Գիորգի Մամարդաշվիլի
Գիորգի Մամարդաշվիլի վրաց.՝ გიორგი მამარდაშვილი | |||
---|---|---|---|
![]() | |||
Քաղաքացիությունը |
![]() | ||
Ծննդյան ամսաթիվ | սեպտեմբերի 29, 2000[1] (24 տարեկան) | ||
Ծննդավայր | Թբիլիսի, Վրաստան | ||
Հասակ | 199 սանտիմետր | ||
Դիրք | դարպասապահ | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Գիորգի Մամարդաշվիլի (վրաց.՝ გიორგი მამარდაშვილი, սեպտեմբերի 29, 2000[1], Թբիլիսի, Վրաստան), վրացի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, Լա Լիգայի «Վալենսիա» ակումբի և Վրաստանի ազգային հավաքականի դարպասապահ: Որոշ մեկնաբաններ նրան համարում են աշխարհի լավագույն սկսնակ դարպասապահներից մեկը[2]։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Դինամո» Թբիլիսի
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆուտբոլային կարիերան սկսել է Թբիլիսիի «Գագրա» ակումբի պատանեկան կազմում[3]։ 2012 թվականին տեղափոխվել է Թբիլիսիի «Դինամո», որտեղ խաղացել է պատանեկան տարբեր տարիքային կազմերում։
«Ռուսթավի»
[խմբագրել | խմբագրել կոդը]2019 թվականին վրացի դարպասապահը վարձակալությամբ տեղափոխվել է «Ռուսթավի»։ Ակումբի կազմում իր նորամուտը նշել է 2019 թվականի մարտի 2-ին Թբիլիսիի «Լոկոմոտիվ»-ի դեմ խաղում՝ բաց թողնելով 4 գոլ[4]։ 2019 թվականի մարտի 6-ին՝ իր հաջորդ խաղում, «ՎԻՏ Ջորջիա» ակումբի դեմ ոչ մի գնդակ բաց չի թողել։ Մրցաշրջանի հենց սկզբից ամրապնդվել է ակումբում որպես հիմնական դարպասապահ՝ անցկացնելով 30 հանդիպում, որոնցից 9-ում անառիկ է պահել սեփական դարպասը։ Վարձակալության պայմանագրի ժամկետի ավարտից հետո հեռացել է ակումբից։
«Լոկոմոտիվ» Թբիլիսի
[խմբագրել | խմբագրել կոդը]2020 թվականի սկզբին վարձակալությամբ մեկնել է Թբիլիսիի «Լոկոմոտիվ»։ Մրցաշրջանը սկսել է պահեստայինների նստարանից։ Ակումբի կազմում նորամուտը նշել է 2020 թվականի հուլիսի 9-ին Բաթումի «Դինամո»-ի դեմ խաղում՝ բաց թողնելով 4 գոլ[5]։ Ակումբի կազմում իր առաջին «չոր» հանդիպումը անցկացրել է 2020 թվականի հուլիսի 18-ին «Սաբուրթալո»-ի դեմ[6]։ Հետո դարձել է ակումբի հիմնական դարպասապահը։ 2020 թվականի օգոստոսին ակումբի հետ սկսել է եվրոպական գավաթային արշավ՝ հասնելով ՈՒԵՖԱ Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլ։ Առաջին երկու տուրերում անցնելով Ռումինիայի «ՈՒնիվերսիտատյա»-ին ու Մոսկվայի «Դինամո»-ին, երրորդ փուլում «Լոկոմոտիվ»-ը պարտվել է իսպանական «Գրանադա»-ին, սակայն վրացի դարպասապահը գրավել էր իսպանացի սկաուտների ուշադրությունը[7]: 2020 թվականի դեկտեմբերի վերջին ստացել Է Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մրցանակը՝ որպես տարվա լավագույն դարպասապահ[8]։ 2021 թվականի հունվարին ՈՒԵՖԱ-ն ֆուտբոլիստին ընդգրկել է 50 հեռանկարային ֆուտբոլիստների ցանկում։ 2021 թվականի սկզբին նույնպես շարունակել է հանդես գալ «Լոկոմոտիվ»-ում[9]։
