Գեորգի Դերլուգյան
Գեորգի Դերլուգյան | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 25, 1961[1] (62 տարեկան) |
Ծննդավայր | Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և ԱՄՆ |
Կրթություն | Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտ (1985)[2] և Բինգհեմթոնի համալսարան (1995) |
Կոչում | պրոֆեսոր |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների թեկնածու (1990), հասարակագիտության թեկնածու (1995) և փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | սոցիոլոգ, հրապարակախոս, համալսարանի դասախոս և պատմաբան |
Աշխատավայր | Կոռնելի համալսարան, United States Institute of Peace?, Միչիգանի համալսարան, Հյուսիսարևմտյան համալսարան և New York University Abu Dhabi?[3] |
Կայք | wilsoncenter.org/person/georgi-derluguian |
Գեորգի Մատվեյի (Մարտիրոս) Դերլուգյան (ռուս.՝ Гео́ргий Дерлугья́н, (հոկտեմբերի 25, 1961[1], Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[2]), խորհրդահայ և ամերիկացի սոցիոլոգ, հրապարակախոս, Աբու Դաբիի Նյու Յորքի համալսարանի պրոֆեսոր։ Հայրը եղել է Հայ կաթողիկե եկեղեցու հետևորդ[4]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գեորգի Դերլուգյանը ծնվել 1961 թվականի հոկտեմբերի 25-ին Ռուսաստանի Կրասնոդար քաղաքում։ Նրա հորական պապը ծնվել է Արդվինում, ռուս-թուրքական պատերազմից հետո գաղթել է Ռուսաստանի կայսրություն։ Գեորգիի մայրը՝ Եկատերինա Կոնդրատեվնա Տարասենկոն, ծնվել է Կրասնոդարի երկրամասի Ստարովելիչկովսկայա գյուղում` Կուբանի կազակների ընտանիքի ընտանիքում։ Գեորգին մեծացել է իր մորական տատի մոտ, որը խոսել է միայն ուկրաիներեն[5]։
Գեորգին ավարտել է Կրասնոդարի միջնակարգ դպրոցներից մեկը, այնուհետև ուսումը շարունակել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտում, մասնագիտացվել է Աֆրիկյան ուսումնասիրությունների ոլորտում։ Ուսման ընթացքում վերապատրաստվել է Մոզամբիկի Տետե քաղաքում, աշխատել է Մոզամբիկում[6][7]։
1990 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԳԱ ընդհանուր պատմության ինստիտուտի ասպիրանտուրան, պատմական գիտությունների թեկնածուի գիտական աստիճանի թեզի թեման եղել է «Պարտիզանական պատերազմի հասարա-քաղաքական ասպեկտները Մոզամբիկում»։
1990 թվականի օգոստոսից նա Իմմանուել Վալլերշտայնի հետ աշխատել է Բինգհեմթոնում՝ Նյու Յորքի Պետական համալսարանին կից Բինգհեմթոնի համալսարանում, եղել է Իմմանուել Վալլերշտայնի ասպիրանտը, նույն համալսարանում պաշտպանել է դոկտորական ատենախոսություն[8]։
Աշխատել է Միչիգանի համալսարանում, 1997 թվականից դասավանդում է Չիկագոյի Հյուսիսարևմտյան համալսարանում։
Պատմական գիտությունների թեկնածու և սոցիոլոգիայի գծով փիլիսոփայության դոկտոր է։
Աշխարհահամակարգերի վերլուծության տեսության ամենանշանավոր ներկայացուցիչներից մեկն է։
Բազմաթիվ գրքերի և աշխատությունների հեղինակ է, որոնք թարգմանվել են աշխարհի տարբեր լեզուներով` ճապոներեն, չինարեն, կորեերեն, իսպաներեն, լեհերեն, թուրքերեն։ Դերլուգյանը բազմաթիվ պարգևների և մրցանակների է արժանացել իր ուսումնասիրությունների համար, այդ թվում պարգևատրվել է Մըք Արթուր հիմնադրամի «Խաղաղության և անվտանգության ընկերկցության» «MacArthur Peace and Security Fellowship» պարգևով։
Վերջին տարիների ուսումնասիրությունների թեմաները՝ գլոբալիզացիա, գլոբալ կապիտալիստական տրանսֆորմացիաները, պոստսովետական պատերազմները, էթնիկ կոնֆլիկտները։
Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Wallerstein, Immanuel; Derluguian, Georgi; Calhoun Craig; Collins, Randall; Mann, Michal (2013). Does Capitalism Have a Future?. Oxford University Press. ISBN 978-0-19-933085-0.
- Derluguian, Georgi (2005). Bourdieu's Secret Admirer in the Caucasus: A World-System Biography. Chicago: University of Chicago Press. ISBN 0-226-14283-3.
- Derluguian, Georgi; Greer, Scott L. (2000). Questioning Geopolitics: Political Projects in a Changing World-System. Westport, Conn.: Greenwood Press. ISBN 0-275-96656-9.
- A Tale of Two Cities/ 2000
- Bourdieu’s Secret Admirer in the Caucasus / 2005
- The Worlds Which the Portuguese, the Russians, and the Turks Created: Empires on Europe’s Periphery /2007
- The last Chechеn soldier of Soviet Empire/ 2005
- Capitalism for everyone/ 2006
- Virtual Politics /2005
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Prabook — 2018.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 https://www.interanalytics.org/jour/article/view/287
- ↑ Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
- ↑ Dhabi, NYU Abu. «Georgi Derluguian». New York University Abu Dhabi (անգլերեն). Վերցված է 2018 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Г. М. Дерлугьян. Биографическое эссе». USSR 2.0 (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
- ↑ «ԳԵՈՐԳԻ ԴԵՐԼՈՒԳՅԱՆ». Armenian Sociology. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
- ↑ «Дерлугьян Георгий Матвеевич» (ռուսերեն). Russian Archipelago. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 4-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 24-ին.
- ↑ Alyabyeva, Yekaterina (2014 թ․ հոկտեմբերի 16). «Георгий Дерлугьян: "Чем создается государство? Войной и внутренней войной"». Slon Magazine (ռուսերեն). Վերցված է 2015 թ․ հունիսի 21-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Գեորգի Դերլուգյանի լուսանկարը fedpress.ru կայքում
- Contributions at Expert Արխիվացված 2019-04-23 Wayback Machine
- Works at "Russian Achipelago"
- Georgi Derluguian at Google Scholar
|