Գարուն (ալմանախ)
Արտաքին տեսք
Գարուն | |
---|---|
Տեսակ | ալմանախ |
Հրատարակման վայր | Մոսկվա |
«Գարուն», գրական-գեղարվեստական, ապա՝ գրական-քննադատական ալմանախ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լույս է տեսել 1910-1912 թվականներին Մոսկվայում (3 գիրք)։ Հրատարակել է «Մոսկվայի գրական խմբակը» (Վահան Տերյան, Ալեքսանդր Ծատուրյան, Ցոլակ Խանզադյան, Պողոս Մակինցյան, Կարեն Միքայելյան, Կարապետ Կուսիկյան, Ալեքսանդր Մյասնիկյան)։
Տպագրել է Ավետիք Իսահակյանի, Շիրվանզադեի, Լևոն Շանթի, Դերենիկ Դեմիրճյանի, Ռուբեն Սևակի, Ալեքսանդր Ծատուրյանի, Հակոբ Հակոբյանի, Միքայել Մանվելյանի, Շուշանիկ Կուրղինյանի և ժամանակի հայ այլ հեղինակների ստեղծագործություններ, գրաքննադատական հոդվածներ։
«Գարուն» տիտղոսաթերթը ձևավորել է Մարտիրոս Սարյանը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ |