Գայոս Մեկենաս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գայոս Մեկենաս
Maecenas Coole Park.JPG
Ծնվել է ապրիլի 18, մ. թ. ա. 68
Ծննդավայր Արեցո
Մահացել է մ. թ. ա. 8
Մասնագիտություն քաղաքական գործիչ
Ամուսին Q3518324?
Gaius Maecenas Վիքիպահեստում
Մեկենասի կիսանդրին

Մեկենաս Գայոս Կիլնիոս - (լատ. Gaius Cilnius Maecenas, մ.թ.ա. 74-64 - մ.թ. 8), հռոմեական պետական գործիչ, Օգոստոս կայսեր մերձավորը, միապետության համոզված կողմնակից, գիտության և արվեստի հովանավոր։

Հայտնի է իր ժամանակի գրական կյանքի վրա ունեցած ազդեցությամբ։ Մտերիմ է եղել ժամանակի լավագույն բանաստեղծներ Հորացիոսի, Վերգիլիոսի, Պրոպերցիոսի և ուրիշների հետ, հովանավորել ու պաշտպանել է նրանց։ Մեկենասի սեփական գործերից (արձակ և չափածո) մեզ են հասել փոքրիկ հատվածներ։

Մեկենասի անունը, որպես գիտության և արվեստի գործիչների հովանավորի, դարձել է հասարականուն։