Jump to content

Բո Դերեկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բո Դերեկ
Ծնվել էնոյեմբերի 20, 1956(1956-11-20)[1][2] (69 տարեկան)
ԾննդավայրԼոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունNarbonne High School? և El Camino College?
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոպրոդյուսեր, կինոդերասանուհի, մոդել, ինքնակենսագիր, հեռուստատեսային դերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Ջոն Դերեք և Ջոն Քորբեթ[3]
Համատեղ ապրող(ներ)Ջոն Քորբեթ
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱմերիկյան հեղափոխության դստրեր

Բո Դերեկ (անգլ.` Bo Derek, իրական անունը` Մերի Քեթլին Քոլինզ, նոյեմբերի 20, 1956(1956-11-20)[1][2], Լոնգ Բիչ, Լոս Անջելես շրջան, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկյան դերասանուհի և ֆոտոմոդել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բո Դերեկը ծնվել է Կալիֆոռնիայի Լոնգ Բիչ քաղաքում։ Նրա հայրը զբաղվում էր մակույկների առևտրով, իսկ մայրը դիմահարդար էր։ Ծնողները ամուսնալուծվել էին և մայրն ամուսնացել էր կասկադյոր Բոբբի Բասի հետ։ Բո Դերեկը ընտանիքի չորս երեխաներից մեկն էր։ Եղբայրը` Կոլին Բասը, «Camel» ռոք-խմբի անդամներից էր, որը գոյություն է ունեցել 1973-1986 թվականներին։

Սկսած 1980 թվականից, Բո Դերեկը բազմիցս լուսանկարվել է Playboy ամսագրի համար։ Լուսանկարների հեղինակը նրա ամուսինն էր` դերասան և ռեժիսոր Ջոն Դերեկը, ում հետ նա ծանոթացել էր դեռևս սովորելու տարիներին։

Բո Դերեկի կինոդեբյուտը կայացել է 1977 թվականին՝ «Մահ սառցաբեկորների մեջ» կինոնկարում։ Հետագայում նա նկարահանվել է «10» (1979 թ., որի համար ներկայացվել է «Ոսկե գլոբուս» մրցանակին), «Տարզան, մարդ-կապիկ» (1981 թ.), «Ֆանտազիաներ» (1981 թ.), «Բոլերո» (1984 թ.), «Ուրվականները չեն կարող դա անել» (1990 թ.), «Տաք շոկոլադ» (1992 թ.), «Կրքի քրմուհին» («Ցանկալի կինը» 1993 թ.), «Անձի երկվություն» (1994 թ.), «Դանդաղկոտ Թոմին» (1995 թ.), «Սպանություն Կաննի կինոփառատոնում» (2000 թ.), «Սարսափ 101» (2001 թ.), «Սրերի թագուհին» (2000-2001 թթ.) և այլ ֆիլմերում։

Բո Դերեկը մի քանի անգամ ստացել է «Ոսկե ազնվամորի» հակամրցանակը` կանացի վատագույն դերի համար։ 2006 թվականին «Միս Տիեզերք» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում էր։ Ֆինանսապես աջակցել է Ջորջ Բուշ-ավագի և Ջորջ Բուշ-կրտսերի նախընտրական քարոզարշավներին։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1976 թվականին Բո Դերեկն ամուսնացել է դերասան և ռեժիսոր Ջոն Դերեկի հետ, ով 33 տարով մեծ էր նրանից և արդեն իսկ ամուսնացած էր։ 1998 թվականին Ջոն Դերեկը մահացել է։ Բո Դերեկին սիրավեպեր են վերագրում Փոլ ՄաքՔարթնիի, Կիֆեր Սաթերլենդի և Թեդ Թըրների հետ։ Այժմ դերասանուհին ապրում է Սանտա Բարբարայում` դերասան Ջոն Կորբետի հետ։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
ԹվականԱնվանումԲնօրինակ անվանումԿերպար
1977Մահ սառցաբեկորների մեջOrca, the Killer WhaleԷննի
1979Տաս10Ջեննի Հարլի
1980Ժամանակաշրջանների հերթափոխությունA Change of SeasonsԼինդսի
1981ՖանտազիաներFantasiesԱնաստասիա
1981Տարզան, մարդ-կապիկTarzan, the Ape ManՋեյն Փարքեր
1984ԲոլերոBoleroԷյրի Մակգիլվարի
1989Ուրվականները չեն կարող դա անելGhosts Can't Do ItՔեթի Օ'Դար Սքոթ
1992Տաք շոկոլադAmour et chocolatԲի Ջի Կասիդի
1993Կրքի քրմուհին (Ցանկալի կինը)Woman of DesireՔրիստինա Ֆորդ
1994Անձի երկվությունShattered ImageՀելեն Ալգուդ
1995Դանդաղկոտ ԹոմինTommy BoyԲևերլի
2000Սրերի թագուհինQueen of SwordsՄերի Ռոուզ
2000Սպանություն Կաննի կինոփառատոնումMurder at the Cannes Film FestivalԹհադա
2001Վախից քարացածըFrozen with FearՔեթրին Սալիվան
2001Սարսափ 101Horror 101միս Էլիսոն Ջեյմս
2001Արևային հողմSunstormՎիկտորիա Ուորեն
2002Վերամարմնավորման վարպետըThe Master of DisguiseԲո Դերեկ
2003Հետախուզվում են ՄալիբույումMalibu's Most WantedԲես Գլուկման
2005ԽաչակիրըCrusaderՆիկոլա Մարկհամ
2006Նորաձևության տունըFashion HouseՄարիա Ջիանի
2013Հայլենդ զբոսայգինHighland ParkԴեստինի
2015Շնաձկնային պտտահողմ 3Sharknado 3: Oh Hell No!Մեյ Ուեքսլեր

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բո Դերեկ» հոդվածին։