Գիորգի Մազնիաշվիլի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գիորգի Մազնիաշվիլի
վրաց.՝ გიორგი მაზნიაშვილი
G. Mazniashvili.jpg
1872-1937
ԾննդավայրՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն, Կասպիական մարզ
ՔաղաքացիությունՌուսական կայսրություն Ռուսական կայսրություն
Վրաստան Վրաստանի Դեմոկրատական Հանրապետություն
Կոչումգեներալ
Մարտեր/
պատերազմներ
Ռուս-ճապոնական պատերազմ
Առաջին աշխարհամարտ
Հայ-վրացական պատերազմ
Խորհրդա-վրացական հակամարտություն
ՊարգևներՍուրբ Գեորգիի 4-րդ դասի շքանշան

Գիորգի Մազնիաշվիլի (հայտնի է նաև որպես Գիորգի Մազնիև, վրաց.՝ გიორგი მაზნიაშვილი; 1872, Ռուսական կայսրություն1937, Վրացական ԽՍՀ), վրացի գեներալ, Վրաստանի Դեմոկրատական Հանրապետության զորապետ[1] : Գիորգիևյան խաչի և Վրաստանի ազգային հերոսի շքաշանների դափնեկիր։

Ծառայել է ռուսական կայսերական բանակում[2][3]:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1872 թվականին Ռուսական կայսրության Կասպիական մարզում (Ներկայիս Վրաստանի Շիդա Քարթլիի մարզ)։ Ստացել է ռազմական կրթություն Ռուսաստանում: Մասնակցել է ռուս-ճապոնական պատերազմին, որտեղ վիրավորվել է։ Հիվանդանոցում նրա կարիքները հոգում է Ռուսաստանի կայսր Նիկոլայ II-ի դուստրը։ Հիվանդանոցում նրան այցելել է Նիկոլայ II-ը և տեղում հանձնել Գիորգիևյան խաչը: Կայսրը նաև նրան հրավիրել է ռուսական արքունիքում պալատական աշխատանքի։ Այդ պատերազմում 1918 թվականի մարտի 3-ին կնքվում է Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը, ըստ որի Ռուսաստանը կորցրեց Մերձբալթիկան և Բելառուսի մի մասը, Կովկասում Թուրքիային անցավ Կարսը, Արդահանը, Բաթումը։ Գրավելով Բաթումը, թուրքական զորքերը մտան նաև Փոքի, որտեղ նրանց Գիորգի Մազնիաշվիլիի զորքերը դիմադրություն ցույց տվեցին նրանց։

1918 թվականի հունիսին նշանակվել է Աբխազիայի գեներալ-նահանգապետը։ Աբխազիայում Գիորգիա Մազնիաշվիլին մասնակցել է բոլշևիկների մղած կռիվներին։

Մասնակցել է հայ-վրացական պատերազմին:

Վրաստանի խորհրդայնացումից հետո պաշտոնաթող է եղել, և մշտապես պլանավորել է Վրաստանի անկախ պետության ստեղծման մասին պլան։

Վրաստանը մտածելով, որ Հայաստանի Առաջին Հանրապետությունը շուտով կնվաճվի Թուրքիայի կողմից, որոշում է տարածքային ձեռքբերումներ ունենալ։ Գիորգի Մազնիաշվիլին նշանակվում է վրացական զորքերի հրամանատար։ Մազնիաշվիլին Լոռին ռազմակալելու նպատակով վրացական 7000-անոց զորքերը մտցրեց Հայաստան:

Ռազմական գործողությունների հետևանքով ստեղծվեց Լոռու չեզոք գոտին։

1923 թվականին, որպես ժողովրդի թշնամ նա ձերբակալվել է խորհրդային իշխանությունների կողմից և «ռազմական կենտրոնի» մեղադրանքով դատապարտվել է մահվան։

Երկու տարի անց նա փախել է բանտից և տեղափոխվել Իրան: Որոշ ժամանակ Իրանում ապրելուց հետո տեղափոխվում է Ֆրանսիա և ապրում Փարիզում:

Խորհրդային իշխանությունների հետ երկար բանակցություններից հետո Գիորգի Մազնիաշվիլին վերադառնում է Կովկաս (Անդրկովկասյան Դեմոկրատական Ֆեդերատիվ Հանրապետություն

1937 թվականին հերթական անգամ բանտարկվել է և բանտում մահացել է։ Շիրիմի տեղը անհայտ է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Mikheil Saakashvili – Georgia will not kneel, or lick the conqueror’s boots»։ InterPressNews։ հոկտեմբերի 26, 2013։ Վերցված է հունվարի 14, 2015 
  2. Ministry of Internal Affairs of Georgia (July 2008), The Archival Bulletin #2, pp. 10-15
  3. Soldiers Memories (In Georgian)