Գերասիմ Մելիք-Գրիգորյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գերասիմ Մելիք-Գրիգորյան
Ծնվել էհունվարի 29, 1883(1883-01-29)
Մահացել է1974
Ազգությունհայ
Մասնագիտությունբժիշկ

Մելիք-Գրիգորյան Գերասիմ Ասքելի (հունվարի 29 (փետրվարի 11), 1883 թվական, Վերին Ագուլիս1974, Երևան), Անդրկովկասում խորհրդային ռեժիմի հաստատման աջակից։ ՀԽՍՀ վաստակավոր բժիշկ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Խարկովի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ Ընդհատակյա հեղափոխական աշխատանք է տարել Բաքվում, Թիֆլիսում։ Բազմիցս կատարել է Ստեփան Շահումյանի, Բոգդան Կնունյանցի, Սուրեն Սպանդարյանի Դ․ Ա․ Մելիք-Գրիգորյանի և Կամոյի կուսակցական հանձնարարությունները։ Որպես պրոպագանդիստ-ագիտատոր բանվորական խմբակներում կազմակերպել է ագիտացիոն թռուցիկներ տպագրելու և տարածելու գործը։ Նրա բնակարանը եղել է ՌՍԴԲԿ Թիֆլիսի կոմիտեի ընդհատակյա աշխատանքների կազմակերպման, կուսակցական գործիչների հանդիպման վայր։ Հեղափոխական գործունեության համար արգելափակվել է Թիֆլիսի (1904), Խարկովի (1913) և Լոռու «Չեզոք գոտու» (1920) բանտերում։ 1921-1948 թվականներին Ալավերդում, Կիրովականում (Վանաձոր) և Լենինականում (Գյումրի) եղել է հիվանդանոցի գլխավոր բժիշկ, իսկ 1948—1959 թվականներին՝ Երևանում սանիտարա-էպիդեմիոլոգիական կայանի պետ։ ՀԽՍՀ IV—VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ, ԽՄԿԿ XXII համագումարի պատգամավոր, 1959 թվականից՝ միութենական կարգի կենսաթոշակառու։ Պարգևատրվել է Լենինի (2), Հոկտեմբերյան հեղափոխության, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 387 CC-BY-SA-icon-80x15.png