Բրաունաու ամ Ին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բնակավայր
Բրաունաու ամ Ին
Զինանշան
Braunau am Inn COA.svg

Braunau am Inn.jpg
Կոորդինատներ: 48°15′30″ հս․ լ. 13°2′0″ ավ. ե. / 48.25833° հս․. լ. 13.03333° ավ. ե. / 48.25833; 13.03333
ԵրկիրԱվստրիա Ավստրիա
Հիմնադրված է810 թ.
Առաջին հիշատակում810
Մակերես24,84 կմ²
ԲԾՄ352 մետր
Բնակչություն17 095 մարդ (հունվարի 1, 2018)[1]
Ժամային գոտիUTC+1, UTC+2 և կենտրոնաեվրոպական ամառային ժամ
Հեռախոսային կոդ07722
Փոստային ինդեքսներ5280, 5283 և 5289
Ավտոմոբիլային կոդBR
Պաշտոնական կայքbraunau.at
##Բրաունաու ամ Ին (Ավստրիա)
Red pog.png

Բրաունաու ամ Ին կամ Բրաունաու (գերմ.՝ Braunau am Inn), քաղաք Ավստրիայում, Վերին Ավստրիա նահանգում[2]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է տրանսպորտային կարևոր զարկերակների խաչմերուկում, այդ պատճառով էլ լավ ամրացված է դեռևս հռոմեացիների տիրապետության շրջանից[3]:

1260 թվականին Բրաունաու ամ Ինը վերածվել էր բավարական ամրության, որը կուրֆյուրստ Մաքսիմիլիանի և Ֆերդինանդ Մարիի օրոք (1672) էապես ամրացվել էր[3]:

1742 թվականի փետրվարի 3-ին` ավստրիական ժառանգության պատերազմների ժամանակ, երբ ավստրիական զորքերը ներխուժել են Բավարիա, Բրաունաուն անցել է ավստրիացիների ձեռքը, սակայն սեպտեմբերին նրանք թողել են այն, որպեսզի բոլոր ուժերը կենտրոնացնեն Բոհեմիայում ֆրանսիացիների դեմ կռվելու համար: Այդ ժամանակ բնակավայրին կրկին տիրում են բավարացիները: 1743 թվականի հունիսի 27-ին քաղաքին տիրում է Կարլ Ալեքսանդր Լոթարինգացին[3]:

Նապոլեոնյան պատերազմների ժամանակ Բրաունաու ամ Ինը անցել է ֆրանսիացիներին: Պրեսբուրգյան համաձայնագրով Նապոլեոնը պետք է ազատեր այն, բայց այդ պահանջը կատարել է 1807 թվականի դեկտեմբերին միայն, երբ դաշինք է ձևավորվել Ավստրիայի ու Ռուսաստանի միջև[3]:

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Ինն գետի մոտ, գետի` Զալցակին միախառնվելուց ներքև: Այն գտնվում է Լինց նահանգի մայրաքաղաքի և Բավարիայի կենտրոն Մյունխենի կես ճանապարհին, Զալցբուրգից մոտավորապես 50 կմ հյուսիս: Բրաունաուն միացնում է Ինն գետի կամուրջները բավարական Simbach am Inn-ին: Նավահանգստային մուտքի սահմանային բոլոր արգելքները վերացվել են 1997 թվականին` Ավստրիայի Շենգենյան համաձայնությանը միանալուց հետո: Մտնում է Բրաունաու ամ Ին շրջանի կազմի մեջ: Բնակչությունը 17.332 մարդ է (2006 թվականի դեկտեմբերի 18-ի տվյալներով): Զբաղեցնում է 24.8 կմ² տարածք:

Կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Aspachի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 16.2
(61.2)
19.9
(67.8)
23.6
(74.5)
26.4
(79.5)
29.7
(85.5)
32.2
(90)
35.3
(95.5)
34.4
(93.9)
31.4
(88.5)
24.5
(76.1)
21.6
(70.9)
16.6
(61.9)
35.3
(95.5)
Միջին բարձր °C (°F) 1.9
(35.4)
3.9
(39)
8.9
(48)
13.0
(55.4)
18.7
(65.7)
21.1
(70)
23.4
(74.1)
23.0
(73.4)
18.9
(66)
13.4
(56.1)
6.3
(43.3)
3.3
(37.9)
12.98
(55.36)
Միջին օրական °C (°F) −1.9
(28.6)
−0.6
(30.9)
3.7
(38.7)
7.4
(45.3)
12.8
(55)
15.7
(60.3)
17.7
(63.9)
17.1
(62.8)
12.9
(55.2)
7.9
(46.2)
2.6
(36.7)
−0.1
(31.8)
7.9
(46.2)
Միջին ցածր °C (°F) −5.1
(22.8)
−4.0
(24.8)
−0.3
(31.5)
2.4
(36.3)
6.7
(44.1)
10.1
(50.2)
12.0
(53.6)
11.5
(52.7)
8.5
(47.3)
4.0
(39.2)
−0.4
(31.3)
−3.2
(26.2)
3.5
(38.3)
Ռեկորդային ցածր °C (°F) −33.2
(−27.8)
−23.1
(−9.6)
−22.4
(−8.3)
−6.9
(19.6)
−5.2
(22.6)
1.0
(33.8)
2.2
(36)
−2.1
(28.2)
−2.1
(28.2)
−7.6
(18.3)
−25.0
(−13)
−25.6
(−14.1)
−33.2
(−27.8)
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) 57.5
(2.264)
44.9
(1.768)
66.8
(2.63)
71.2
(2.803)
76.6
(3.016)
104.9
(4.13)
113.2
(4.457)
91.8
(3.614)
74.7
(2.941)
58.9
(2.319)
64.6
(2.543)
68.0
(2.677)
893.1
(35.161)
Ձյան տեղումներ սմ (դյույմ) 9.8
(3.86)
8.9
(3.5)
5.0
(1.97)
2.3
(0.91)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
0.0
(0)
4.6
(1.81)
11.2
(4.41)
41.8
(16.46)
Միջ. տեղումների օրեր (≥ 1.0 mm) 9.2 8.1 10.0 10.2 8.7 11.7 10.9 8.8 8.4 7.6 9.6 10.6 113.8
Միջ. ձնառատ օրեր (≥ 1.0 cm) 14.1 9.6 4.9 1.7 0.0 0.0 0.0 0.0 0.0 0.1 4.0 9.6 44.0
Միջին ամսական արևային ժամ 55.3 86.0 126.0 158.3 221.5 204.8 234.1 226.9 164.8 119.1 60.0 44.9 1701,7
աղբյուր: [4]

Քաղաքական դրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականի ընտրության արդյունքում կոմունայի բուրգոմիստր է դարձել Յոհանես Վայդբահերը («Ավստրիական ժողովրդական կուսակցություն»)[5]: Համայնքի ներկայացուցիչների խորհուրդը (գերմ.՝ Gemeinderat) բաղկացած է 37 տեղից.

  • Ավստրիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն - 21 տեղ
  • Ավստրիական ժողովրդական կուսակցություն - 7 տեղ
  • Կանաչներ - 5 տեղ
  • Ազատության ավստրիական կազմակերպություն - 4 տեղ

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական բնակչություն
ՏարեթիվԲնակ․±%
18694553—    
18805078+11.5%
18905584+10.0%
19006021+7.8%
19106340+5.3%
19236678+5.3%
19346998+4.8%
19397850+12.2%
195112 013+53.0%
196114 457+20.3%
197116 436+13.7%
198116 318−0.7%
199116 264−0.3%
200116 337+0.4%
201116 182−0.9%
201516 380+1.2%

Նշանավոր մարդիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուշատախտակ պատերազմի ու նացիզմի դեմ տան առաջ, ուր ծնվել է Ադոլֆ Հիտլերը

1889 թվականի ապրիլի 20-ին Ռանսհոֆեն ավանում, որը հետագայում մտել է Բրաունաու ամ Ինի կազմի մեջ, ծնվել է Ադոլֆ Հիտլերը: 1933 թվականին Հիտլերը ստացել է Ռանսհոֆենի պատվավոր քաղաքացու կոչում: 1989 թվականին տան առաջ (հասցե` Salzburger Vorstadt 15), որտեղ ծնվել է Հիտլերը, տեղադրվել է հուշատախտակ պատերազմի ու ֆաշիզմի դեմ[6]: 2011 թվականին Բրաունաու ամ Ինի քաղաքային խորհուրդը հատարարել է, որ քաղաքի պատվավոր քաղաքացու կոչումը խարհրդանշական ձևով հանվում է Ադոլֆ Հիտլերից` միաժամանակ նշելով նաև, որ ոչ մի պաշտոնական փաստաթուղթ չկա, որը կհաստատեր, որ Բրաունաու ամ Ինը Հիտլերին տվել է պատվավոր քաղաքացու կոչում[7]:

Տեսարժան վայրեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սուրբ Ստեփանոսի տաճար - Ավստրիայի` բարձրությամբ չորրորդ տաճարը (87 մ):

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]