«Վալենսիա»
[խմբագրել | խմբագրել կոդը]2021 թվականի հունիսին վարձակալությամբ մեկնել է իսպանական «Վալենսիա»՝ մինչև մրցաշրջանի ավարտը գնելու իրավունքով[10][11]։ Մինչմրցաշրջանային պատրաստության ժամանակ վրացի դարպասապահը տպավորել է իսպանական ակումբի գլխավոր մարզիչ Խոսե Բորդալասին, ինչի շնորհիվ վերջինս ֆուտբոլիստին անմիջապես տեղափոխել է թիմի հիմնական կազմ՝ հիմնական դարպասապահի դերում հանդես գալու համար[12]: Ակումբի կազմում նորամուտը նշել է 2021 թվականի օգոստոսի 13-ին «Խետաֆե»-ի դեմ խաղում՝ ոչ մի գնդակ բաց չթողնելով[13]։ Լա Լիգայի առաջին 6 հանդիպումներում եղել է ակումբի հիմնական դարպասապահը, որոնցում բաց է թողել 7 գնդակ և 2 անգամ հետ մղել: Այնուհետև մրցաշրջանի առաջին կեսը անցկացրել է պահեստայինների նստարանին։
2021 թվականի վերջին «Վալենսիա»-ն գնել է Մամարդաշվիլիին և նրա հետ պայմանագիր կնքել մինչև 2024 թվականի ամառը[14][15]: Առաջին հանդիպումն արդեն որպես ակումբի լիարժեք խաղացող խաղացել է 2022 թվականի փետրվարի 6-ին՝ «Ռեալ Սոսյեդադ»-ի դեմ խաղում[16]։ 2022 թվականի ապրիլին դարձել է Իսպանիայի Գավաթի եզրափակչի մասնակից, որտեղ պարտվել է «Ռեալ Բետիս»-ին 11 մետրանոց հարվածաշարում[17]։ Առաջնությունում իր նորամուտի մրցաշրջանում անցկացրել է 8 հանդիպում, որոնցում բաց է թողել 20 գոլ և 8 անգամ հետ մղել: Նաև մի քանի անգամ ընդգրկվել է տուրի խորհրդանշական հավաքականում և ստացել հանդիպման լավագույն ֆուտբոլիստի մրցանակը[18]: 2022 թվականի մայիսին Marca-ի վարկածով ֆուտբոլիստը մրցաշրջանի արդյունքներով հայտնվել Է Լա Լիգայի լավագույն ֆուտբոլիստների հավաքականում[19]։
Իր նոր մրցաշրջանը ֆուտբոլիստը սկսել է 2022 թվականի օգոստոսի 14-ին «Ժիրոնա»-ի դեմ տարած տնային հաղթանակով[20]: 2022 թվականի սեպտեմբերին երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ մինչև 2027 թվականը[21]: 2022 թվականի նոյեմբերին Տրանսֆերմարկտում Լա լիգայի խաղացողների արժեքը թարմացնելուց հետո Գեորգի Մամարդաշվիլին դարձել է նախկին խորհրդային երկրների պատմության մեջ ամենաթանկ դարպասապահը՝ այդ ցուցանիշով առաջ անցնելով Իգոր Ակինֆեևից[22]։ Ամբողջ մրցաշրջանի ընթացքում ֆուտբոլիստը հանդես է եկել հիմնական դարպասապահի դերում՝ ակումբի կազմում անցկացնելով բացարձակապես բոլոր հանդիպումները։
Հաջորդ մրցաշրջանում Մամարդաշվիլին մասնակցել է առաջնության բոլոր 38 հանդիպումներին՝ դուրս չգալով փոխարինման: Նա երեք անգամ ընդգրկվել Է Լա Լիգայի շաբաթվա թիմում[23]։ «Վալենսիա»-ի երկրպագուների քվեարկության արդյունքում Մամարդաշվիլին ճանաչվել է 2023 թվականի լավագույն ֆուտբոլիստ, մինչդեռ մեկ տարի առաջ նա զբաղեցրել էր զբաղեցրել էր 2-րդ հորիզոնականը՝ զիջելով Գոնսալո Գուեդեսին[24]:
