Սեմա
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սեմա (այլ կիրառումներ)
Գեղամ Միհրանի Աթմաճյան | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1910 նոյեմբերի 18 |
Ծննդավայր | Բաֆրա, Սամսունի մարզ, Թուրքիա |
Վախճանվել է | մայիսի 18, 1940 | (տարիքը 29)
Վախճանի վայր | Ֆրանսիա |
Գրական անուն | A. Séma և Ա. Սեմա |
Մասնագիտություն | բանաստեղծ և վիպասան |
Ազգություն | հայ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Փարիզի համալսարան |
Կուսակցություն | Ֆրանսիայի կոմունիստական կուսակցություն |
Աշխատավայր | Ջանք և Մշակույթ |
Սեմա Վիքիդարանում | |
Kégham Atmadjian Վիքիպահեստում |
Սեմա (Գեղամ Միհրանի Աթմաճյան, նոյեմբերի 18, 1910, Բաֆրա, Սամսունի մարզ, Թուրքիա - մայիսի 18, 1940[1], Երկրորդ համաշխարհային պատերազմի երկրորդ ճակատ), հայ գրող, բանաստեղծ, թարգմանիչ, խմբագիր։ Բանաստեղծուհի Մառի Աթմաճյանի եղբայրը։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1910 թվականին Արևմտյան Հայաստանի Բաֆրա քաղաքում։ Մեծ եղեռնից հետո ապաստանել է Կոստանդնուպոլսի և Կարֆայի որբանոցներում։ Ապրել է Հալեպում։ 1929 թվականին տեղափոխվում է Փարիզ։ Հաճախել է Սորբոնի համալսարանի գրական և սոցիոլոգիական դասընթացներին։ Զոհվել է 1940 թվականի մայիսի 19-ին մարտի դաշտում (Ֆրանսիա) երկրորդ աշխարհամարտի ժամանակ։
Գործունեությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրել է բանաստեղծություններ («Զրահաւոր գարուն», 1936), թատերական երկեր («Շամիրամ», 1938, «Պարոն Կալունի», 1937), պատմվածքներ և հրապարակախոս. հոդվածներ։
1930 թվականից Միսաք Մանուշյանի հետ հրատարակում է «Ջանք», իսկ 1935-1937 թվականներին մենակ «Մշակույթ» գրական ամսագիրը, որտեղ և տպագրում է իր բանաստեղծությունները, պատմվածքները, թարգմանությունները և հրապարակախոսական հոդվածները։
Ստեղծագործությունները[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Զրահավոր գարուն» բանաստեղծությունների ժողովածու 1936 թ. Փարիզ
- «Պարոն Կալունի» թատերական երկ 1937 թ. Փարիզ
- «Շամիրամ» թատերական երկ 1938 թ. Փարիզ
- «Ողջ մը մերյալներու մեջ» (Ռ. Ջ. Կիպլինգ) թարգմանություն 1937 թ. Փարիզ
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Լուսամատյան բանաստեղծ Ա. Սեմայի (Գեղամ Աթմաճյան, 1910-1940) հիշատակին, կազմ. Մարի Աթմաճյան, Փարիզ, 1970։
- Աթմաճյան Մ., Անտոնյան Ա., Գեղամ Աթմաճյան (Ա. Սեմա), Փարիզ, 1984։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Երկեր, Ե., 1966:
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 1, էջ 132)։ ![]() |
- ↑ 1,0 1,1 Mémoire des hommes (ֆր.) — 2003.
- Թուրքիայում ծնվածներ
- Փարիզի համալսարանի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Նոյեմբերի 18 ծնունդներ
- 1910 ծնունդներ
- Մայիսի 18 մահեր
- 1940 մահեր
- Ֆրանսահայ բանաստեղծներ
- Գրական կեղծանուններով հայտնի հեղինակներ
- Ֆրանսահայ թարգմանիչներ
- 20-րդ դարի հայ գրողներ
- Հայոց ցեղասպանությունից փրկվածներ
- Ֆրանսիայում օսմանյան ներգաղթյալներ
- 20-րդ դարի հայ բանաստեղծներ