Գիորգի Մազնիաշվիլի
Գիորգի Մազնիաշվիլի | |
---|---|
վրաց.՝ გიორგი მაზნიაშვილი | |
1872-1937 | |
Ծննդավայր | Ռուսական կայսրություն, Կասպիական մարզ |
Մահվան վայր | Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | Ռուսական կայսրություն Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն |
Կոչում | գեներալ |
Մարտեր/ պատերազմներ | Ռուս-ճապոնական պատերազմ Առաջին աշխարհամարտ Հայ-վրացական պատերազմ Խորհրդա-վրացական հակամարտություն |
Պարգևներ |
Գիորգի Մազնիաշվիլի (հայտնի է նաև որպես Գիորգի Մազնիև, վրաց.՝ გიორგი მაზნიაშვილი, ապրիլի 6, 1872, Կասպիի մունիցիպալիտետ, Շիդա Քարթլիի մարզ, Վրացական ԽՍՀ - դեկտեմբերի 16, 1937 կամ 1937, Թբիլիսի, Վրացական ԽՍՀ, ԽՍՀՄ), վրացի գեներալ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության զորապետ[1]։ Գիորգիևյան խաչի և Վրաստանի ազգային հերոսի շքաշանների դափնեկիր։
Ծառայել է ռուսական կայսերական բանակում[2][3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1872 թվականին Ռուսական կայսրության Կասպիական մարզում (Ներկայիս Վրաստանի Շիդա Քարթլիի մարզ)։ Ստացել է ռազմական կրթություն Ռուսաստանում։ Մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին, որտեղ վիրավորվել է։ Հիվանդանոցում նրա կարիքները հոգում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ի դուստրը։ Հիվանդանոցում նրան այցելել է Նիկոլայ II-ը և տեղում հանձնել Գիորգիևյան խաչը։ Կայսրը նաև նրան հրավիրել է ռուսական արքունիքում պալատական աշխատանքի։ Այդ պատերազմում 1918 թվականի մարտի 3-ին կնքվում է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, ըստ որի Ռուսաստանը կորցրեց Մերձբալթիկան և Բելառուսի մի մասը, Կովկասում Թուրքիային անցավ Կարսը, Արդահանը, Բաթումը։ Գրավելով Բաթումը, թուրքական զորքերը մտան նաև Փոքի, որտեղ նրանց Գիորգի Մազնիաշվիլիի զորքերը դիմադրություն ցույց տվեցին նրանց։
1918 թվականի հունիսին նշանակվել է Աբխազիայի գեներալ-նահանգապետը։ Աբխազիայում Գիորգիա Մազնիաշվիլին մասնակցել է բոլշևիկների մղած կռիվներին։
Մասնակցել է հայ-վրացական պատերազմին։
Վրաստանի խորհրդայնացումից հետո պաշտոնաթող է եղել, և մշտապես պլանավորել է Վրաստանի անկախ պետության ստեղծման մասին պլան։
Վրաստանը մտածելով, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը շուտով կնվաճվի Թուրքիայի կողմից, որոշում է տարածքային ձեռքբերումներ ունենալ։ Գիորգի Մազնիաշվիլին նշանակվում է վրացական զորքերի հրամանատար։ Մազնիաշվիլին Լոռին ռազմակալելու նպատակով վրացական 7000-անոց զորքերը մտցրեց Հայաստան։
Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծվեց Լոռու չեզոք գոտին։
1923 թվականին, որպես ժողովրդի թշնամի նա ձերբակալվել է խորհրդային իշխանությունների կողմից և «ռազմական կենտրոնի» մեղադրանքով դատապարտվել է մահվան։
Երկու տարի անց նա փախել է բանտից և տեղափոխվել Իրան։ Որոշ ժամանակ Իրանում ապրելուց հետո տեղափոխվում է Ֆրանսիա և ապրում Փարիզում։
Խորհրդային իշխանությունների հետ երկար բանակցություններից հետո Գիորգի Մազնիաշվիլին վերադառնում է Կովկաս (Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն)։
1937 թվականին հերթական անգամ բանտարկվել է և բանտում մահացել է։ Շիրիմի տեղը անհայտ է։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Mikheil Saakashvili – Georgia will not kneel, or lick the conqueror's boots». InterPressNews. 2013 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2015 թ․ հունվարի 14-ին.
- ↑ Ministry of Internal Affairs of Georgia (July 2008), The Archival Bulletin #2, pp. 10-15 Արխիվացված 2011-07-21 Wayback Machine
- ↑ Soldiers Memories (In Georgian) (չաշխատող հղում)
- Թբիլիսի քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Ռազմական գործիչներ այբբենական կարգով
- Ապրիլի 6 ծնունդներ
- 1872 ծնունդներ
- Վրաստանում ծնվածներ
- Դեկտեմբերի 16 մահեր
- 1937 մահեր
- Վրացի ռազմական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմին մասնակցած ռուսական ռազմական գործիչներ
- Վրաստանի ռազմական պատմություն
- Վրաստանի ազգային հերոսներ
- ԽՍՀՄ-ում բռնադատվածներ
- Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի մասնակիցներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