Գինկգո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Գինկո երկբլթականիից)
Գինկգո
Գինկգո
Գինկգո
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Ginkgophyta
Դաս Ginkgoopsida
Ընտանիք Գինկոազգիներ (Ginkgoaceae)
Ցեղ Գինկո (Ginkgo)
Տեսակ Գինկգո (G. biloba)
Միջազգային անվանում
Ginkgo biloba
Կարգավիճակ
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Վտանգված տեսակ

Գինկգո երկբլթակ (լատին․՝ Ginkgo biloba), գինկոազգիների ընտանիքի միակ պահպանված ներկայացուցիչն է։

Կենսաբանական նկարագիր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ներկայումս Գինկոն աճեցվում է երկրագնդի շատ բուսաբանական այգիներում, դենդրոպարկերում, տարբեր տիպի դեկորատիվ տնկարկներում։ Գինկոն տերևաթափ խոշոր ծառ է, մոնոպոդիալ ճյուղավորվածությամբ։

Տերևներն ունեն լայն թիթեղ, որը կազմվել է դիխատոմիական մասերի միաձուլումից։ Երկտուն են։ Առէջները պարուրաձև են, դասավորված են կատվիկի առանցքի վրա։ Միկրոսպորատերևները պարուրաձև են, իսկ իգական մեգասպորատերևիկը թմբիկի ձև ունի և կրում է երկուական սերմնասկզբնակներ, որոնցից նորմալ զարգանում է միայն մեկը։ Փոշոտումը կատարվում է քամու միջոցով։ Ծաղկում է մայիս - հունիս ամիսներին։ Սերմերը հասունանում են հոկտեմբերին։ Արմատային համակարգը պլաստիկ է, հողադիմացկուն։ Ապրում է մինչև 2000 տարի[1]։

նկար

Բազմացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աճեցվում է Երևանի բուսաբանական այգում, Իջևանի դենդրոպարկում։ Բազմանում է սերմերով, արմատային և ցողունային կտրոններով։ Երևանի կիսանապատային գոտու խիստ ցամաքային կլիմայի պայմաններում տուժում է սառնամանիքներից, սակայն օժտված է բավարար երաշտադիմացկունությամբ։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանում աճում է Երևանում և Իջևանում։ Երևանում բուսաբանական այգու տարածքում 60 տարեկան հասակում բարձրությունը հասնում է 14 մ, բնի հաստությունը' 54 սմ։ Աճում է նորմալ, սաղարթը բավականին գեղեցիկ է, ցրտահարության կամ արևահարության դեպքեր չեն եղել։ Արական նմուշ է։ Կարելի է հանդիպել նաև Երևանի 2800 ամյակի, Սիրահարների և Թումանյանի այգիներում։ Ներկայումս մասսայական կարգով աճեցվում է Իջևանի դենդրարիում։

Կիրառություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երևանի պայմաններում գինկգոն բավականին ցրտադիմացկուն և երաշտադիմացկուն է, վնասատուներով և հիվանդություններով չի վարակվում։ Կանաչապատման մեջ խորհուրդ է տրվում օգտագործել որպես հնագույն և խիստ հետաքրքրական ծառատեսակ, գլխավորապես ուսումնադաստիարակչական նպատակներով։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գինկգոն ապրիլին, հունիսին, հոկտեմբերին և նոյեմբերին
Շյոնբրուն, Վիենա, Ավստրիա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Լ. Վ. Հարությունյան, Ա. Լ. Հարությունյան, Հայաստանի դենդրոֆլորան, «Լույս» հրատարակչություն, Երևան 1985

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ծառագիտություն, Ժ. Հ. Վարդանյան
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 72
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինկգո» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գինկգո» հոդվածին։