Էլեն Գլազգոու
Էլեն Գլազգոու անգլ.՝ Ellen Glasgow | |
---|---|
Ծննդյան անուն | անգլ.՝ Ellen Anderson Gholson Glasgow[1] |
Ծնվել է | ապրիլի 22, 1873[2][3][4][…] |
Ծննդավայր | Ռիչմոնդ, ԱՄՆ[1] |
Վախճանվել է | նոյեմբերի 21, 1945[2][3][4][…] (72 տարեկան) |
Վախճանի վայր | Ռիչմոնդ, ԱՄՆ |
Գերեզման | Հոլիվուդյան գերեզմանատուն[5] |
Մասնագիտություն | գրող, վիպասան, բանաստեղծուհի, ակնարկագիր և սուֆրաժիստ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ուշագրավ աշխատանքներ | Սրանում մեր կյանքն է |
Անդամակցություն | Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Պարգևներ | |
Ellen Glasgow Վիքիպահեստում |
Էլեն Անդերսոն Գոլսոն Գլազգոու (անգլ.՝ Ellen Anderson Gholson Glasgow, ապրիլի 22, 1873[2][3][4][…], Ռիչմոնդ, ԱՄՆ[1] - նոյեմբերի 21, 1945[2][3][4][…], Ռիչմոնդ, ԱՄՆ), ամերիկացի վիպասան գրող, 1942 թվականի Պուլիտցերյան մրցանակի դափնեկիր լավագույն վեպի համար[7]։ Վեպերում նկարագրել է ԱՄՆ-ի իր ժամանակների հարավը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի բարձր խավին պատկանող ընտանիքում, սակայն նրա հասունացումը տարբերվել է այդ դասի կանանց համար ավանդականից[8]։ Թույլ առողջության պատճառով սովորել է տանը։ Խորությամբ ուսումնասիրել է փիլիսոփայություն, սոցիալական և քաղաքական տեսություն, եվրոպական մայրցամաքային և բրիտանական գրականություն[9]։ Ամռանը մեկնել է Բամպասում գտնվող Ջերդոն Քասլ կալվածք, որը հետագայում պատկերել է իր ստեղծագործություններում։ Նրա հայրը՝ Ֆրենսիս Թոմաս Գլազգոուն, եղել է Արթուր Գլազգոուի և Քեթրին Անդերսոնի զավակը։ Մեծացել է Ռոքբրիջում, 1847 թվականին ավարտել է Վաշինգտոնի քոլեջը (ներկայումս՝ Վաշինգտոնի և Լիի համալսարան)։
Գլազգոուի մորեղբայրը եղել է Ջոզեֆ Ռիդ Անդերսոնը, 1836 թվականին ավարտել է Վեթ Փոյնթը՝ 49 կուրսանտների մեջ ունենալով չորրորդ արդյունքը։ 1848 թվականի ապրիլի 4-ին նա Ռիչմոնդում ձեռք է բերել մետալուրգիական գործարան։ Երբ Ամերիկայի Համադաշնային Նահանգների մասին լուրը հասել է Ռիչմոնդ, Անդերսոնը արագորեն միացել է Հյուսիսվիրջինյան բանակին՝ ստանալով գեներալի աստիճան։ Գեներալ Ռոբերտ Էդվարդ Լին խնդրել է նրան վերադառնալ գործարան՝ ղեկավարելու արտադրությունը, որից կախված էր ռազմական գործողությունների հաջողությունը։ Հետագայում Tredegar Iron Works գործարանը գլխավորել է Ֆրենսիս Գլազգոուն։ Էլենն իր հորը համարել է ինքնագոհ և անսիրտ[10]։ Նրա ամենահետաքրքրաշարժ հերոսներից ոմանք ևս ունեն այդ նույն շոտլանդական կալվինական արմատները, ինչպես նաև նմանատիպ «պրեսբիտերականության պողպատե հոգին»[11]։
Էլենի մայրը՝ Էնն Ջեյն Գոլսոնը, ծնվել է 1831 թվականի դեկտեմբերի 9-ին Նիդեմում, Վիրջինիա նահանգ, մահացել է 1893 թվականի հոկտեմբերի 27-ին։ Նա Ուիլյամ Եյթս Գոլսոնի և Մարթա Էնն Ջեյն Թեյլորի դուստրն էր, կոնգրեսմեն Թոմաս Գոլսոն կրտսերի և Էնն Եյթսի թոռնուհին, Վիլհելմի և Մարիայի քոլեջի առաջին նախագահ (1761-1764) սուրբ Ուիլյամ Եյթսի սերնդից էր[12]։ Գոլսոնի նախնիներից էր նաև Ուիլյամ Ռենդոլֆը, որը Վիրջինիայի նշանավոր գաղութաբնակ և հողատեր էր։ Նա և կինը՝ Մերի Իշամը, անվանվել են «Վիրջինիայի Ադամ և Եվա»[12]։
Էնն Գոլսոնը Ֆրենսիս Գլազգոուի հետ ամուսնական դաշն է կնքել 1853 թվականի հուլիսի 14-ին։ Նրանք ունեցել են տասը երեխա։ Էնն Գոլսոնը ունեցել է այդ ժամանակներում «նյարդային հաշմանդամություն» կոչվածի հակում. որոշները դա բացատրում էին նրանով, որ նրա հոգածության տակ տասը երեխա կար[13]։ Գլազգոուն ևս ողջ կյանքի ընթացքում տառապել է «նյարդային հաշմանդամությամբ»։
