Գետնաբաղեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գետնաբաղեղ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Ինֆրաթագավորություն Streptophyta
Վերնաբաժին Բարձրակարգ բույսեր (Embryophyta)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophyta)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Խուլեղինջածաղկավորներ (Lamiales)
Ընտանիք Խուլեղինջազգիներ (Lamiaceae)
Ցեղ Գետնաբաղեղ (Glechoma)
L., 1753

Գետնաբաղեղ (Glechoma), խուլեղինջազգիների (շրթնածաղկավորներ) ընտանիքի բազմամյա խոտաբույսերի ցեղ։ Հայտնի է 10-12, Հայաստանում 1 տեսակ՝ Գետնաբաղեղ բաղեղանման (G. hederacea)։ Հանդիպում է Լոռու, Շիրակի և այլ մարզերում, Երևանի շրջակայքում։ Աճում է բացատներում, թփուտներում, մարգագետիններում, այգիներում, որպես մոլախոտ՝ բնակատեղիների մոտ։ Ցողունը ճյուղավորվող է, սողացող-փռվող, երկարությունը՝ 15-60 սմ։ Տերևները զույգերով են, երկարակոթուն, կլորավուն-երիկամաձև կամ սրտաձև։ Ծաղիկները կեղծ տերևանյութային են, մանուշակագույն, կարմրավուն կամ բաց մանուշակագույն։ Ծաղկում է մայիս-հունիսին։ Պտուղը գորշագույն ընկուզիկ է։ Դեղաբույս է, պարունակում է կարոտին (A-նախավիտամին), վիտամին C, աղաղանյութեր, եթերայուղեր և այլն։ Ժողովրդական բժշկության մեջ պատրաստուկներն օգտագործում են միզուղիների տարբեր հիվանդությունների, էկզեմայի, մաշկ, քորի, այրվածքների ժամանակ։ Մեղրատու է, թունավոր։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնաբաղեղ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գետնաբաղեղ» հոդվածին։