Գետնաբաղեղ բաղեղանման
Գետնաբաղեղ բաղեղանման | |
![]() Գետնաբաղեղ բաղեղանման | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Վերնաբաժին | Բարձրակարգ բույսեր (Embryophyta) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophyta) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytina) |
Կարգ | Խուլեղինջածաղկավորներ (Lamiales) |
Ընտանիք | Խուլեղինջազգիներ (Lamiaceae) |
Ցեղ | Գետնաբաղեղ (Glechoma) |
Տեսակ | Գետնաբաղեղ բաղեղանման (G. hederacea) |
Միջազգային անվանում | |
Glechoma hederacea |
Գետնաբաղեղ բաղեղանման (լատ.՝ Glechoma hederacea), խուլեղինջազգիների ընտանիքին պատկանող դեղաբույս։
Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
20-50 սմ բարձրությամբ, սողացող, քառանիստ, ճյուղավոր ցողունով, խաչաձև-հակադիր դասավորված երկարակոթ տերևներով մեղրատու բազմամյա խոտաբույս է։ Լայն, երիկամաձև տերևաթիթեղները աղեղնաեզր են։ Տերևանութներում զույգերով աճում են հնգանդամ, երկնագույն-մանուշակագույն կամ սպիտակավուն երկշուրթ ծաղիկները։ Պսակն ունի երկար, վերին մասում լայնացող խողովակ, վերին շուրթը կտրվածքով է, իսկ խոշոր միջին բլթակով ստորինը՝ եռաբլթակ։ Չորս միասերմ ընկուզիկներից կազմված պտուղը չոր է[1]։
Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների թփուտներում, անտառաեզրերին, խոնավ մարգագետիններում, աղբավայրերում։ Տարածված է Շիրակի և Լոռու մարզերում[1]։
Նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բուժական նպատակներով օգտագործում են բույսի վերգետնյա մասը ծաղկման շրջանում։ Ցողուններն ու տերևները պարունակում են A, C վիտամիններ, դաբաղանյութեր, խեժ, խոլին, եթերայուղ, միկրոտարրեր և այլն։ Եփուկն օգտագործում են թարախային վերքերի և ֆուրունկուլների բուժման համար[1]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Ծատուրյան Թամարա, Գևորգյան Մարգարիտա (2014)։ Պողոսյան Ա․, Զաքարյան Ն․, eds.։ Հայաստանի վայրի դեղաբույսեր (հայերեն)։ Երևան: Լուսակն։ էջ 315։ ISBN 9789939834689
|
|