Jump to content

Բրայան Դեյսոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բրայան Դեյսոն
Ծնվել է1935
ԾննդավայրԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունՀարվարդի բիզնես դպրոց և Բուենոս Այրեսի համալսարան
Մասնագիտությունգլխավոր գործադիր տնօրեն

Բրայան Դեյսոն (1935, ԱՄՆ), Կոկա-Կոլա ընկերության նախկին գործադիր տնօրեն։ Ընկերությունը ղեկավարել է 1986-1991 թվականներին։ Դեյսոնն աշխատել է Կոկա-Կոլա ընկերությունում ավելի քան 35 տարի։ Նա միացել է ընկերությանը 1959 թվականին Վենեսուելայում և երկար տարիներ աշխատել է Հյուսիսային Ամերիկայում, Կարիբյան ավազանում և Մեքսիկայում։ 1978 թվականին Դեյսոնը դարձավ Միացյալ Նահանգների Կոկա-Կոլա ընկերության զովացուցիչ ըմպելիքների բաժնի նախագահ։ 1983 թվականին նա դարձավ Հյուսիսային Ամերիկայի ամբողջ Կոկա-Կոլա ընկերության նախագահը։ 1986 թվականին Դեյսոնը դարձավ Կոկա-Կոլա ձեռնարկատիրության գործադիր տնօրեն։ Նա եղել է Linley Capital ընկերության խորհրդատուն։ 1995 թվականի մայիսից սկսած Դեյսոնն աշխատել է որպես Audits & Surveys Worldwide Inc ընկերության տնօրեն։ 1993 թվականի դեկտեմբերից սկսած Դեյսոնը եղել է Chatham միջազգային կորպորացիայի նախագահ։ Ստացել է բակալավրի աստիճան՝ ավարտելով Բուենոս Այրեսի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ Այնուհետև հաճախել է Հարվարդի բիզնես դպրոց։

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]