2024 թվականի հունվարի 28-ին Մամարդաշվիլին դարձել է ակումբի պատմության մի մասը։ Նա գերազանցել է թիմային ռեկորդը՝ Լա Լիգայում 60-րդ անգամ անընդմեջ դուրս գալով մեկնարկային կազմում[25]։ Արդյունքում նա մասնակցել է առաջնության 69 խաղի անընդմեջ։ Ընդհանուր առմամբ, ակումբում իր երրորդ մրցաշրջանի ընթացքում Մամարդաշվիլին շարունակել է տպավորիչ արդյունքներ գրանցել, այն է՝ բարելավել է իր՝ հետ մղած գնդակների ռեկորդը (13), Ունաի Սիմոնի հետ հետ է մղել ամենաշատ 11-մետրանոցները (3) և կանխել ամենաշատ գոլերը Լա Լիգայում[26]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Վրաստանի երիտասարդական հավաքականի կազմում երեք խաղերից հետո Մամարդաշվիլին իր նորամուտը նշել է ազգային հավաքականի գլխավոր թիմում 2021 թվականի սեպտեմբերի 8-ին Բուլղարիայի դեմ ընկերական խաղում (4:1)[27]:
2022 թվականի հունիսի 9-ին նա անցկացրել է ՈՒԵՖԱ-ի Ազգերի Լիգայի 2022/23 մրցաշրջանի իր առաջին պաշտոնական հանդիպումը, որում 3:0 հաշվով հաղթանակ է տարել Հյուսիսային Մակեդոնիայի նկատմամբ[28]: Սեպտեմբերին կայացած պատասխան խաղում (2:0) Մամարդաշվիլին 5-րդ տուրից հետո ընդգրկվել է շաբաթվա թիմում[29][30], և whoscored.com-ը ընդգրկել է նրան K լիգայի ամսվա և մրցաշրջանի լավագույն տասնմեկ ֆուտբոլիստների ցուցակում[31]:
2023 թվականի ամռանը Մամարդաշվիլին մասնակցել է Եվրոպայի առաջնության երեք հանդիպման Վրաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի կազմում, որը բավական հաջող արշավ է անցկացրել խմբային փուլում և իր պատմության մեջ առաջին անգամ հասել քառորդ եզրափակիչ[32]։
2024 թվականի մարտի 26-ին Վրաստանը 11-մետրանոց հարվածաշարում 4-2 հաշվով հաղթել է Հունաստանին և դուրս եկել Եվրո-2024`Վրաստանի համար առաջին խոշոր մրցաշարը։ Մամարդաշվիլին վճռորոշ դեր է խաղացել այդ խաղում՝ հետ մղելով հույն հարձակվող Անաստասիոս Բակասետասի առաջին 11-մետրանոցը:
Մամարդաշվիլին Վրաստանի կողմից ընտրվել է Գերմանիայում կայանալիք Եվրո-2024-ի եզրափակիչ փուլին մասնակցելու համար[33]: Նա մասնակցել է իր երկրի առաջին միջազգային խոշոր մրցաշարի առաջին խաղին՝ հունիսի 19-ին 3:1 հաշվով պարտվելով Թուրքիային[34]: Չեխիայի դեմ հաջորդ խաղում 11 սեյվ կատարելով՝ Մամարդաշվիլին ստացել է «խաղի խաղացող» մրցանակը[35]։ Ավելին, որոշ վերլուծական կայքեր, ինչպիսիք են Sofascore-ը, Marca-ն և 90min.com-ը նրան ընդգրկել են 2-րդ տուրի թիմում՝ նրան շնորհելով երկրորդ խոշոր գումարային վարկանիշային միավորը իսպանացի կիսապաշտպան Ֆաբիան Ռուիսից հետո[36][37][38]։ F խմբի երրորդ խաղում Մամարդաշվիլին անառիկ է պահել դարպասը Պորտուգալիայի դեմ խաղում, իսկ Վրաստանը Գելզենկիրխենում հաղթել է 2:0 հաշվով և դուրս եկել փլեյ-օֆֆ[39]: Նա ավարտել է խմբային փուլը՝ կատարելով 20 սեյվ, ինչը յոթով ավելին է, քան մրցաշարի ցանկացած այլ դարպասապահի ցուցաբերած արդյունք[40]:
