Գայուս (իրավաբան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գայուս
Estatua de Gayo-Tribunal Supremo (Madrid).jpg
Ծնվել էմոտ. 120-ականներ
Մահացել էմոտ. 180
ՔաղաքացիությունՀին Հռոմ
Մասնագիտությունիրավաբան և գրող
Տիրապետում է լեզուներինլատիներեն
Gaius Վիքիպահեստում

Գայուսը եղել է հայտնի Հռոմեացի իրավաբան: Գիտնականներին շատ քիչ բան է հայտնի իր անձնական կյանքից: Անհնար է նույնիսկ նշել նրա լրիվ անունը, Գայուս կամ Կայուս: Ինչպես դժվար է որոշել նրա անվան հավաստի լինելը, այնպես էլ դժվար է որոշել նրա կյանքի տևողությունը, բայց ենթադրաբար կարելի է ասել, որ նա ապրել է մ.թ. 110թ. մինչև մ.թ.179թ., քանի որ նա դրա մասին գրել է այդ ժամանակվա օրենսդրության մեջ:

Իր աշխատությունների ներքին ապացույցից հասկանալի է դառնում, որ նա բարգավաճել է Հադրիանոս, Անտոնին Պիյ, Մարկոս Ավրելիոս և Կոմմոդոս կայսրերի օրոք: Նրա աշխատանքները, այդպիսով, կազմվել են 130-ից 180 տարիների ընթացքում: Նրա մահից հետո, սակայն, նրա աշխատությունները ճանաչվել են որպես մեծ ազդեցության աշխատություններ, և կայսր Թեոդոսիոս II-ը անվանել է դրանք Վկայությունների օրենք: Պապինիանի, Ուլպիանի, Մոդեստինի և Պաուլյուսի հետ միասին Գայուսը մեկն է եղել հինգ իրավաբաններից, որոնց կարծիքները հաշվի են առնվել դատական մարմինների կողմից՝ գործերի քննության ժամանակ: Այս իրավաբանների աշխատանքները համապատասխանաբար դարձել են հռոմեական իրավունքի ամենակարևոր աղբյուրները:

Բացի Ինստիտուտներից, որոնք իրենցից ներկայացնում են Հռոմեական իրավունքի տարրերի ամբողջական մեկնաբանություն, Գայուսը եղել է Դատավորների հրամանագրեր տրակտատի, Տասներկու աղյուսակների մեկնաբանությունների, Lex Papia Poppaea-ի և այլ աշխատանքների հեղինակ: Նրա հետաքրքրությունը հռոմեական իրավունքի հնությունների հանդեպ ակնհայտ է, այդ իսկ պատճառով էլ նրա աշխատությունները ամենաարժեքավորն են վաղ ինստիտուտների պատմաբանների համար: Հռոմեական իրավաբանների երկու դպրոցների վիճաբանություններում նա ընդհանրապես իրեն համարել է Սաբինիանների համախոհ: Գայուսի բազմաթիվ մեջբերումների հանդիպում ենք Digest --ում, որը ստեղծվել է Տրիբոնիանի կողմից՝ Հուստինիանոսի ցուցումով, և այդպիսով ձեռք է բերել մշտական տեղ հռոմեական իրավունքի համակարգում, մինչդեռ Հուստինիանոսի Ինստիտուտների համեմատությամբ Գայուսի Ինստիտուտները ցույց են տալիս, որ ավելի ուշ աշխատանքների ողջ մեթոդն ու դասակարգվածությունը պատճենահանվել են ավելի վաղ աշխատանքներից, և բավականին շատ հատվածներ բառ առ բառ նույնն են: Digest -ը և Հուստինիանոսի Ինստիտուտները   Corpus Juris Civilis -ի մասն են համարվում: Հավանաբար, երեք հարյուրամյակի մեծագույն մասում նրա ինստիտուտները Հռոմեական իրավունքի ծանոթ դասագիրքն է եղել բոլոր ուսանողների համար: 

Գայուսի Ինստիտուտները[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայուսի հարթաքանդակը՝ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատից

Գայուսի Ինստիտուտները գրված մ.թ. 161թ-ին եղել է իրավաբանական ինստիտուտների ներածական դասագիրք՝ չորս գրքից բաղկացած:

 Մեկ այլ հանգամանք, որը դարձնում է Գայուսի աշխատանքն էլ ավելի հետաքրքիր պատմական ուսանողի համար, քան Հուստինիանոսի համար այն է, որ Գայուսն ապրել է այն ժամանակ, երբ գործողությունները դատապարտվել են ըստ բանաձևերի համակարգի:

Մեջբերում[խմբագրել | խմբագրել կոդը]

"Օրենքը այն է, որ մարդիկ պատվիրում և հաստատում են", Institutiones, 1.2.3.[1]

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. In the original Latin: "Lex est quod populus iubet atque constituit" [1].