Իմմանուել Վալլերշտայն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իմմանուել Վալլերշտայն
Immanuel Wallerstein.2008.jpg
Ծնվել էսեպտեմբերի 28, 1930(1930-09-28)[1]
Նյու Յորք, Նյու Յորք
Մահացել էօգոստոսի 31, 2019(2019-08-31)[2][3] (88 տարեկանում)
Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ
ՔաղաքացիությունFlag of the United States.svg ԱՄՆ[4]
Մասնագիտությունտնտեսագետ, աշխարհաքաղաքագետ, տնտեսության պատմաբան, պատմաբան, քաղաքագետ, գրող, սոցիոլոգ և համալսարանի պրոֆեսոր
Հաստատություն(ներ)Binghamton University?
Գործունեության ոլորտՀասարակագիտություն
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Phi Beta Kappa
Ալմա մատերԿոլումբիայի համալսարան
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[5] և անգլերեն[5]
ՊարգևներԱրվեստի և գրականության շքանշանի սպա և W.E.B. Du Bois Career of Distinguished Scholarship award?
Կայքiwallerstein.com
Immanuel Wallerstein Վիքիպահեստում


Իմմանուել Վալլերշտայնը (Սեպտեմբերի 30, 1930-Օգոստոսի 31, 2019) ամերիկյան սոցիոլոգ է, աշխարհ-համակարգային տեսության հիմնադիրը։ Ծնվել է Նյու Յորքում, Լեհական հրեաների ընտանիքում։[6]

Կրթությունը ստացել է Կոլումբիայի Համալսարանում, մասնավորապես 1951 թվականին ստացել է բակալավրի, 1954 թվականին՝ մագիստրոսի, իսկ 1959 թվականին՝ դոկտորական կոչում։[7] Մինչ 1971 թվականը դասավանդել է նույն՝ Կոլումբիայի Համալսարանում, իսկ 1971 թվականին դարձել է ՄաքԳիլի Համալսարանի սոցոիլոգիայի պորֆեսոր։ 1976-1999 թվականներին հանդիսացել է Բինգհամթոն Համալսարանի սոցիոլոգիայի պատվավոր պորֆեսոր։ 1990-ականներին Վալլերշտայնը գլխավորել է Սոցիալական Գիտությունների Վերակառուցման Գյուլբենկյան Հանձնաժողովը։ 2000 թվականին միացել է Եյլի համալսարանի սոցիոլոգիայի բաժնին որպես ավագ գիտահետազոտող։[8][7]

Վալլերշտայնը հատկապես նշանավորվում է իր աշխար-համակարգերի և կենտրոն-ծայրամաս տեսությունով, կապիտալիզմի իր քննադատությամբ։ Նրա աշխատությունները և տեսությունները նշանակալի դեր են ունեցել նորագույն ժամանակների պատմության, մասնավորապես՝ կապիտալիզմի և գաղութարարության (կոլոնիալիզմ) պատմության վերաիմաստավորման համար։[7]

Վալլերշտայնի աշխար-համակարգերը վերաբերվում է գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում աշխատանքի միջշրջանային և միջազգային բաժանմանը, ըստ որի աշխարհը բաժանված է այպես կոչված միջուկային երկրների, կիսածայրամասային երկրների և ծայրամասային երկրների։ Միջուկային երկրները, մասնավորապես Արևմուտքի զարգացած երկրները և Ավստրալիան կենտրանացած են կապիտալ-ինտենսիվ արտադրության վրա, իսկ մնացած աշխարհը կենտրոնացած է ցածր որակավորում պահանջող, էքստենսիվ արտադրության ճյուղերի և բնական ռեսուրսների շահագործման վրա։[7]

Վալլերշտայնի ամենակարևոր ներդրումներից մեկը իր վերլուծություններում՝ որպես վերլուծական միավոր ազգային պետությունների փոխարեն համաշխարհային համակարգի շեշտադրումն է, մոտեցում, որը կարևոր ուղեցույց հանդիսացավ մյուսների համար։ Հետևելով Ֆեռնան Բրոդելի գաղափարներին, Վալլերշտայնը համարում էր որ համաշխարհային համակարգում փոխկապակցվածությունների աստիճանական խորացումը համաշխարհային համակարգը վերածել է ավելի լուրջ վերլուծական միավորի քան առանձին հասարակությունները։[9]

Վալլերշտայնի գրչին է պատկանում Աբդուլլահ Օջալանի կողմից հեղինակած «Դեպի Բանակցություններ Ճանապարհային Քարտեզ» գրքի նախաբանը։[10]


  1. SNAC — 2010.
  2. Immanuel Wallerstein vefat etti
  3. https://www.lemonde.fr/disparitions/article/2019/09/02/le-sociologue-americain-immanuel-wallerstein-figure-de-l-altermondialisme-est-mort_5505492_3382.html
  4. LIBRIS — 2011.
  5. 5,0 5,1 data.bnf.fr: տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. Minakowski Marek Jerzy (2018-05-27)։ «Wallerstein to Polak, są dokumenty!»։ Minakowski.pl (pl-PL)։ Վերցված է 2019-09-02 
  7. 7,0 7,1 7,2 7,3 www.telesurenglish.net https://www.telesurenglish.net/news/Immanuel-Wallerstein-Anti-Capitalist-Intellectual-Dies-at-88-20190901-0009.html։ Վերցված է 2019-09-02 
  8. «About»։ Immanuel Wallerstein (en-US)։ Վերցված է 2019-09-01 
  9. Santos Boaventura de Sousa։ «Immanuel Wallerstein: an obituary»։ ROAR Magazine (en-US)։ Վերցված է 2019-09-02 
  10. «Social scientist Immanuel Wallerstein died»։ ANF News (անգլերեն)։ Վերցված է 2019-09-02