Բունյուելը կրիաների լաբիրինթոսում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բունյուելը կրիաների լաբիրինթոսում
իսպ.՝ Buñuel en el laberinto de las tortugas
Տեսակլիամետրաժ մուլտֆիլմ
Ժանրմուլտֆիլմ և կենսագրական ֆիլմ
ԹեմաԼուիս Բունյուել և Land Without Bread?
ՌեժիսորSalvador Simó?[1]
ՍցենարիստSalvador Simó?[1] և Eligio R. Montero?[1]
ՊրոդյուսերManuel Cristóbal?[1], Jose Maria Fernandez De Vega?[1] և Bruno Felix?[1]
ԵրաժշտությունArturo Cardelús?
Երկիր Իսպանիա,  Նիդերլանդներ և  Գերմանիա
Լեզուիսպաներեն
ԸնկերությունTelemadrid?
Տևողություն80 րոպե
Թվականհոկտեմբերի 20, 2018[2], դեկտեմբերի 26, 2019, ապրիլի 18, 2019[3], ապրիլի 26, 2019[3] և օգոստոսի 16, 2019[2]
ԱռաջադրումԵվրոպական կինոմրցանակ լավագույն անիմացիոն լիամետրաժ ֆիլմի համար[4]
Պարգևներ
Շահույթ185 675 $[5] և 36 205 $[5]

Բունյուելը կրիաների լաբիրինթոսում (իսպ.՝ Buñuel en el laberinto de las tortugas), 2018 թվականին նկարահանված իսպանական լիամետրաժ անիմացիոն կենսագրական ֆիլմ, որը նկարահանել է ռեժիսոր Սալվադոր Սիմը Ֆերմինա Սոլիսի նույնանուն գրաֆիկական վեպի հիման վրա։ Ֆիլմում ներկայացվում է Լուիս Բունյուելի «Լաս-Ուրդես։ Երկիրն առանց հացի» վավերագրական ֆիլմի նկարահանումների պատմությունը։

Ֆիլմը Իսպանիայի կողմից մտել է «Օսկար» մրցանակի անվանակարգերի առաջխաղացման շորթ-լիստ՝ լավագույն օտարլեզու ֆիլմի համար, սակայն 2020 թվականի մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է «Ցավ և փառք» ֆիլմը[6]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

1930 թվականն էր։ Փարիզում Բունյուելի «Ոսկե դար» սյուռեալիստական ֆիլմի պրեմիերան առաջացնում է հասարակական սկանդալ։ Ռեժիսորը փորձում է գումար գտնել իր նոր նախագծի համար և վերադառնում է հայրենիք, որտեղ հանդիպում է իր ընկերոջ՝ քանդակագործ-անարխիստ Ռոման Ասինի հետ։

Ասինը գնում է վիճակախաղի տոմս և պատահական շահում մեծ գումար։ Բունյուելը ձեռնամուխ է լինում երկրի ամենաղքատ շրջաններից Լաս-Ուրդեսի մասին վավերագրական ֆիլմերի նկարահանմանը[7]։

Դերերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորխե Ուսոն
  • Ֆերնադո Ռամոս
  • Լուիս Էնրիկե դե Տոմաշ
  • Սիրիլ Կորալ
  • Պեպա Գրացիա
  • Ռաչել Լասկար
  • Գաբրիել Լատորե
  • Ալեքս Մարտոս
  • Ֆիլիպ Նովիցկի
  • Վիկտոր Նունես

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմի համաշխարհային պրեմիերան կայացել է 2018 թվականի հոկտեմբերի 20-ին Լոս Անջելեսում՝ անիմացիոն ֆիլմերի «Animation Is Film Festival» փառատոնի ժամանակ[8]։ Իսպանիայի կինոպարկում հայտնվել է 2019 թվականի ապրիլի 26-ին[9]։ Ռուսաստանում ֆիլմի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 10-ին և 11-ին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում[10][11], սեպտեմբերի 12-ին ֆիլմը մտել է կինոպարկ։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ասիայի անիմացիոն ֆիլմերի համաշխարհային փառատոն՝ մրցանակ լավագույն բնօրինակ երաժշտության և ժյուրիի առանձնահատուկ հիշատակման համար[12]
  • Մալագայի իսպանական ֆիլմերի փառատոն՝ մրցանակ լավագույն երաժշտության համար[13]
  • Լոս Անջելեսում անիմացիոն ֆիլմերի համաշխարհային փառատոն՝ ժյուրիի հատուկ մրցանակ
  • 2019՝ Եվրոպականի կինոակադեմիայի մրցանակ՝ Լավագույն անիմացիոն ֆիլմ[14]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://web.archive.org/web/20200228213623/https://www.europeanfilmacademy.org/Winners-2019.899.0.html
  2. 2,0 2,1 Internet Movie Database — 1990.
  3. 3,0 3,1 https://www.imdb.com/title/tt7336470/releaseinfo
  4. https://web.archive.org/web/20200228213527/https://www.europeanfilmacademy.org/Nominations-2019.900.0.html
  5. 5,0 5,1 Box Office Mojo — 1999.
  6. Green, Jennifer (2019 թ․ օգոստոսի 21). «Oscars: Pedro Almodovar's 'Pain and Glory' on Spain's Int'l Feature Film Shortlist». The Hollywood Reporter. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 21-ին.
  7. Кризисные годы Луиса Бунюэля превратили в мультфильм. Премьера трейлера на «Афише Daily» (Афиша Daily, 13 августа 2019)
  8. «Buñuel in the Labyrinth of the Turtles». Animation Is Film Festival. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  9. Jiménez, Jesús (2019 թ․ ապրիլի 25). «'Buñuel en el laberinto de las tortugas', la película española de animación del año». RTVE (իսպաներեն). Վերցված է 2019 թ․ օգոստոսի 24-ին.
  10. Премьера. «Бунюэль в лабиринте черепах»
  11. https://www.tretyakovgallery.ru/cinema/bunuel/(չաշխատող հղում)
  12. Accueil > Festival > Palmarès > Fiche film palmarès
  13. «Festival de Málaga». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 30-ին.
  14. «BUÑUEL IN THE LABYRINTH OF THE TURTLES» (անգլերեն). // europeanfilmawards.eu. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]