Jump to content

Գաշպար Հելտաի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գաշպար Հելտաի
հունգ.՝ Heltai Gáspár
Ծնվել է1510[1][2][3][…]
ԾննդավայրCisnădie, Սիբիու, Ռումինիա
Վախճանվել է1574[1][4][2][…]
Վախճանի վայրԿլուժ-Նապոկա, Ռումինիա
ՄասնագիտությունLutheran pastor, թարգմանիչ, աստվածաբան, հրատարակիչ, գրող և աստվածաշնչի թարգմանիչ
Քաղաքացիություն Հունգարիայի թագավորություն
ԿրթությունՀալլե-Վիտենբերգի համալսարան
 Gáspár Heltai Վիքիպահեստում

Գաշպար Հելտաի (հունգարերեն՝ Gáspár Heltai, ծնյալKaspar Helth)[5], 1510[1][2][3][…], Cisnădie, Սիբիու, Ռումինիա - 1574[1][4][2][…], Կլուժ-Նապոկա, Ռումինիա), հունգարացի (ըստ այլ աղբյուրների՝ տրանսիլվանցի սաքս) գրող, հրատարակիչ, ավետարանչական աստվածաբան, ռեֆորմատոր (բարեփոխիչ)[6][7]։ Անունը, ամենայն հավանականությամբ, առաջացել է Heltau (հունգ.՝  Nagydisznód, ներկայիս Cisnădie, Ռումինիա) գյուղի անվանումից։ Թեև Կասպերի մայրենի լեզուն գերմաներենն էր, նա իր տպագրատանը բազմաթիվ հունգարերեն գրքեր է հրատարակել։ Նրա փեսայի եղբայրը՝ Ֆերենց Դավիդը, ունիտարիական քարոզիչ էր և Տրանսիլվանիայում ունիտարիական եկեղեցու հիմնադիրը[8], ում ազդեցությամբ էլ Կասպարը լյութերական իր դավանանքը փոխարինել է կալվինականությամբ։

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Վիտենբերգի համալսարանում, 1544 թվականին ՝ որպես քահանա՝ մեկնել է Կլուժ-Նապոկա շրջան, քարոզչությանը զուգահեռ զբզղվել բարեփոխիչ գործունեությամբ։ Հիմնել է առաջին տպագրատունն այդ տարածաշրջանում (նախկին Կոլոշվար, ներկայիս Կլուժ-Նապոկա, Ռումինիա), առաջին հանրային բաղնիքը, թղթի գործարանը, գարեջրի գործարանը... Իրեն դրսևորել է ոչ միայն որպես հիանալի քարոզիչ, այլև թարգմանիչ, տպագրիչ, հրատարակիչ, գրող, ձեռնարկատեր...Նա համարվում է Կոլոշվարի առաջին կրոնական բարեփոխիչը[9] և հունգարական ունիտարիական ռեֆորմացիայի շունչն ու հոգին էր[6][10]։ Գիտակների մի խմբի հետ թարգմանել է ու տպագրել Նոր կտակարանի հունգարերեն առաջին, գրեթե ամբողջական թարգմանությունը[5][11]։ Նրա շնորհիվ միաժամանակ աշխարհիկության առաջին տարրերն են մուտք գործել հունգարական գրականություն[12]։

Հելտաիի ամենաարժեքավոր գործը համարում են Անտոնիո Բոնֆինիի Rerum Hungaricum Decades ("Հունգարական իրադարձությունների տասհատորյակ") գրքի վերամշակումն ու թարգմանությունը, որը նա հրատարակել է 1575 թվականին Chronica az magyaroknak dolgairól ("Հունգարների պատմական գործերի ժամանակագրություն") խորագրով[13]։ Աշխատությունը տպագրվել է Կոլոշվարում (Կլուժ-Նապոկայում)[13]։

Նա հեղինակել է նաև պամֆլետներ, առակներ, որոնցում բացահայտ ու սուր քննադատության է ենթարկել կաթոլիկ եկեղեցին ու հասարակական արատավոր կարգերն ու բարքերը՝ մերկացնելով բուրժուազիայի ուժ հավաքող իշխանության հոռի կողմերը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 1 2 3 4 NUKAT — 2002.
  3. 1 2 CONOR.SR
  4. 1 2 Post-Reformation Digital Library
  5. 1 2 Greenslade, S. L. (1975). «The Bible in East-Central Europe». The Cambridge History of the Bible: Volume 3, the West from the Reformation to the present day. Cambridge University Press. էջ 132. ISBN 0-521-29016-3. Վերցված է 2008 թ․ հուլիսի 6-ին.
  6. 1 2 Kelemen, Miklós (2000). «Short History of the Unitarian Church». Unitarian Church of Hungary. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին.
  7. ↑ Burke, Peter. Languages and Communities in Early Modern Europe. Cambridge University Press. էջեր 105–106. ISBN 0-521-53586-7. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին.
  8. ↑ 1579. Diary of the judge and townsman (Kolozsvár)
  9. ↑ Georg Daniel Teutsch, Helth, Kaspar Արխիվացված 2018-12-14 Wayback Machine,Allgemeine Deutsche Biographie (ADB). Band 11. Duncker & Humblot, Leipzig 1880, pag. 711–713.
  10. ↑ «Introduction by the Rector». Károli Gáspár University of the Hungarian Reformed Church. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին.
  11. ↑ «The forerunners of the Hungarian Bible translation». Hungarian Bible Society. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հունիսի 14-ին. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին.
  12. ↑ Molnár, Miklós; Anna Magyar (2001). «A Country Under Three Crowns, 1526-1711». A Concise History of Hungary. Cambridge University Press. էջ 111. ISBN 0-521-66736-4. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին.
  13. 1 2 «Antonio Bonfini». Encyclopædia Britannica. Encyclopædia Britannica, Inc. 2008. Վերցված է 2008 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաշպար Հելտաի» հոդվածին։