Խոսե Բորդալաս Խիմենես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խոսե Բորդալաս Խիմենես
Անձնական տեղեկություն
Սեռ՝արական
Մասնագիտացում՝ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ
Երկիր՝ Իսպանիա
Ծննդյան ամսաթիվ՝մարտի 5, 1964(1964-03-05) (60 տարեկան)
Ծննդավայր՝Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա

Խոսե Բորդալաս Խիմենես (իսպ.՝ José Bordalás Jiménez, մարտի 5, 1964(1964-03-05), Ալիկանտե, Վալենսիա, Իսպանիա), իսպանացի նախկին ֆուտբոլիստ և ֆուտբոլային մարզիչ։

Խաղացողի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1980 թվականին հարձակվողը «Հերկուլես» ակումբի հետ ստորագրում է 7-ամյա պայմանագիր։ Սակայն ոչ մի պաշտոնական խաղ չի անցկացրել, քանի որ հիմնականում հանդես էր գալիս վարձավճարով այլ թիմերւմ, ներառյալ հարևան Բենիդոռմ քաղաքի համանուն թիմում։ Պայմանագրի լրանալուց հետո Պեպեն մտնում է «Դենիա» (1987/88), «Տորեվիեխա» (1988),«Ալտեա» (1991/92): 28 տարեկանում Խոսեն թողնում է ֆուտբոլը` ստացած վնասվածքի պատճառով։

Մարզիչի կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1993 թվականին նա դարձել է «Ալիկանտե» թիմի պահեստայինների մարզիչը, իսկ 1994 թվականին գլխավորել է «Ալիկանտե» թիմի կազմը։ 1995 թվականին մինչև 1997 թվականը Պեպեն աշխատում էր «Բենիդոռմ» և «Էլդենսե» թիմերի հետ։ 1998 թվականին մարզիչը վերադառնում է «Ալիկանտե» և թիմը դուրս բերում տարածաշրջանի լիգայի երրորդ հավաքական` ընդամենը երեք խաղաշրջանում։ Նրա առաջին փորձը աշխատանքի երկրորդ դիվիզիոնում կայացել «Հերկուլես» ակումբի հետ,երբ Խոսեն փոխարինեց Խուան Կառլոս Մանդիաին 2005/2006 խաղաշրջանի կեսերին։ 2007/2008 խաղաշրջանում Բորդալասը վերադառնում է «Ալկոյանո» ֆուտբոլային ակումբի երրորդ դիվիզիոն։ 2009/2010 խաղաշրջանում նա ղեկավարել է ֆուտբոլային «Էլչե» ակումբը, որը հադես էր գալիս երկրորդ դիվիզիոնում։ Բորդալասի` որպես մարզիչ «Էլչե»-ն առաջին խաղաշրջանում հայտնվել է մրցաշարային աղյուսակի 6-րդ տեղում և առաջխաղացման հնարավորություն է ստացել։ Հաջորդ խաղաշրջանին Պեպեն բարձրացրել է ակումբը 4 հորիզոնականով, այդպիսով հասնելով եզրափակիչ, որտեղ «Էլչե»-ն պարտվել է «Գրանադա» ֆուտբոլային ակումբին։ Երրորդ խաղաշրջանը Պեպեի թիմը լավ է սկսել, սակայն «Վիլյառեալ Բ» թիմի հետ խաղում 0:2 հաշվով պարտությունից հետո Բորդալասն ազատվել է աշխատանքից։ 2012 թվականի մայիսին Խոսե Բորդալասը պայմանագիր է կնքել «Ալկորկոն» ակումբի հետ 2012/13 խաղաշրջանի համար։ 2015/2016 թվականների խաղաշրջանում գլխավորել է «Դեպորտիվո Ալավես» ակումբը[1]։ Հաջորդ ամառ Բորդալասը թողնում է «Դեպորտիվո Ալավես» ակումբը, որը նա դուրս էր բերել իսպանական բարձրագույն դիվիզիոն[2]։ 2017 թվականի սեպտեմբերի 27-ից Բորդալասը ղեկավարում է «Խետաֆե»-ն[3]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բորդալասի ոչ հարազատ եղբայրը` Խուան Իգնասիո Մարտինեսը, նույնպես ֆուտբոլի մարզիչ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ««Алавес» вернулся в примеру спустя 10 лет». sports.ru. Վերցված է 26.10.2017-ին.
  2. «Бордалас покинул пост главного тренера «Алавеса»». championat.com. Վերցված է 26.10.2017-ին.
  3. «Bordalás, nuevo entrenador» (իսպաներեն). marca.com. Վերցված է 26.10.2017-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խոսե Բորդալաս Խիմենես» հոդվածին։