Գագիկ Հովակիմյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Գագիկ Հովակիմյան
Ծնվել է հունիսի 15, 1912(1912-06-15) (106 տարեկան)
Ծննդավայր Թեհրան, Իրան
Ազգություն հայ
Մասնագիտություն գրող

Գագիկ Մանուելի Հովակիմյան (հունիսի 15, 1912(1912-06-15), Թեհրան, Իրան), հայ կենսաքիմիկոս։ Պրոֆեսոր (1950), Փարիզի բժշկական և Բորդոյի պատմական գիտությունների ակադեմիաների թղթակից անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտել է Բրյուսելի համալսարանը (1936)։ 1938 թվականից աշխատել է Թեհրանի համալսարանում, 1979-1984 թվականներին՝ Փարիզում։ Աշխատանքները վերաբերում են բժշկական կենսաքիմիայի, հատկապես ստերինների, փոխանակության ուսումնասիրությանը։ Զբաղվել է նաև հնագիտության հարցերով։ Հրավիրվել է Երևան և դասախոսություններ կարդացել ԵՊՀ-ում։ Կենսաքիմիկոսների միջազգային ընկերության անդամ, Իրանի կենսաքիմիական միության, ինչպես նաև “Acta Biochimica Jranica” գիտական պարբերականի հիմնադիրը, ֆրանսիական և անգլիական կենսաքիմիկոսների միության անդամ։ Հովակիմյանի նախաձեռնությամբ Թեհրանում հրատարակվել է «Հուր» ամսագիրը (հայերեն և պարսկերեն)։ Թեհրանի և Իրանի հյուսիսային շրջանների հայերի կողմից երկու անգամ ընտրվել է Իրանի Մեջլիսի պատգամավոր։ Պարգևատրվել է ֆրանսիական «Պալմ ակադեմիկ» գիտական շքանշանով։

Այս հոդվածի նախնական տարբերակը կամ նրա մասը վերցված է Հայկական համառոտ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ CC-BY-SA-icon-80x15.png