Երբ ԱՄՆ-ում 1900-ական թվականների սկզբին սկսվել է կանանց ակտիվ ընտրական իրավունքի համար պայքարը, Գլազգոուն միացել է շարժմանը և մասնակցել 1909 թվականի գարնան երթին։ Հետագայում նա Վիրջինիայում հանդես է եկել ընտրական իրավունքի համար առաջին ժողովին[14]։ Գլազգոուն կարծել է, որ շարժումը ծագել է իր համար անհաջող պահի, այդ իսկ պատճառով գրողի հետաքրքրությունը դրա հանդեպ շուտով մարել է[15]։ Գլազգոուն սկզբում իր ստեղծագործությունների գլխավոր դերերում կանանց կերպարներ չի ներառել, սակայն աստիճանաբար կանայք դարձել են նրա վեպերի հերոսներ[16]։
Գլազգոուն մահացել է 1945 թվականի նոյեմբերի 21-ին[17]։ Թաղվել է Ռիչմոնդում։
Քննադատություն և ժառանգություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1923 թվականին «Թայմ» թերթի տեսաբանը բնութագրել է Գլազգոուին որպես տիպիկ հարավցի, միաժամանակ անվանել է նրան ամերիկյան գրականության իրապես նշանակալի կերպար[18]։
1942 թվականին Գլազգոուն արժանացել է Պուլիտցերյան մրցանակի գրականության ոլորտում «Սա է մեր կյանքը» վեպի համար[7]։ Այդ նույն թվականին վեպը էկրանավորվել է։
Գլազգոուի արխիվը գտնվում է Վիրջինիայի համալսարանում[19]։
Ընտրյալ մատենագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վեպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Descendant (1897)
- Phases of an Inferior Planet (1898)
- The Voice of the People (1900)
- The Battle-Ground (1902)
- The Deliverance (1904)
- The Wheel of Life (1906)
- The Ancient Law (1908)[20]
- The Romance of a Plain Man (1909)
- The Miller of Old Church (1911)
- Virginia (1913)
- Life and Gabriella (1916)
- The Builders (1919)
- The Past (1920, The Shadowy Third ժողովածուի մաս)
- One Man In His Time (1922)
- Barren Ground (1925)
- The Romantic Comedians (1926)
- They Stooped to Folly (1929)
- The Sheltered Life (1932)
- Vein of Iron (1935)
- Սա է մեր կյանքը (1941)
Ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Shadowy Third and Other Stories (1923)[21]
- The Collected Stories of Ellen Glasgow (1963, հետմահու հրատարակություն)[22]
Ինքնակենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- The Woman Within (տպագրվել է հետմահու՝ 1954 թվականին)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 430.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Encyclopædia Britannica
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 Internet Speculative Fiction Database — 1995.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ http://www.pulitzer.org/winners/ellen-glasgow
- ↑ 7,0 7,1 «The Pulitzer Prize - Novel». www.pulitzer.org. Վերցված է 2016 թ․ մարտի 12-ին.
- ↑ Inge, 883
- ↑ Heath
- ↑ Glasgow 12-3
- ↑ Glasgow 14
- ↑ 12,0 12,1 Roberts, Gary Boyd (2007). «Descendants of William Randolph and Henry Isham of Virginia». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 14-ին. Վերցված է 2010 թ․ ապրիլի 9-ին.
- ↑ Goodman, 19
- ↑ Glasgow 185-6
- ↑ Glasgow 186
- ↑ Pannill 686
- ↑ Inge 884
- ↑ TIME, 26 Nov 1923
- ↑ Silverthorne, Elizabeth Marjorie Kinnan Rawlings: Sojourner at Cross Creek. — Woodstock, New York: The Overlook Press. — С. 3.
- ↑ Review: The Ancient Law by Ellen Glasgow (und) // The Athenaeum. — 1908. — С. 380.
- ↑ Everett F. Bleiler The Checklist of Fantastic Literature. — Chicago: Shasta Publishers, 1948. — С. 127.
- ↑ Meeker, Richard The Collected Stories of Ellen Glasgow. — Baton Rouge: Louisiana State University Press, 1963.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Auchincloss, Louis. Ellen Glasgow. Vol. 33. Minneapolis: University of Minnesota Press, 1964.
