Դմիտրի Մոնատիկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Դմիտրի Մոնատիկ
Բնօրինակ անունուկրաիներեն՝ Дмитро Сергійович Монатик
Նաև հայտնի է որպեսМонатик[1]
Ծնվել էապրիլի 1, 1986(1986-04-01) (38 տարեկան)
Լուցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Ուկրաինա
Ժանրերփոփ[2]
Մասնագիտությունկոմպոզիտոր, երգիչ, պարուսույց, պարող և répétiteur
Երգչաձայնտենոր
Գործիքներստեղնաշարային գործիքներ և վոկալ
ԼեյբլBest Music[3]
ԿրթությունInterregional Academy of Personnel Management?
Պարգևներ
Ուկրաինայի վաստակավոր արտիստ
Կայքmonatikcorporation.com
 Monatik Վիքիպահեստում

Դմիտրի Սերգեյի Մոնատիկ (ուկրաիներեն՝ Дмитро Сергійович Монатик; ռուս.՝ Дмитрий Сергеевич Монатик, ավելի հայտնի է Մոնատիկ անունով (ուկրաիներեն՝ Монатик կամ անգլ.՝ Monatik), ապրիլի 1, 1986(1986-04-01), Լուցկ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ), ուկրաինացի երգիչ, պարող, երգերի հեղինակ, կոմպոզիտոր, «X Ֆակտոր», «Պարում են բոլորը» և «Աստղային ռինգ» շոուների մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դմիտրի Մոնատիկը ծնվել է 1986 թվականի ապրիլի 1-ին Լուցկում[4]։ Պատանի տարիքից զբաղվել է բրեյք դանսով։ 2003 թվականին ընդունվել է Կառավարման միջտարածաշրջանային ակադեմիայի իրավաբանության ֆակուլտետը[5]։

2008 թվականին մասնակցել է ուկրաինական «Фабрика зірок — 2» («Աստղագործարան 2») հեռուստածրագրի լսումներին։ Չնայած Դմիտրի Մոնատիկը չանցավ քասթինգը, բայց պրոդյուսեր Նատալյա Մոգիլևսկայան հրավիրեց նրան իր բալետի խումբ։ Երեք ամիս անց «Фабрика зірок» պարուսույցը նրան հրավիրեց աշխատելու որպես ադմինիստրատոր[6]։ 2009 թվականին Նիկոլայ Բոյչենկոյի հետ ստեղծեց «Monatique» երաժշտական խումբը և հանդես էին գալիս ակումբներում[7]։

2010 թվականին մասնակցել է «Պարում են բոլորը» հեռուստաշոուի 3-րդ մրցաշրջանին և «X-Фактор» մրցույթի առաջին մրցաշրջանին[8]։ 2011 թվականին Դմիտրի Մոնատիկը Նիկոլայ Բոյչենկոյի և «D’Arts» բալետի հետ թողարկեց «ТайУлетаю» դեբյուտային տեսահոլովակը՝ նկարահանված բջջային հեռախոսով[9]։ Ապա սկսեց գրել երգեր հայտնի կատարողների համար, ինչպիսիք են Սվետլանա Լոբոդան, Աննա Սեդոկովան, Եվա Բուշմինան, Ալիսա Գրոսուն, Դիմա Բիլանը, Սերյոգան[4]։

2016 թվականին դարձել է ուկրաինական «Մանուկների ձայնը» ծրագրի մարզիչ։ Առաջադրվել է «Տարվա լավագույն երգիչ» անվանանակարգում և հաղթել է։ Այդ անվանակարգում առաջադրված էին Մաքս Բարսկիխը, Իվան Դորնը և Մոնատիկը։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։ Նախընտրում է չհայտարարել իր ընտանիքի մասին։

Արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Саундтрек сегодняшнЕГО дня (С. С. Д.)» ալբոմ (2013)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Intro»
  2. «Ծուխ» (ռուս.՝ ДыМ)
  3. «ТайУлетаю»
  4. «Կարևոր» (ռուս.՝ Важно)
  5. «Саундтрек сегодняшнЕГО дня (С. С. Д.)»
  6. «Օդ» (ռուս.՝ Воздух)
  7. «Ների՛ր» (ռուս.՝ Прости)
  8. «Ժպտալով» (ռուս.՝ Улыбаясь)
  9. «Լավագույն լույսի տակ» (ռուս.՝ В лучшем свете)
  10. «Դաժան» (ռուս.՝ Жадная)
  11. «ТерроризирУ. Е.т»
  12. «Ներիր» (GreenLeto & Sam Radeo Remix) [Extended Version] (ռուս.՝ Прости)
  13. «Կարևոր» (live acustic version) (feat. Open Kids) (ռուս.՝ Важно)

