Սելմա Գյոբել
Սելմա Գյոբել | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 10, 1843[1][2][3] |
Ծննդավայր | Համմար, Ասկերսունդ համայնք, Էրեբրու, Շվեդիա[1][4] |
Վախճանվել է | ապրիլի 4, 1925[3] (81 տարեկան) |
Մահվան վայր | Nässja, Շվեդիա[3] |
Քաղաքացիություն | Շվեդիա[5] |
Կրթություն | Կոնստֆակ, Կոնստֆակ (1870) և Արվեստի արքայական քոլեջ |
Մասնագիտություն | արվեստագետ և տեքստիլ նկարչուհի |
Աշակերտներ | Anton Wahledow? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Married Woman's Property Rights Association? |
Հայր | Carl Fredrik Giöbel?[1][3] |
Selma Giöbel Վիքիպահեստում |
Սելմա Գյոբել (շվեդ.՝ Selma Giöbel, լրիվ անունը շվեդ.՝ Selma Levina Giöbel, հուլիսի 10, 1843[1][2][3], Համմար, Ասկերսունդ համայնք, Էրեբրու, Շվեդիա[1][4] - ապրիլի 4, 1925[3], Nässja, Շվեդիա[3]), տեքստիլի վրա աշխատող շվեդ նկարչուհի[7]։ Նախ զբաղվել է քանդակագործությամբ, այնուհետև անցել է տեքստիլի վրա նկարելուն և պաստառների ու գորգերի վրա զարդանկարներ կատարելուն։ Համարվում է 1885 թվականին ստեղծված New Idun կանանց ընկերակցության հիմնադիրներից մեկը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1843 թվականի հուլիսի 10-ին, Էրեբրու կալվածքում, Կարլ Ֆրեդերիկ Գյոբելի (Carl Fredrik Giöbel) և Լովիսա Յանսոնի (Lovisa Jansson) ընտանիքում։ Սելման գեղարվեստական կրթություն է ստացել 1870-ական թվականներին Ստոկհոլմի Konstfack գեղարվեստի դպրոցում, որտեղ սովորել է փայտի վրա փորագրություն։ Դրանից հետո աշխատել է որպես փորագրիչ, դերձակ և նկարիչ տեքստիլի վրա։ Այնուհետև շարունակել է ուսումը լոնդոնյան South Kensington School of Art դպրոցում, ինչպես նաև Ֆրանսիայում, Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում։
1885 թվականին Բերտա Հյուբների (Berta Hübner) հետ միասին բացել է փայտյա ապրանքների վաճառքի խանութ «Շվեդական գեղարվեստական ցուցահանդես» անվանումով, որտեղ ներկայացված էին և վաճառվում էին գեղարվեստական արհեստների շվեդական արտադրանքներ` նկարներ, փայտյա քանդակներ, կռածո մետաղյա արտադրանքներ, ասեղնագործական արտադրանքներ, զարդեր, ժողովրդական տարազներ և այլ ստեղծագործություններ։ Այս խանութը ժողովուրդն անվանում էր «Giöbels», այն տարիների ընթացքում ընդարձակվեց և տարածվեց Ստոկհոլմի տարբեր մասերում։ Այնտեղ բացվեց հնաոճ իրերի ցուցասրահ. խանութը ղեկավարում էր Սելմայի եղբայրը՝ Կարլը (Carl Albert Giöbel):
1874 թվականին Սելման դարձել է «Ձեռագործության ընկերների ասոցիացիայի» (Handarbetets vänner) անդամ և մինչև 1885 թվականը եղել նրա խորհրդի կազմում, ինչպես նաև զբաղվել է ուսուցչությամբ։ 1878 թվականին Փարիզում կայացած Համաշխարհային ցուցահանդեսում նա հանդես է եկել որպես ասոցիացիայի ներկայացուցիչ և ստացել արծաթե մեդալ։ Սելմա Գյոբելը մասնակցել է նաև Շվեդիայում և արտասահմանում կազմակերպված մի շարք այլ ցուցահանդեսների։ 1893 թվականին Չիկագոյում կայացած Համաշխարհային Կոլումբիական ցուցահանդեսում նա