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Մամարդաշվիլին «ՎԻՏ Ջորջիա»-ի և Քութայիսի «Տորպեդո»-ի նախկին դարպասապահ Դավիթ Մամարդաշվիլիի որդին է, որը կարիերան ավարտելուց հետո դարձել է դարպասապահների մարզիչ «Մերանի Մարտվիլ»-ում, այնուհետև «Տորպեդո»-ում[41]:
2023 թվականին Մամարդաշվիլին ամուսնացել է մոդել Ելենա Էպիտաշվիլիի հետ[42][43]։
Կարիերայի վիճակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2024 թվականի մարտի 26-ի դրությամբ[44]
Ակումբ | Մրցաշրջան | Լիգա | Ազգային գավաթ | Կոնտինենտալ | Այլ | Ընդհաուր | ||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դիվիզիոն | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | Խաղեր | Գոլեր | ||
«Դինամո» Թբիլիսի | 2018 | Էրովնուլի Լիգա | 0 | 0 | 0 | 0 | — | — | 0 | 0 | ||
«Ռուսթավի» (վարձակալություն) | 2019 | Էրովնուլի Լիգա | 28 | 0 | 2 | 0 | — | 2 | 0 | 32 | 0 | |
«Լոկոմոտիվ» Թբիլիսի (վարձակալություն) | 2020 | Էրովնուլի Լիգա | 11 | 0 | 1 | 0 | — | — | 12 | 0 | ||
2021 | 18 | 0 | 2 | 0 | 3 | 0 | — | 23 | 0 | |||
Ընդհանուր | 29 | 0 | 3 | 0 | 3 | 0 | 0 | 0 | 35 | 0 | ||
«Վալենսիա» | 2021–22 | Լա Լիգա | 18 | 0 | 3 | 0 | — | — | 21 | 0 | ||
2022–23 | 38 | 0 | 3 | 0 | — | 1 | 0 | 42 | 0 | |||
2023–24 | 37 | 0 | 0 | 0 | — | — | 37 | 0 | ||||
Ընդհանուր | 93 | 0 | 6 | 0 | 0 | 0 | 1 | 0 | 100 | 0 | ||
Ընդհանուր | 150 | 0 | 11 | 0 | 3 | 0 | 3 | 0 | 167 | 0 |
Միջազգային
[խմբագրել | խմբագրել կոդը]- 2024 թվականի հունիսի 30-ի դրությամբ[45]
Ազգային հավաքական | Տարի | Խաղեր | Գոլեր |
---|---|---|---|
Վրաստան | 2021 | 1 | 0 |
2022 | 5 | 0 | |
2023 | 8 | 0 | |
2024 | 7 | 0 | |
Ընդհանուր | 21 | 0 |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://www.transfermarkt.com/transfermarkt/profil/spieler/502676
- ↑ «Ranked! The 10 best goalkeepers in the world». FourFourTwo. 27 June 2024. Վերցված է 30 June 2024-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «გაგრელი მწვრთნელის ხსოვნას ტურნირი მიეძღვნა» [The tournament was dedicated to the memory of Gagreli coach] (Georgian). Worldsport.ge. 27 October 2010. Արխիվացված օրիգինալից 15 September 2021-ին. Վերցված է 15 September 2021-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «LOKOMOTIVI TBILISI VS. RUSTAVI 4 - 1». Global Sports Media. Soccerway. 2 March 2019. Արխիվացված օրիգինալից 24 November 2021-ին. Վերցված է 13 August 2021-ին.