«Հնչում է» ալբոմ (2016)[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Իմաստուն ծառեր (ռուս.՝ Мудрые деревья)
  2. Պտտել (ռուս.՝ Кружит)
  3. Լռություն (Աննա Սեդոկովա & MONATIK) (ռուս.՝ Тише)
  4. Երաժշտական պարային թերապիա (ռուս.՝ Музыкально-танцевальная терапия)
  5. Մինչ դու պարահրապարակում ես (ռուս.՝ Пока ты на танцполе)
  6. Թաց (MONATIK & Quest Pistols Show) (ռուս.՝ Мокрая)
  7. Ուղի (ռուս.՝ Путь)
  8. УВЛИУВТ (ռուս.՝ Упали в любовь и ударились в танцы, УВЛИУВТ)
  9. Մեզնից յուրաքանչյուրը (ռուս.՝ Каждый из нас)
  10. Եվս մեկը (ռուս.՝ Ещё один)
  11. Շողում ենք (ռուս.՝ Засияем)
  12. Հիմա (ռուս.՝ Сейчас)
  13. Ահա մեր ժամանակը (ռուս.՝ Вот наше время!)
  14. Տոնական (ռուս.՝ Выходной)
  15. Դու (ռուս.՝ Ты…)
  16. Հավերժություն (ռուս.՝ Вечность)

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «ТайУлетаю» (2011)
  • «Օդ» (ռուս.՝ Воздух) (2012)
  • «ТерроризирУ. Е.т» (2012)
  • «Կարևոր» (ռուս.՝ Важно) (2012)
  • «Ներիր» (ռուս.՝ Прости)(2013)
  • «Клавіші» (ft. KOVALERO) (2013)
  • «Саундтрек сегодняшнЕГО дня» (2013)
  • «Ծուխ» (ռուս.՝ ДыМ) (2013)
  • «Ժպտալով» (ռուս.՝ Улыбаясь) (2013)
  • «Լավագույն լույսի տակ» (ռուս.՝ В лучшем свете) (2014)
  • «Може, вже досить» (2014)
  • «Հիմա» (ռուս.՝ Сейчас)(2014)
  • «Լռություն» (ft.Աննա Սեդոկովա) (ռուս.՝ Тише) (2015)
  • «Թաց» (ft. Quest Pistols Show) (ռուս.՝ Мокрая) (2015)
  • «Տոնական» (ռուս.՝ Выходной) (2015)
  • «Իմ թանկ ընկեր» («По ту сторону» ֆիլմի սաունթրեք) (ռուս.՝ Друг мой дорогой)(2016)
  • «Երազ» (ռուս.՝ Сон) (ft.L’One) (2016)

Տեսահոլովակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Տեսանյութ Ռեժիսոր Ալբոմ
2011 «Тайулетаю» Նիկոլայ Բոյչենկո «S.S.D.»
2012 «Օդ» (ռուս.՝ Воздух) Նիկոլայ Բոյչենկո
«ТерроризирУ. Е.т» Իգոր Սավչենկո, Դմիտրի Մոնատիկ
«Կարևոր» (ռուս.՝ Важно) (Open Kids-ի հետ համատեղ) Անհայտ է
2013 «Ներիր» (ռուս.՝ Прости) Նիկոլայ Բոյչենկո
«Клавiши» (Kovalero-ի հետ համատեղ) Անդրեյ Լիսանով
2014 «Լավագույն լույսի տակ» (ռուս.՝ В лучшем свете) Անատոլի Սաչիկո «S.S.D.»
2015 «Լռություն» (ռուս.՝ Тише)(Աննա Սեդոկովայի հետ համատեղ) Սերգեյ Գուման «Հնչել»
«Թաց» (ռուս.՝ Мокрая ) (Quest Pistols Showի հետ համատեղ) Յուրի Բարդաշ
«Հիմա» (ռուս.՝ Сейчас)[10] Տարաս Գոլուբկով
2016 «Տոնական» (ռուս.՝ Выходной) Տատյանա Մույնո
«Պտտել» (ռուս.՝ Кружит)[11]
«Երազ» (ռուս.՝ Сон) (L’Oneի հետ համատեղ)[12] Մեդետ Շայահմետով
«Հավերժություն» (ռուս.՝ Вечность)[13] Տատյանա Մուլինո