ներկայացրել է Շվեդիան որպես ինքնազբաղ կին, ինչպես նաև հանդես է եկել որպես Շվեդական կանանց կոմիտեի ներկայացուցիչ՝ գտնվելով Սոֆիա թագուհու հովանավորության ներքո։ Նրա տեքստիլ արվեստի նմուշները ցուցադրվել են 1897 թվականին կայացած Ստոկհոլմյան ցուցահանդեսում (Allmänna konst- och industriutställningen): 1885-1895 թվականներին Սելման ղեկավարել է New Idun ասոցիացիայի խորհուրդը[8], հրաժարականից հետո նրան փոխարինել է Աննա Բիլլինգը։
1898 թվականին Սելմա Գյոբելը հեռացել է Շվեդիայից և բնակություն հաստատել Իտալիայում։ Այստեղ նա շարունակել է գոբելեններ ստեղծել և մեծ հաջողությունների հասել գեղեցիկ տեքստիլային զարդանախշերի ստեղծման գործում։ Նրա հաճախորդների թվում է եղել գերմանական Կրուպ արդյունաբերական ընտանիքը։ Բերտա Հյուբները շարունակել է աշխատել Ստոկհոլմի «Շվեդական գեղարվեստական ցուցահանդեսում»։ Արտասահմանում Գյոբելը մնացել է մինչև 1907 թվականը։ Վերադառնալով Շվեդիա՝ 1907 թվականին նա բնակություն է հաստատել Վադստենում, որտեղ բացեց մանածագործական դպրոց և տեքստիլ ստուդիա, որտեղ էլ պատրաստվեցին նրա նշանավոր գործերից շատերը։ 1908 թվականին իր գործընկերոջ` Մ. Ալվինի հետ սկսեցին զբաղվել ասեղնագործությամբ և ժանյակագործությամբ։ 1909 թվականին գեղարվեստական ցուցահանդեսում Գյոբելը ցուցադրեց «Vadstena klosterträdgård» գոբելենը և «Vätterns is» գորգը, որը գնեց հանրահայտ գրող Վերներ ֆոն Հեյդենստամը։
Սելմա Գյոբելի աշխատանքները ցուցադրվում են Ստոկհոլմում՝ Շվեդիայի ազգային թանգարանում։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է 1925 թվականի ապրիլի 4-ին Վադստենում։ Նրա բարեկամներից էր նաև նկարչուհի Էլզա Գյոբել-Օյլերը։
Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 1898 թվականին նա արժանացել է Իլլիս Քվորում մրցանակի։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Hammars kyrkoarkiv, Födelse- och dopböcker, SE/ULA/10366/C/7 (1820-1860), bildid: C0000631_00114
- ↑ 2,0 2,1 Selma Giöbel 70 år / S. Adlersparre — 1913. — Vol. 29-30. — P. 228.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 Selma Levina Giöbel 1843-07-10 — 1925-04-04 Träsnidare, textilformgivare, kvinnosakskvinna
- ↑ 4,0 4,1 4,2 Giöbel, Selma Levina, f. 1843 i Hammar Örebro län, Konstnärinna (շվեդերեն) — Riksarkivet.
- ↑ Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
- ↑ Utser fru Alice Bonthron, banbryterskan inom svensk vanförevård. — Vol. 1923:1. — P. 3.
- ↑ Selma Giöbel, 1843-1925
- ↑ Selma Giöbel
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Du Rietz, Anita. Kvinnors entreprenörskap: under 400 år, 1. uppl., Dialogos, Stockholm, 2013.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Selma Giöbel Svensk Konstslöjdutställning 1891
- Selma Giöbel – 70 år
- Selma Giöbel
- Սելմա Գյոբելի աշխատանքը
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Սելմա Գյոբել կատեգորիայում։ |