- ↑ «Lokomotivi Tbilisi vs. Dinamo Batumi». soccerway.com (անգլերեն). 2020-07-09. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Saburtalo vs. Lokomotivi Tbilisi». soccerway.com (անգլերեն). 2020-07-18. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Marca: მიიპყრო ყურადღება „გრანადასთან" მატჩში». crystalsport.ge (վրացերեն). 2021-05-29. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «საუკეთესო მოთამაშეები პოზიციების მიხედვითაც გაირკვა». 1tv.ge (վրացերեն). 2020-12-28. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «50 for the future: UEFA.com's ones to watch for 2021». uefa.com (անգլերեն). 2021-01-19. Արխիվացված է օրիգինալից 2021-07-17-ին. Վերցված է 2022-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «VCF Academy reaches agreement for the signing of Giorgi Mamardashvili». Արխիվացված է օրիգինալից 2021-06-09-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Mamardashvili ya está en València». Արխիվացված է օրիգինալից 2021-08-13-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Mamardashvili se hace gigante». levante-emv.com (իսպաներեն). 2021-08-06. Արխիվացված է օրիգինալից 2021-08-13-ին. Վերցված է 2022-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Valencia vs. Getafe». soccerway.com (անգլերեն). 2021-08-13. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Comunicado Oficial. Giorgi Mamardashvili». Արխիվացված է օրիգինալից 2021-12-31-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ ««Валенсия» выкупила вратаря Грузии Мамардашвили у тбилисского «Динамо» и прописала 20 млн евро отступных». Արխիվացված է օրիգինալից 2022-01-08-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Valencia vs. Real Sociedad». soccerway.com (անգլերեն). 2022-02-06. Արխիվացված է օրիգինալից 2022-04-03-ին. Վերցված է 2022-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Real Betis hold nerve in penalty shootout against Valencia to seal Copa del Rey success». eurosport.com (անգլերեն). 2022-04-24. Արխիվացված է օրիգինալից 2022-06-27-ին. Վերցված է 2022-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «სეზონში მეორედ: გიორგი მამარდაშვილი ტურის საუკეთესო მეკარედ დასახელდა». sport4me.ge (վրացերեն). 2022-05-10. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «მამარდაშვილი სეზონის აღმოჩენათა გუნდში დასახელდა». sport4me.ge (վրացերեն). 2022-05-24. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Valencia vs. Girona». soccerway.com (անգլերեն). 2022-08-14. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «Грузинский вратарь Мамардашвили подписал новый контракт с «Валенсией»». championat.com (ռուսերեն). 2022-09-19. Արխիվացված է օրիգինալից 2022-11-10-ին. Վերցված է 2022-11-10-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «ЛаЛига: Вальверде, Педри и Гави с крупным плюсом - «Атлетико» на спаде». transfermarkt.world (ռուսերեն). 2022-11-07. Արխիվացված է օրիգինալից 2022-12-08-ին. Վերցված է 2023-05-29-ին.
{{cite web}}
: Unknown parameter|deadurl=
ignored (|url-status=
suggested) (օգնություն) - ↑ «მამარდაშვილი მესამედ გახდა ესპანეთში ტურის საუკეთესო მეკარე». sportall.ge (in Georgian). 24 May 2023. Արխիվացված օրիգինալից 5 June 2023-ին. Վերցված է 5 June 2023-ին.
- ↑ «Los oyentes votan a Giorgi Mamardashvili como ganador del Trofeo Jugador 99.9 Plaza Radio 2022-2023» (Spanish). Valenciaplaza. 6 June 2023. Արխիվացված օրիգինալից 7 June 2023-ին. Վերցված է 7 June 2023-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «MAMARDASHVILI BEATS A RECORD AT VALENCIA CF». valenciacf.com. Վերցված է 8 February 2024-ին.
