Բրյուսելի սկանդինավյան դպրոց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրյուսելի սկանդինավյան դպրոց
Տեսակմիջազգային դպրոց
Հիմնադրված է1973
Աշակերտներ300
Երկիր Բելգիա
ՏեղագրությունՎաթերլոո

Բրյուսելի սկանդինավյան դպրոց կամ ԲՍԴ (ֆր.՝ École Reine Astrid, ֆիններեն՝ Brysselin Skandinaavinen koulu, շվեդ.՝ Scandinavian School of Brussels), միջազգային դպրոց Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելից 20 կմ հեռավորության վրա գտնվող Վաթեռլոոյի արվարձանում։

Ծառայում է 2-19 տարեկան աշակերտների համար[1]։ Դպրոցում գործում է ինչպես նախադպրոցական, այնպես էլ Շվեդիային, Նորվեգիային, Դանիային և Ֆինլանդիային նվիրված ակադեմիական կրթություն[2]։

Դպրոցը առաջարկում է նաև բակալավրիատ, որի կրթական ծրագիրը դասավանդվում է 140 երկրների 4000 դպրոցներում։

Հիմնական շինություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսելի սկանդինավյան դպրոցի կազի մեջ են մտնում հետևյալ շինությունները[3]՝

  • Բրյուսելի սկանդինավյան դպրոցի գլխավոր շենք, որի մեջ են մտնում գրադարանը, նախադպրոցական սրահը, ինչպես նաև 1-3-րդ դասարանի աշակերտների համար նախատեսված գիմնազիա։
  • Պավիլյոնգ՝ դպրոցական սրահ, որտեղ կարելի է ժամանակն անցկացնել խաղեր խաղալով։
  • «FS-2» սրահ, որը ներառում է երաժշտական սրահ, մարզադահլիճ և տարբեր մակարդակի դասասենյակներ։
  • Գիշերօթիկի սրահ և ճաշարան՝ կարիքավոր աշակերտների համար։

Սովորողներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրյուսելի սկանդինավյան դպրոցի ուսանողների մեծ մասը եկել են Սկանդինավյան թերակղզու երկրներից։ Դրանք հիմնականում բելգիայաբնակ շվեդները, դանիացիները, ֆինները և նորվեգացիներն են։

Ըստ 2015 թվականի՝ նրանց թիվը կազմում էր գրեթե 300 սովորող։ Դպրոցը գտնվում է Բրյուսելի հարավային արվարձաններից Վաթեռլոոյում։

Հիմնական դասավանդվող լեզուներն են ֆրանսերենը, անգլերենը, շվեդերենը։ Այլընտրանքային լեզուներ են նորվեգերենը, դանիերենը, ֆիններենը և հոլանդերենը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. "Students at SSB Արխիվացված 2016-08-23 Wayback Machine." Scandinavian School of Brussels. Retrieved on 21 October 2015.
  2. "SSB is a unique Nordic school! Արխիվացված 2016-08-23 Wayback Machine" Scandinavian School of Brussels. Retrieved on 21 October 2015.
  3. "Facilities Արխիվացված 2016-08-23 Wayback Machine." Scandinavian School of Brussels. Retrieved on 21 October 2015.