Գարեգին Մելոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գարեգին Մելոյան
Ծնվել է մայիսի 5, 1884(1884-05-05)
Ծննդավայր Վան, Van Subregion, Թուրքիա
Մահացել է մայիսի 24, 1939(1939-05-24) (55 տարեկանում)
Մահվան վայր Թբիլիսի, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Flag of Turkey.svg Թուրքիա
Ազգություն հայ
Կրթություն Գևորգյան հոգևոր ճեմարան
Մասնագիտություն գրականագետ, թարգմանիչ, արձակագիր և բանաստեղծ
Աշխատավայր Մարտակոչ

Գարեգին Գրիգորի Մելոյան (1884, մայիսի 5 - 1939, մայիսի 24), հայ արձակագիր, բանաստեղծ, գրականագետ, թարգմանիչ, մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Հինգ տարեկան հասակում զրկվել է մորից։ 1895 թվականին նրանց ընտանիքը տեղափոխվել է Անդրկովկաս։ Գարեգինը տեղավորվել է Էջմիածնի սուրբ Գայանե վանքին կից որբանոցում։ 1907 թվականին ավարտել է Գևորգյան ճեմարանի լսարանական բաժինը։ 1907 թվականից էլ սկսել է զբաղվել մանկավարժական աշխատանքով, որ տևել է 32 տարի։ Միաժամանակ աշխատել է Թիֆլիսի «Կարմիր աստղ» օրաթերթի խմբագրությունում որպես պատասխանատու քարտուղար, «Մարտակոչի» խմբագրությունում՝ որպես գրական բաժնի վարիչ, «Նոր աշխարհ» ամսագրի խմբագրությունում՝ որպես քարտուղար և ոճաբան։ Որոշ ժամանակ դասախոսել է Թիֆլիսի համալսարանի հեռակա բաժնում։ Գրել է «Պետրոս Դուրյանը և իր քնարը» ուսումնասիրությունը, որից մի հատված տպագրվել է «Արշավի» 1938 թվականի թիվ 4-ում։ Գարեգին Մելոյանի գեղարվեստական գործերից՝ «Վերածնված Պետոն» (հատված վեպից) տպագրվել է «Լուսաբացի» 1928 թվականի թիվ 2-ում, «Արևելյան լեգենդը»՝ նույն հանդեսի 1929 թվականի թիվ 3-ում։ Մահացել է Թբիլիսիում[1]:

Գ. Մելոյանի կատարած թարգմանությունները (ռուսերենից)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարեգին Մելոյանի կենսագրական ակնարկներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գրական տեղեկատու։ Երևան: «Սովետական գրող»։ 1986։ էջ էջ 375-376 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Мелоян Гарегин Григоревич