- ↑ «MAMARDASHVILI, EL MEJOR PORTERO DE LALIGA EA SPORTS 23-24 [MAMARDASHVILI, THE BEST GOALKEEPER IN LALIGA EA SPORTS 23-24]». Valencia CF (Spanish). Valencia CF.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Mamardashvili derriba otro muro con dolor: Goleada en su debut» [Mamardashvili's painful achievement: concedes several on his debut] (իսպաներեն). ElDesmarque.com. 9 September 2021. Արխիվացված օրիգինալից 9 September 2021-ին. Վերցված է 12 September 2021-ին.
- ↑ «North Macedonia vs Georgia (Match Report))». uefa.com. 9 June 2022. Արխիվացված օրիգինալից 10 November 2022-ին. Վերցված է 10 July 2022-ին.
- ↑ «UEFA Nations League statistics». sofascore.com. Արխիվացված օրիգինալից 17 October 2022-ին. Վերցված է 17 October 2022-ին.
- ↑ «Nations League statistics». fotmob.com. Արխիվացված օրիգինալից 17 October 2022-ին. Վերցված է 17 October 2022-ին.
- ↑ «UEFA NATIONS LEAGUE C». whoscored.com. Արխիվացված օրիգինալից 3 October 2022-ին. Վերցված է 17 October 2022-ին.
- ↑ «Georgia vs Israel». UEFA. 1 July 2023. Արխիվացված օրիգինալից 21 November 2022-ին. Վերցված է 5 July 2023-ին.
- ↑ «Georgia's Euro 24 squad». euronewsgeorgia.com. Վերցված է 2024-06-22-ին.
- ↑ «TURKEY 3–1 GEORGIA: ARDA GULER NETS LONG-RANGE STUNNER TO LEAD TURKEY TO ENTERTAINING EURO 2024 WIN». eurosport.com. Վերցված է 2024-06-20-ին.
- ↑ «The numbers behind Valencia keeper Giorgi Mamardashvili's incredible Euro-2024 performance against Czechia». football-espana.net. Վերցված է 22 June 2024-ին.
- ↑ «Euro 2024 team of the round: Matchday 2». 90min.com. Վերցված է 23 June 2024-ին.
- ↑ «Euro 2024: Starting XI of 2nd round». sport.news.am. Վերցված է 24 June 2024-ին.
- ↑ «Euro 2024 Top Players». sofascore.com. Վերցված է 23 June 2024-ին.
- ↑ «Georgia vs Portugal». UEFA. Վերցված է 28 June 2024-ին.
- ↑ «Statistics that shaped the Euro 2024 group stage». Optus Sport. 27 June 2024. Վերցված է 28 June 2024-ին.
- ↑ «კახა ჩხეტიანი: მარტვილის "მერანს" ზამთარში გავაძლიერებთ». sportall.ge (in Georgian). 15 October 2013. Արխիվացված օրիգինալից 5 July 2023-ին. Վերցված է 5 July 2023-ին.
- ↑ «ვინ არის გიორგი მამარდაშვილის უმშვენიერესი რჩეული». primetime.ge (in Georgian). 10 July 2023.
- ↑ «გიორგი მამარდაშვილისა და მისი მეუღლის მხიარული ერთობლივი ვიდეო». fortuna.ge (in Georgian). 29 September 2023.
- ↑ Ֆուտբոլիստի էջը soccerway.com կայքում(անգլ.)
- ↑ «Giorgi Mamardashvili». EU-Football.info. Վերցված է 9 June 2024-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
- Սեպտեմբերի 29 ծնունդներ
- 2000 ծնունդներ
- Ապրող անձինք
- Թբիլիսի քաղաքում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Վալենսիայի ֆուտբոլիստներ
- Վրացի ֆուտբոլիստներ
- Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստներ
- Դինամո Թբիլիսիի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվ Թբիլիսիի ֆուտբոլիստներ
- ՈՒԵՖԱ Եվրո 2024-ի ֆուտբոլիստներ
- Լա Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի դարպասապահներ
- Անձինք Թբիլիսիից