- Becker, Allen Wilkins. Ellen Glasgow: Her Novels and Their Place in the Development of Southern Fiction. Baltimore, MD: Johns Hopkins University Master’s Thesis, 1956.
- Cooper, Frederic Taber. Some American Story Tellers. New York: H. Holt and Company, 1911.
- Donovan, Josephine. After the fall the Demeter-Persephone Myth in Wharton, Cather, and Glasgow, University Park: Pennsylvania State UP, 1989.
- Godbold, Jr., E. Stanley. Ellen Glasgow and the Woman Within, 1972.
- Goodman, Susan. Ellen Glasgow: A Biography. Baltimore:Johns Hopkins University Press, 1998.
- Holman, C. Hugh. Three Modes of Modern Southern Fiction: Ellen Glasgow, William Faulkner, Thomas Wolfe. Vol. 9. Athens: University of Georgia Press, 1966.
- Inge, M. Thomas, and Mary Baldwin College. Ellen Glasgow: Centennial Essays. Charlottesville: University Press of Virginia, 1976.
- Inge, Tonette Bond. Encyclopedia of Southern Culture, ed. Charles Reagan Wilson and William R. Ferris. Chapel Hill: University of North Carolina Press, 1989.
- Jessup, Josephine Lurie. The Faith of our Feminists. New York: R. R. Smith, 1950.
- Jones, Anne Goodwyn. Tomorrow Is Another Day: The Woman Writer in the South, 1859-1936, 1981.
- MacDonald, Edgar and Tonette Blond Inge. Ellen Glasgow: A Reference Guide (1897-1981), 1986.
- Mathews, Pamela R. Ellen Glasgow and a Woman’s Traditions, 1994.
- McDowell, Frederick P. W. Ellen Glasgow and the Ironic Art of Fiction. Madison: University of Wisconsin Press, 1960.
- Pannill, Linda in The Heath Anthology of American Literature, Vol. D. eds
- Patterson, Martha H. Beyond the Gibson Girl: Reimagining the American New Woman, 1895-1915. Urbana: U of Illinois Press, 2005.
- Publishers' Bindings Online. Accessed 17 May 2009
- Raper, Julius R. From the Sunken Garden: The Fiction of Ellen Glasgow, 1916-1945. Baton Rouge: Louisiana State UP, 1980.
- Raper, Julius Rowan, and Ellen Anderson Gholson Glasgow. Without Shelter;the Early Career of Ellen Glasgow. Baton Rouge: Louisiana State University Press, 1971.
- Reuben, Paul P. «/ Chapter 7: Ellen Glasgow Արխիվացված 2013-03-27 Wayback Machine.» PAL: Perspectives in American Literature-A Research and Reference Guide. Accessed 4 Apr 2009.
- Richards, Marion K. Ellen Glasgow’s Development as a Novelist. Vol. 24. The Hague: Mouton, 1971.
- Rouse, Blair. Ellen Glasgow. New York: Twayne Publishers, 1962.
- Rubin, Louis Decimus. No Place on Earth; Ellen Glasgow, James Branch Cabell, and Richmond-in-Virginia. Austin: University of Texas Press, 1959.
- Santas, Joan Foster. Ellen Glasgow’s American Dream. Charlottesville: University Press of Virginia, 1965.
- Saunders, Catherine E. Writing the Margins: Edith Wharton, Ellen Glasgow, and the Literary Tradition of the Ruined Woman. Cambridge: Harvard UP, 1987.
- Scura, Dorothy M. ed. Ellen Glasgow: The Contemporary Reviews. Knoxville: U of Tennessee Press, 1992.
- Thiebaux, Marcelle. Ellen Glasgow. NY: Ungar, 1982.
- Tutwiler, Carringon C., and University of Virginia Bibliographical Society. Ellen Glasgow’s Library. Charlottesville, VA: Bibliographical Society of the University of Virginia, 1967.
- Time Magazine, 26 November 1923.
- Wagner, Linda W. Ellen Glasgow: Beyond Convention. Austin U of Texas Press, 1982.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էլեն Գլազգոու» հոդվածին։ |
|
- Ապրիլի 22 ծնունդներ
- 1873 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 21 մահեր
- 1945 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- ԱՄՆ-ում թաղվածներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- 19-րդ դարի ամերիկացի գրողներ
- 19-րդ դարի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի կին գրողներ
- 20-րդ դարի ամերիկացի վիպասաններ
- 20-րդ դարի կին գրողներ
- Ամերիկացի արձակագիրներ
- Ամերիկացի գրողներ
- Ամերիկացի կին գրողներ
- Ամերիկացի կին վիպասաններ
- Ամերիկացի սուֆրաժիստներ
- Ամերիկացի ֆեմինիստներ
- Պուլիցերյան մրցանակակիրներ