Գաբի Ագեն
Գաբի Ագեն ֆր.՝ Gaby Aghion | |
---|---|
Ծնվել է | մարտի 3, 1921[1][2] |
Ծննդավայր | Ալեքսանդրիա, Եգիպտական սուլթանություն[3] |
Մահացել է | սեպտեմբերի 27, 2014[4][3] (93 տարեկան) |
Մահվան վայր | Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[3] |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Կրոն | հուդայականություն |
Մասնագիտություն | նորաձևության դիզայներ և գործարար |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Ֆիլլիպ Ագյոն |
Գաբրիել Ագեն (անգլ.՝ Gaby Aghion[5], մարտի 3, 1921[1][2], Ալեքսանդրիա, Եգիպտական սուլթանություն[3] - սեպտեմբերի 27, 2014[4][3], Փարիզի 5-րդ շրջան, Փարիզ[3]), եգիպտա-ֆրանսիական նորաձևության դիզայներ և ֆրանսիական Chloé նորաձևության տան հիմնադիր։
Ենթադրվում է, որ նա է հորինել «prêt-à-porter» տերմինը[6][7]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Գաբրիելը ծնվել է Ալեքսանդրիայում՝ Եգիպտոսում[8]։ Լինելով ծխախոտի գործարանի տնօրենի դուստր՝ նա իր ամուսնուն՝ Ռայմոն Ագենին (1921-2009) հանդիպել է, երբ երկուսն էլ յոթ տարեկան էին և սովորում էին տարրական դպրոցում։ Գաբրիել Ագենը ծնվել է բամբակ արտահանողների հարուստ ընտանիքում, սակայն հանրային գիտակցության առաջին զարթոնքն է դրսևորել, որն էլ հետագայում նրան հասցրել է քաղաքական աքսորի։ Գաբին և Ռայմոնը երկուսն էլ հրեաներ են, ամուսնացել են 19 տարեկանում։ Զույգը Փարիզ է տեղափոխվել 1945 թվականին։ Փարիզում Ագենները հակվել են դեպի կոմունիստները՝ մտերմանալով գրողներ Լուի Արագոնի, Օմիի, Պոլ Էլյուարի և Տրիստան Տցարայի հետ։ Գաբին գործարկել է Chloé-ն 1952 թվականին։ Ռայմոնը 1956 թվականին բացել է պատկերասրահ՝ մասնագիտանալով ժամանակակից արվեստում[9]։ Chloé վեբ-կայքի տվյալներով՝ Ագենը մերժել է 1950-ական թվականների[8] նորաձևության կոշտ ձևականությունը և նուրբ գործվածքներից կանացի փափուկ հագուստ է ստեղծել ու այն անվանել «շքեղ պրետ-ա-պորտե»։ Յուրահատուկ իր ժամանակի համար՝ դրանք գեղեցիկ պատրաստված իրեր էին՝ առկա պահեստից։ Իր արհեստանոցը նա ստեղծել է իր մեծ տան տակ գտնվող խորդանոցում։ 1953 թվականին Գաբի Ագենը միավորել է ջանքերը Ժակ Լենուարի հետ․ վերջինս ղեկավարում էր բիզնեսը, իսկ նա՝ ստեղծագործությունը։ Երկյակը կազմակերպել է առաջին Chloé շոուն 1956 թվականին Կաֆե դե Ֆլորեում նախաճաշելիս՝ 1940-ականներին և 1950-ականներին թվականների երիտասարդ փարիզցի մտավորականների շրջանում[10]։
Ագենը, որը ավելի ուշ հեռացել է հասարակության տեսադաշտից, ասել է․ «Դեռ պետք էր հորինել, և դա ինձ հուզեց»։ Ագենը վարձել է Կարլ Լագերֆելդին իր կարիերայի սկզբում, նաև այլ սկսնակ նորաձևության դիզայներների[11]։ Նրա որդին՝ Ֆիլիպը, հիշում էր, թե ինչպես է Լագերֆելդը ընկերություն եկել 1960-ական թվականներին։ «Երբ նա ժամանեց Ժան Պատուի տնից, Կարլը ամաչկոտ մարդ էր։ Նա մորս հետ կազմել էր ֆանտաստիկ թիմ։ Նա համակվել էր Chloé ոգով»[9]։
Գաբի Ագենը շարունակել է ղեկավարել տունը մինչև 1985 թվականը, երբ Chloé-ն գնվել է Dunhill Holdings-ի կողմից (ներկայումս՝ Compagnie Financière Richemont)[8]։ նա մահացել է Փարիզում 2014 թվականի սեպտեմբերի 27-ին[12][13]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Միջազգային տիպօրինակ անունների նույնացուցիչ — 2012.
- ↑ 2,0 2,1 Encyclopædia Universalis (ֆր.) — Encyclopædia Britannica, 1968.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 3,6 3,7 3,8 Fichier des personnes décédées mirror
- ↑ 4,0 4,1 4,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Alexandrie Info n° 35, décembre 2010. «Decès: Raymond Aghion, à Paris le 24 juin 2009, à l'âge de 88 ans; Raymond avait épousé Gaby Aghion, née Gabrielle Hanoka.»
- ↑ Chloé: A 60-Year Tradition of Pretty Prêt-à-Porter Արխիվացված 25 Մայիս 2012 Wayback Machine. Lauren Cochrane. The Guardian, 2 October 2012.
- ↑ «Loading...». www.stylesequel.com. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
- ↑ 8,0 8,1 8,2 Socha, Miles (2013 թ․ դեկտեմբերի 2). «Chloé Founder to Receive Legion of Honor». WWD. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 3-ին.
- ↑ 9,0 9,1 Then And Now. Gaby Aghion founder and Clare Waight Keller designer of Chloe SA. Diderich, Joelle. Women's Wear Daily, 28 September 2012.
- ↑ «Maison Chloé - Chloé Official Website». Chloé Official Website (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 17-ին.
{{cite news}}
: More than one of|accessdate=
and|access-date=
specified (օգնություն) - ↑ Chloé at 60: the story of a fashion legend. The Guardian, 2 October 2012.
- ↑ Hakim, Danny (2014 թ․ սեպտեմբերի 28). «Gaby Aghion, Founder of Chloé Fashion House, Dies at 93». New York Times.
- ↑ Horwell, Veronica (2014 թ․ սեպտեմբերի 28). «Gaby Aghion obituary». The Guardian.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Chloé website
- Chloe by Helene Schoumann (published by Assouline, 2003).
- Gaby Aghion and Karl Lagerfeld revisit the past at an exhibition on the history of the Chloé label in Paris. The New York Times, 17 October 2012
|