Գիլբերթ Արինաս
|
Gilbert Arenas | ||
| Դիրքը | Պաշտպան | |
|---|---|---|
| Համար | № 0 | |
| Ի ծնե տրված անունը | Գիլբերթ Ջեյ Արինաս կրտսեր Gilbert Jay Arenas, Jr. | |
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 6, 1982 (44 տարեկան) | |
| Ծննդավայր | ||
| Ազգություն | ||
| Հասակ | 1,93 մ | |
| Քաշ | 98 կգ | |
| Դպրոց | Գրանտի ավագ դպրոց (Լոս Անջելես, Կալիֆորնիա) | |
| համալսարան | Արիզոնայի համալսարան (1999–2001) | |
| Դրաֆթի տարի | 2001 / ռաունդ` 2 / ընտր.` 30-րդ | |
| Դրաֆթ ակումբ | Գոլդեն սթեյթ Ուորիորս | |
Կարիերայի պատմություն | ||
Մրցանակներ | ||
| ||
Գիլբերթ Ջեյ Արինաս կրտսեր (անգլ.՝ Gilbert Jay Arenas, Jr., հունվարի 6, 1982[1], Տամպա, Ֆլորիդա, ԱՄՆ), ամերիկացի նախկին բասկետբոլիստ, պաշտպան։
Ծնվել է Տամպայում (Ֆլորիդա նահանգ)։ Ավագ դպրոցի կարիերան անցկացրել է Գրանտի ավագ դպրոցում (Վելի Գլեն, Կալիֆորնիա), որն ավարտելուց հետո ընդունել է Արիզոնայի համալսարանից ստացված կրթաթոշակային ծրագիրը՝ երկու տարի հանդես գալով համալսարանի բասկետբոլային թիմում (1999–2001)։ Ընտրվել է NBA-ի 2001 թվականին անցկացված դրաֆթի 30-րդ ընտրությամբ (2-րդ ռաունդ)՝ «Գոլդեն սթեյթ Ուորիորս» ակումբի կողմից։
NBA-ում անցկացրած տարիների ընթացքում Արինասը 3 անգամ ճանաչվել է աստղ (All-Star), 3 անգամ ընդգրկվել «All-NBA» խորհրդանշական հավաքականներում, ինչպես նաև 2002–03 մրցաշրջանում արժանացել է NBA-ի ամենակատարելագործված խաղացողի մրցանակին։ Առավել հաջող կարիերա է ունեցել «Վաշինգտոն Վիզարդսի» կազմում։
Արինասը որակազրկվել էր գրեթե ողջ 2009–10 մրցաշրջանում՝ ապօրինի զենք պահելու մեղադրանքով։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գիլբերթ Արինաս» հոդվածին։ |
| ||||||||||||||||||
- Անձինք այբբենական կարգով
- Բասկետբոլիստներ այբբենական կարգով
- Հունվարի 6 ծնունդներ
- 1982 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Ամերիկացի բասկետբոլիստներ
- Գոլդեն Սթեյթ Ուորիորսի բասկետբոլիստներ
- Մեմֆիս Գրիզլիսի բասկետբոլիստներ
- Վաշինգտոն Վիզարդսի բասկետբոլիստներ
- Օռլանդո Մեջիքի բասկետբոլիստներ
- Արիզոնայի համալսարանի շրջանավարտներ