Գաբրիել Անվար
| Ծնվել է | փետրվարի 4, 1970[1] (56 տարեկան) |
|---|---|
| Ծննդավայր | Լեյլհեմ, Սպելթորն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն |
| Կրթություն | Թատերական արվեստի Իտալիա Կոնտի ակադեմիա |
| Քաղաքացիություն | |
| Կրոն | քրիստոնեություն |
| Մասնագիտություն | դերասանուհի, կինոպրոդյուսեր, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և կինոռեժիսոր |
| Ծնողներ | հայր՝ Թարիք Անվար |
Գաբրիել Անվար (անգլ.՝ Gabrielle Anwar, փետրվարի 4, 1970[1], Լեյլհեմ, Սպելթորն, Սըրրի, Անգլիա, Միացյալ Թագավորություն), բրիտանացի դերասանուհի։ Հայտնի դերերից են Մարգարետ Թյուդորը «Թյուդորներ», Ալ Պաչինոյի հետ տանգոյի տեսարանը «Կնոջ բույրը» ֆիլմում, ինչպես նաև Ֆիոնա Գլենանի դերը «Սև նշան» սերիալում։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբրիել Անվարը ծնվել է Սուրրեյ կոմսությունում՝ Լեյլխեմեում, դերասանուհի Շիրլի Հիլլսի և կինոմոնտաժող Տարիկ Անվարի ընտանիքում։ Նրա հայրը ծնվել է Դելիում՝ Հնդկաստանում, ավստրիացի հրեուհու և ինդուսի ընտանիքում[2]։ Նրա մայրը անգլիացի է։ Գաբրիելը սովորել է Լեյխեմի տարրական դպրոցում (անգլ.՝ Laleham C of E Primary) և 1995 թվականից մինչև 1982 թվականները միջնակարգ դպրոցում, դպրոցն ավարտելուց հետո 1982 թվականին կայացած համերգի ժամանակ Գաբրիելը հայտնվել է կարճ բեմում, որտեղ առաջին անգամ դրսևորվեց իր ոգևորությունը դերասանական արվեստում։ Նա դերասանական վարպետություն և պար է սովորել Իտալիայի Կոնտի թատերական արվեստի ակադեմիայում (անգլ.՝ Italia Conti Academy of Theatre Arts)[3]։
Համաշխարհային ճանաչում է ձեռք բերել «Կնոջ բույրը» (1992 թվական) ֆիլմի Էկրան բարձրանալուց հետո, որում նա նկարահանվել է տանգոյի կատարման դրվագում «Por una cabeza» Ալ Պաչինոյի հետ միասին։
Առաջին անգամ հանդես է եկել 15 տարեկան հասակում բրիտանական հեռուստաընկերությունում, հետո տեղափոխվել է Հոլիվուդ, դերասանական կարիերայի գագաթնակետը եղել է 1992-1995 թվականներին։
2008 թվականին դարձել է ԱՄՆ-ի քաղաքացի[4]։
Ներկայումս նկարահանվում է ամերիկյան մի շարք հեռուստատեսային սերիալներում, որոնց թվում են «Հրատապ ծանուցում» և այլ նախագծերում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]1988-1995 թվականներին Գաբրիելը քաղացիական ամուսնության մեջ է եղել դերասան Կրեյգ Շեֆֆերի հետ։ Նախկին զույգը ունի աղջիկ՝ Ուիլլոու Էկսիլիյա Անվարը (ծնվ.08.11.1993)
Շեֆֆերի հետ բաժանումից հետո Գաբրիելը ամուսնացած է եղել դերասան Ջոն Վերիի հետ։ Նախկին ամուսինները ունեն երկու երեխա՝ տղան Հրյուգո Վերին (ծնվ. 2001) և աղջիկը Պեյսլի Վերին (ծնվ. 2004)։
2015 թվականի օգոստոսի 30-ից Գաբրիելն ամուսնացել է երկրորդ անգամ ռեստորանատեր Շարիֆ Մալնիկի հետ, որի հետ նա սկսել էր հանդիպել իրենց հարսանիքից 5 տարի առաջ[5]։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում |
|---|---|---|
| 1988 | Պերվենեց | First Born |
| 1988 | Summer’s Lease | |
