Շանհայ Շարքս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շանհայ Շարքս
上海大鲨鱼
Շանհայ Շարքս 上海大鲨鱼 պատկերանիշ
Շանհայ Շարքս
上海大鲨鱼 պատկերանիշ
Լիգաներ CBA
Եվրագավաթ
Հիմնադրում 1996
Պատմություն Շանհայ Շարքս
(1996–այժմ)
Մարզադաշտ Պուդոնգ Յուանշեն գիմնազիում
Տեղագրություն Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն Շանհայ, ՉԺՀ
Ակումբի գույներ Կապույտ, նարնջագույն, սպիտակ
              
Նախագահ Յաո Մինգ
Գլխավոր մարզիչ Վան Յոն
Առաջնություններ 1
Կայք
Համազգեստ
Տան դաշտ jersey
Team colours
Տան դաշտ
Մրցակցի դաշտ jersey
Team colours
Մրցակցի դաշտ

«Շանհայ Շարքս» (չին.` 上海大鲨鱼, փինյին` Shànghǎi dàshāyú, անգլ.` Shanghai Sharks), չինական պրոֆեսիոնալ բասկետբոլային ակումբ, որն հանդես է գալիս Չինաստանի բասկետբոլի ասոցիացիայի (CBA) հարավային դիվիզիոնում։ Տեղակայված է Շանհայ քաղաքում։ Տան հանդիպումներն անցկացնում է «Պուդոնգ Յուանշեն գիմնազիում» մարզապալատում։ Հիմնադրվել է 1996 թվականին։

Չինաստանի սահմաններից դուրս ակումբը հայտնի է որպես նշանավոր բասկետբոլիստ Յաո Մինգի մասնագիտական կարիերայի առաջին հանգրվան, ում օգնությամբ թիմը երեք տարի անընդմեջ դուրս է եկել CBA-ի գերեզրափակիչ փուլ (1999–00, 2000–01, 2001–02 մրցաշրջաններում՝ հաղթելով վերջին տարում)։

2008-09 մրցաշրջանից հետո ակումբն ունենում է լուրջ ֆինանսական խնդիրներ, սակայն Յաոն որոշում է ձեռք բերել այն և ստանձնել նախագահի պաշտոնը, ինչի շնորհիվ ակումբն ի վիճակի է լինում շարունակել գոյությունը և հանդես գալ չինաստանյան լիգայում[1]։

Մրցանակներ և այլ նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Փլեյ-օֆֆ չեմպիոն (1)։ 2001/02
Փլեյ-օֆֆ փոխչեմպիոն (2)։ 1999/2000, 2000/01
Կանոնավոր առաջնության չեմպիոն (1)։ 2001/02
Կանոնավոր առաջնության փոխչեմպիոն (1)։ 2000/01
Կանոնավոր առաջնության 3-րդ տեղ (1)։ 1999/2000

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Ռուտերս» (2009 թ․ հուլիսի 16). «Յաոն գնում է «Շանհայ Շարքսը»». «ESPN.com». Վերցված է 2009 թ․ հուլիսի 16-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]