Jump to content

Գյուստավ Ժեֆրուա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գյուստավ Ժեֆրուա
ֆր.՝ Gustave Geffroy
Դիմանկար
Ծնվել էհունիսի 1, 1855(1855-06-01)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզ, Ֆրանսիա
Մահացել էապրիլի 4, 1926(1926-04-04)[1][3][4][…] (70 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանCimetière de Montrouge
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Մասնագիտությունլրագրող, արվեստագետ, գրող և արվեստի քննադատ
ԱշխատավայրGobelins Tapestry Manufactory?
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր լեգեոնի շքանշանի սպա
ԱնդամությունԳոնկուրյան ակադեմիա
Ստորագրություն
Изображение автографа
 Gustave Geffroy Վիքիպահեստում

Գյուստավ Ժեֆրուա (ֆր.՝ Gustave Geffroy, հունիսի 1, 1855(1855-06-01)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա - ապրիլի 4, 1926(1926-04-04)[1][3][4][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի լրագրող, արվեստաբան և գրող, Գոնկուրի ակադեմիայի հիմնադիրներից մեկը, հետագայում՝ ակադեմիայի տնօրենը։

Ծնվել է 1855 թվականի հունիսի մեկին Փարիզում։

Երիտասարդ տարիներին Ժեֆրուան աշխատել է La Justice թերթում, որը թողարկվում էր Ժորժ Կլեմանսոյի խմբագրության ներքո, որը դարձել է նրա ընկերը․ այդ թերթում նա սկզբում աշխատում էր որպես հասարակ լրագրող, բայց 1881 թվականից արդեն այնտեղ հանդես է եկել որպես գեղարվեստական քննադատ[5]։ Արիստիդ Բրիանը Ժեֆրուային նշանակել է Գոբելենների մանուֆակտուրայի կառավարիչ և Ժեֆրուան այդ պաշտոնում մնացել է մինչև մահ։

1881 թվականին լույս է տեսնում Ժեֆրուայի առաջին գիրքը՝ ֆրանսիացի բնագետ և նկարիչ Բեռնար Պալիսիի կենսագրությունը։

Ժեֆրուան այն քչերից էր, որը մամուլում աջակցում էր իմպրեսիոնիստներին։ 1883 թվականին նա ծանոթացել է Ալֆրեդ Սիսլեյի հետ և մեծ ակնարկ հրապարակել նրա ստեղծագործության մասին։

1886 թվականից Ժեֆրուան սկսում է նյութեր հավաքել Լուի Օգյուստ Բլանկի գիտական կենսագրության համար, այդ նպատակով նա սեպտեմբերին գնացել է Բել-Իլ-ան-Տեր, որտեղ պատահաբար ծանոթացել է Կլոդ Մոնեի հետ։ Նրանց բարեկամությունը ձգվել է երկար տարիներ և 1920 թվականին Ժեֆրուան հրատարակել է ընկերոջ ծավալուն կենսագրությունը[6]։ Մոտավորապես նույն ժամանակներից նա ծանոթանում է նաև Պոլ Սեզանի հետ և ակտիվորեն սկսում է զբաղվել իր ընկեր-նկարիչների նկարների հավաքորդությամբ։ 1889 թվականին հրատարակվում է Օգյուստ Ռոդենի ստեղծագործությանը նվիրված գիրքը։

1894 թվականին հրատարակվել է Ժեֆրուայի «Սիրտ և բանականություն» վեպը, իսկ 1987 թվականին լույս է տեսել Օգյուստե Բլանկին նվիրված գիրքը, որի վրա Ժեֆրուան աշխատել էր 10 տարի[7]։

1900 թվականին Ժեֆրուան դարձել է Գոնկուրի ակադեմիայի հիմնադիրներից մեկը, իսկ 1912 թվականից նա գլխավորել է այն մինչև իր մահը, որը վրա է հասել 1926 թվականի ապրիլի 4-ին Փարիզում։

Ժեֆրուի մյուս գրական աշխատություններից են Ալֆրեդ Սիսլեյի, Ժան Բատիստ Կամիլ Կորոյի, Օնորե Դոմիեի կենսագրությունները, Պիտեր Պաուլ Ռուբենսի ստեղծագործության մասին պատմող գիրքը[8], տասնմեկհատորանոց ակնարկ Եվրոպայի գեղարվեստի թանգարանների մասին, պատմական ակնարկ Բրետանիի մասին և այլն։

Ժեֆրուայի աշխատությունները մեծ նշանակություն են ունեցել իմպրեսիոնիզմի կայացման գործում, սակայն, Օ. Ռեյթերսվերդի դիտարկմամբ, Ժեֆրուան տվել է «գնահատականներ և դատողություններ, որոնք ավելի շուտ վկայում են խոր համակրանքի մասին, քան իմպրեսիոնիստների ստեղծագործության խոր ընկալման մասին»[9]։

Ժեֆրուայի կողմից հավաքված իմպրեսիոնիստների նկարների հավաքածուն նրա մահից հետո վաճառվել է աճուրդով։ Մի կտավ, որը ժամանակին պատկանել է նրան՝ Պոլ Սեզանի «Նատյուրմորտ խնձորներով», հետագայում հայտնվել է Էրմիտաժի հավաքածուում[10]։

1937 թվականին նրա պատվին անվանվել է Փարիզում մի փողոց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 Internet Speculative Fiction Database — 1995.
  5. Рейтерсверд О. Импрессионисты перед публикой и критикой / Пер. со швед. Ф. Шаргородской; авт. вступит. статьи Б. Зернов. — М.: Искусство, 1974. — С. 166.
  6. Импрессионизм. Письма художников. Воспоминания Дюран-Рюэля. Документы / Пер. с франц. П. В. Мелковой; вступ. статья и общ. ред. А. Н. Изергиной, прим. А. Г. Барской (сост. Л. Вентури). — Л.: Искусство, 1969. — С. 92.
  7. Русский перевод: Жеффруа Г. Бланки: его жизнь и рев. деятельность / Пер. с франц. А. Серебряковой. — М., 1906 (последующие издания в 1917 и 1925 годах).
  8. Русский перевод: Жеффруа Г. Рубенс: биография-характеристика / Пер. с франц. Э. С. Бухштаб. — СПб., 1913.
  9. Рейтерсверд О. Импрессионисты перед публикой и критикой / Пер. со швед. Ф. Шаргородской; авт. вступит. статьи Б. Зернов. — М.: Искусство, 1974. — С. 41.
  10. Государственный Эрмитаж. — Сезанн, Поль. «Натюрморт с яблоками».

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գյուստավ Ժեֆրուա» հոդվածին։