Բրանկիցա Միխայլովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրանկիցա Միխայլովիչ
Անձնական տեղեկություն
Սեռ՝իգական
Մասնագիտացում՝վոլեյբոլիստուհի
Երկիր՝ Բոսնիա և Հերցեգովինա և  Սերբիա
Ծննդյան ամսաթիվ՝ապրիլի 13, 1991(1991-04-13) (33 տարեկան)
Ծննդավայր՝Գորնի Ռահիչ, Բրչկո, Brčko District
Ակումբ՝ŽOK Jedinstvo Brčko?, Volero Zürich?, Suwon Hyundai Engineering & Construction Hillstate Volleyball Team?, Racing Club de Cannes?, Rio de Janeiro Vôlei Clube?, Volero Zürich?, Hisamitsu Springs?, Fenerbahçe Women's Volleyball?, Tianjin Bridgestone?, JT Marvelous?, Unione Sportiva ProVictoria Pallavolo Monza?, Fenerbahçe Women's Volleyball?, Serbia women's national volleyball team?, Leningradka Saint Petersburg?, Liaoning Brilliance Auto?[1], Volero Le Cannet?[1][2] և Zeren SK?[2]
191 սանտիմետր
Քաշ՝64 կիլոգրամ

Բրանկիցա Միխայլովիչ (սերբ.՝ Бранкица Михајловић, ապրիլի 13, 1991(1991-04-13), Գորնի Ռահիչ, Բրչկո, Brčko District), սերբ վոլեյբոլիստուհի, Թուրքիայի «Ֆեներբախչե» ակումբի և Սերբիայի հավաքականի հարձակվող։ Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր, Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, Եվրոլիգայի, Աշխարհի առաջնության գրան պրի մրցանակակիր, Բաքվում կայացած Եվրոպական խաղերի առաջատար։ Մասնակցել է Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին[3]։ Ռիո դե Ժանեյրոյում կայացած օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրանկիցա Միխայլովիչը ծնվել է 1991 թվականի ապրիլի 13-ին Խորհրդային Սերբիայի Բրչկո մունիցիպալիտետի Գորնի Ռահիչ գյուղում, Հարավսլավիայի Սոցիալիստական Ֆեդերատիվ Հանրապետություն (այժմյան՝ Սերբիայի Հանրապետություն)։ Ակտիվորեն մասնակցել է վոլեյբոլի խաղերին` սկսած վաղ մանկությունից, 2006-2009 թվականներին խաղացել է տեղական «Եդինստվո» ակումբում և միջազգային մրցույթներին ներկայացրել է Բոսնիան և Հերցեգովինան, ապա մի քանի մրցաշրջաններում նա փորձել է իրեն շվեյցարական և կորեական ակումբներում, իսկ 2012 թվականին տեղափոխվել է ֆրանսիական «Ռասինգ» ակումբ և ներկայացրել է Սերբիան։

2012 թվականին մեծահասակների միջազգային մակարդակում առաջին լուրջ հաջողությանը հասել է, երբ ներառվել է Սերբիայի ազգային հավաքականի հիմնական կազմում և հանդես է եկել Կարլովի Վարիում կանանց «Եվրոլիգայի» մրցաշարում հանդես է եկել, որտեղից բերել է բրոնզե մրցանակ։ Շնորհիվ մի շարք հաջող ելույթների՝ արժանացել է Լոնդոնի ամառային Օլիմպիական խաղերին երկրի պատվը պաշտպանելու իրավունքին, բայց այստեղ սերբերը վատ են ելույթ ունեցել և իրենց խմբում չեն հավաքել ոչ մի միավոր և փլեյ օֆ չեն հասել։

2013 թվականին Միխայլովիչը տեղափոխվել է բրազիլական «Ունիլևեր» ակումբ, հաղթել է Բրազիլիայի առաջնությունում և արժանացել է արծաթե մեդալի Ցյուրիխի աշխարհի ակումբային առաջնությունում։ Միևնույն ժամանակ, Սերբիայի ազգային հավաքականի կազմում նա 3-րդ տեղն է զբաղեցրել Սապորոյի համաշխարհային գրան պրիում։ Մի տարուց միացել է ճապոնական «Հիսամիցու Սպրինգս» ակումբին, թեև Ճապոնիայում նշանակալի հաջողությունների չի հասել[4][5]։

2015 թվականից ի վեր նա թուրքական «Ֆեներբախչե» ակումբի հարձակվողն է, մասնավորապես դրա կազմում դարձել է Թուրքիայի գավաթակիր։ Շարունակելով ներկայանալ Սերբիայի վոլեյբոլի հավաքականի հիմնական կազմում Բաքվում, Բելգիայում և Նիդերլանդներում կայացած Եվրոպայի առաջնություններում նվաճել է բրոնզե մեդալներ։ Ճապոնիայի Աշխարհի գավաթում ստացել է արծաթե մեդալ՝ զիջելով միայն Չինաստանի հավաքականին[6]։

Ակումբներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2006—2009՝ Բոսնիա և Հերցեգովինա Եդինստվո (Բրչկո)
  • 2009—2011՝ Շվեյցարիա Վոլերո (Ցյուրիխ)
  • 2011—2012՝ Հարավային Կորեա Հյոնդե Հիլսթեյթ (Սուվոն)
  • 2012—2013՝ Ֆրանսիա Ռասինգ (Կաննի)
  • 2014—2015՝ Բրազիլիա Ունիլևեր (Ռիո դե Ժանեյրո)
  • 2014—2015՝ Ճապոնիա Հիսամիցու Սպրինգս (Կոբե)
  • 2015-ից՝ Թուրքիա Ֆեներբախչե (Ստամբուլ)

Նվաճումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր՝ 2016
  • Վոլեյբոլի Աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր՝ 2015
  • Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2015
  • Եվրոլիգայի բրոնզե մեդալակիր՝ 2012
  • Գրան պրիի բրոնզե մեդալակիր՝ 2013
  • Առաջին Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր՝ 2015

Ակումբների կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Բրազիլիայի չեմպիոն՝ 2014
  • Թուրքիայի գավաթի հաղթող՝ 2015
  • Աշխարհի ակումբային առաջնության արծաթե մեդալակիր՝ 2014

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://www.instagram.com/p/C2sObeYMZib/
  2. 2,0 2,1 https://www.instagram.com/p/C6ljmRjMOpo
  3. «Women's Volleyball». London2012.com. Վերցված է 2012 թ․ հուլիսի 30-ին. {{cite web}}: |archive-url= is malformed: timestamp (օգնություն)
  4. «Vakifbank Istanbul fly to first Women's Club World Champs title, China claim bronze». Zurich, Switzerland: FIVB. 2013 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 13-ին.
  5. Hisamitsu Springs. «ブランキツァ・ミハイロビッチ選手入部のお知らせ» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 28-ին.
  6. «The New Transfer of Fenerbahce Grundig Brankica Mihajlović !».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բրանկիցա Միխայլովիչ» հոդվածին։