою»։ Արխիվացված է օրիգինալից 14 лютого 2018-ին
- ↑ «The Stolen Princess в Instagram»։ Instagram (ուկրաիներեն)։ Վերցված է 2018-03-07
- ↑ ««Викрадена принцеса»: перші результати кінопрокату»
- ↑ ««Викрадена принцеса: Руслан і Людмила»»
- ↑ ««Викрадена принцеса» не пахне «русским духом»»
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- stolenprincess.com Գողացված արքայադուստրը: Ռուսլան և Լյուդմիլա պաշտոնական կայք
- «Գողացված արքայադուստրը: Ռուսլան և Լյուդմիլա» մուլտֆիլմը Animagrad կայքում
- «Գողացված արքայադուստրը: Ռուսլան և Լյուդմիլա» մուլտֆիլմը Film.ua կայքում
- Գողացված արքայադուստրը: Ռուսլան և Լյուդմիլա(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- Գողացված արքայադուստրը: Ռուսլան և Լյուդմիլա Ֆեյսբուքում
- Գողացված արքայադուստրը: Ռուսլան և Լյուդմիլա Ինստագրամ կայքում
|