| 1989 | Արքայազն Կասպիանը և լողը «Արշալույսի նվաճողի» վրա» | Prince Caspian and the Voyage of the Dawn Treader |
| 1990 | Սեղված գանգ | Press Gang |
| 1991 | Մութ ջունգլիների գաղտնիքները | Mysteries of the dark jungle |
| 1991 | Եթե գեղեցկությունը սպաներ (Եթե գեղեցկությունը կարողանար սպանել) | If Looks Could Kill |
| 1991 | Խիզախները չեն վհատվում (Վայրի սրտերը երբեք չե հանձնվում) | Wild Hearts Can’t Be Broken |
| 1992 | Բեվերլի Հիլս, 90210 | Beverly Hills, 90210 |
| 1992 | Կնոջ բույրը | Scent of a Woman |
| 1993 | Մարմիններ առևանգողները | Body Snatchers |
| 1993 | Սիրո կամ փողի համար (Դռնապան ) | For Love or Money |
| 1993 | Երեք հրացանակիրները | The Three Musketeers |
| 1995 | Պատվի հարցը | In Pursuit of Honor |
| 1995 | Ինչ անի մահացածը Դենվերում | Things to Do in Denver When You’re Dead |
| 1995 | Անմեղ սուտ | Innocent Lies |
| 1996 | Գանձ | The Grave |
| 1997 | Աղետ | Sub Down |
| 1999 | Daddy Who? | |
| 1999 | The Manor | |
| 1999 | My Little Assassin | |
| 2000 | Եթե դու իմանայիր | If You Only Knew |
| 2000 | Մեղավորը | The Guilty |
| 2001 | Մրրկայնություն3 | Turbulence 3: Heavy Metal |
| 2001 | Թռչող վարակ | Flying Virus |
| 2002 | Շերլոկ | Sherlock |
| 2002 | Ջոն Դոու | John Doe |
| 2003 | Оставь на потом | Save It for Later |
| 2003 | Water Under the Bridge | |
| 2004 | Փորձել հիշել | Try to Remember |
| 2005 | Գաղտնի կղզի | Mysterious Island |
| 2006 | Ճահճուտ | The Marsh |
| 2006 | Long Lost Son | |
| 2006 | Գրադարանավարը 2, Սողոմոն Իմաստունի վերադարձը | The Librarian: Return to King Solomon’s Mines |
| 2006 | Հանցագործության հետքերը | Crazy Eights |
| 2006 | Ինը տասներորդ | 9/Tenths |
| 2007 | Թյուդորներ | The Tudors |
| 2007 | Շտապ ծանուցում | Burn Notice |
| 2008 | Law & Order: Special Victims Unit | |
| 2017 | Մի անգամ հեքիաթում | Once upon a time |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 Internet Movie Database — 1990.
- ↑ Ansari, Shabana (2011 թ․ մարտի 10). «Oscar-nominated film editor Tariq Anwar has Mumbai link». DNA Daily News & Analysis. Վերցված է 2011 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Italia Conti Prospectus» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ Anwar’s Citizenship Anguish
- ↑ Gabrielle Anwar Marries Restauranteur Shareef Malnick in a 'Wild West' Montana Wedding
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գաբրիել Անվար» հոդվածին։ |
| ||||||||||||||||||||||||
- Փետրվարի 4 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անձինք այբբենական կարգով
- Դերասաններ այբբենական կարգով
- 21-րդ դարի ամերիկացի դերասանուհիներ
- 21-րդ դարի անգլիացի դերասանուհիներ
- Անգլիացի կինոդերասանուհիներ
- Անգլիացի կինոպրոդյուսերներ
- Բրիտանացի հեռուստատեսային դերասանուհիներ
- Դերասանուհիներ այբբենական կարգով