Մրցանակներ և անվանակարգեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Մրցանակ Անվանակարգ Արդյունք Ծանոթագրություն
2014 YUNA Լավագույն կոմպոզիտոր Առաջադրված
Լավագույն երգ[14] Հաղթանակ LOBODA-ի «40 աստիճան» (ռուս.՝ 40 градусов) երգի համար
2015 Լավագույն երգիչ Առաջադրված
M1 Music Awards Տարվա ճեղքում Հաղթանակ
2016 YUNA Լավագույն սոլո արտիստ[15] Առաջադրված
Լավագույն դուետ[15] Առաջադրված Quest Pistols Show-ի հետ «Թաց» (ռուս.՝ Мокрая) երգի համար
Премия RU.TV Լավագույն պարային տեսանյութ[16] Առաջադրված Quest Pistols Show-ի հետ «Թաց» (ռուս.՝ Мокрая) երգի համար
M1 Music Awards Տարվա երգիչ[17] Հաղթանակ
2017 YUNA[18] Լավագույն սոլո արտիստ Առաջադրված
Լավագույն երգ Առաջադրված «Պտտել» (ռուս.՝ Кружит) երգի համար
Լավագույն ալբոմ Հաղթանակ «Monatik Звучит» ալբոմի համար
Լավագույն տեսահոլովակ Հաղթանակ «Պտտել» (ռուս.՝ Кружит) տեսանյութի համար
Լավագույն դուետ Առաջադրված L’Oneի հետ «Երազ» (ռուս.՝ Сон) (ft. L’One) երգի համար

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.obozrevatel.com/ukr/person/monatik-1.htm
  2. https://www.kyivpost.com/lifestyle/delayed-yuna-awards-celebrate-ukraines-best-musicians-of-2020.html
  3. MONATIK — Best Music
  4. 4,0 4,1 Олег Терещенко (2016 թ․ մարտի 30). «Автор многих звездных хитов, певец и композитор Дмитрий Монатик: «Недавно я пережил сильнейшее горе и неописуемое счастье»». «Комсомольская правда в Украине». Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  5. «Monatik». muz1.tv. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ սեպտեմբերի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 6-ին.
  6. Алена Потаева (2013 թ․ հուլիսի 11). «Дмитрий Монатик рассказал о «пенделе» Натальи Могилевской». ru.golos.ua. Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  7. Ольга Лицкевич (2010 թ․ դեկտեմբերի 10). «Дима Монатик: «Романа с участницами «Х-фактора» не было. Но хотелось»». «Комсомольская правда в Украине». Վերցված է 2016 թ․ հուլիսի 10-ին.
  8. «Новая звезда: Дима Монатик». Cosmopolitan. 2013 թ․ հունիսի 13. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  9. Наталья Малахова (2015 թ․ սեպտեմբերի 17). «Новомодный артист Monatik показал себя коллегам во всей красе». «Московский комсомолец». Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
  10. «Дима Монатик до обморока натанцевался в новом клипе». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  11. Vogue.ua. «Танцы у моря в новом клипе MONATIK». Vogue UA. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  12. «Monatik и рэпер L`One выпустили клип "Сон". Видео». Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 17-ին.
  13. https://www.youtube.com/watch?v=0NK3LKUNYsw
  14. «Пять правил создания хита». «Комсомольская правда в Украине». 2014 թ․ նոյեմբերի 14. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  15. 15,0 15,1 «YUNA 2016: Monatik номинирован сразу в двух номинациях». tv.ua. 2015 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  16. «Премия RU.TV 2016». ru.tv. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 12-ին.
  17. ONLINE.UA. «Назван лучший украинский певец 2016 года: появились фото». ONLINE.UA. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.
  18. «Попадание Меладзе в номинацию Yuna 2017 возмутило пользователей соцсетей. Объявлены претенденты на национальную музыкальную премию | Культура | Вести». 2016 թ․ դեկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 18-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դմիտրի Մոնատիկ» հոդվածին։