Գայանե Առուստամյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուստամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
| Գայանե Առուստամյան | |
|---|---|
| Ծնվել է | հունվարի 13, 1963 (63 տարեկան) |
| Ծննդավայր | Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Արցախի Պետական Համալսարան (1984) |
| Մասնագիտություն | ազատամարտիկ և բուժքույր |
Գայանե Ռաֆիկի Առուստամյան (հունվարի 13, 1963, Ստեփանակերտ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), ազատամարտիկ, կապավոր, բուժքույր։ Ավարտել է Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը (1984) և Ստեփանակերտի ռազմաուսումնական արագացված դասընթացները (1992)։ 1989-1992 թթ. աշխատել է Շահումյանի շրջանում՝ որպես մանկավարժ, 1995 թվականից՝ Ստեփանակերտի կապի բաժանմունքում։
1989-1994 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1989-1994 թթ. տարբեր ջոկատների և Շուշիի 8-րդ մոտոհրաձգային գումարտակի կազմերում մասնակցել է Լաչինի (Իփյակ, Թազաքենդ), Մարտակերտի (Դրմբոն, Գետավան, Չլդրան, Կիչան, Կարմիրավան և այլն), Հադրութի (Խծաբերդ), Ֆիզուլիի (Հորադիզ), Կուբաթլուի, Աղդամի (Բոյահմեդլի, Սոֆողու) շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |