Բորիս Չիչիբաբին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բորիս Չիչիբաբին
Poet Boris Zizibabin podpisuvaet svoiu knigu musukuvedu Grigoriu Hansburgu.jpg
Ծնվել էհունվարի 9, 1923(1923-01-09)[1]
ԾննդավայրԿրեմենչուգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ
Վախճանվել էդեկտեմբերի 15, 1994(1994-12-15)[1] (71 տարեկան)
Վախճանի վայրԽարկով, Ուկրաինա
ԳերեզմանԽարկովի քաղաքային երկրորդ գերեզմանատուն
Մասնագիտությունգրող և բանաստեղծ
Լեզուռուսերեն
Ազգությունուկրաինացի
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ և Flag of Ukraine.svg Ուկրաինա
ԿրթությունԽարկովի ազգային համալսարան
Ժանրերպոեզիա
ԱշխատավայրԽարկովի ազգային համալսարան
ՊարգևներԽՍՀՄ պետական մրցանակ և «Վաստակի համար» ІІІ աստիճանի շքանշան (Ուկրաինա)
Boris Chichibabin Վիքիպահեստում

Բորիս Չիչիբաբին (ռուս.՝ Бори́с Алексе́евич Чичиба́бин, հունվարի 9, 1923(1923-01-09)[1], Կրեմենչուգ, Ուկրաինական ԽՍՀ, ԽՍՀՄ - դեկտեմբերի 15, 1994(1994-12-15)[1], Խարկով, Ուկրաինա), ուկրաինացի ռուսալեզու բանաստեղծ։ ԽՍՀՄ պետական մրցանակի դափնեկիր (1990)։

Կյանքի մեծ մասն ապրել է Խարկովում։ Դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Խարկովի համալսարանում, բայց այն կիսատ է թողել պատերազմի պատճառով։ 1942 թվականի նոյեմբերին զորակոչվել է, ծառայել Անդրկովկասում։ Պատերազմից հետո ուսումը որոշել է շարունակել որպես բանասեր։ Սակայն նրան վիճակված չէր դա։ Պատճառը նրա բանաստեղծություններն էին։ Այդ ժամանակ արդեն նա ստորագրում էր մոր ազգանունով՝ Չիչիբաբին։

1946 թվականին Չիչիբաբինը ձերբակալվում և դատապարտվում է հակասովետական քարոզչության համար։ Ենթադրում են, որ պատճառը նրա գրած բանաստեղծություններն էին։ Բուտիրյան բանտում հետաքննության ժամանակ նա գրում է «Կարմիր պոմիդորներ» բանաստեղծությունը, որը դառնում է իր այցեքարտը, ինչպես նաև «Մախորկա» բանաստեղծությունը՝ «բանտային քնարերգության» երկու վառ օրինակ։ Շուրջ երկու տարվա քննությունից հետո (1946 թվականի հունիսից մինչև 1948 թվականի մարտը) Չիչիբաբինին ուղարկում են պատիժը կրելու Վյատլագում՝ Կիրովի մարզում։ Նա Խարկով է վերադառնում 1951 թվականի ամռանը։

1958 թվականին «Զնամյա» ամսագրում առաջին հրապարակումն է լույս տեսնում (Պոլուշին ազգանունով)։ 1960-ականների սկզբին նա ապրում է Մոսկվայում, Յուլի Դանիելի և Լարիսա Բոգորազի բնակարանում, հանդես է գալիս «Մագիստրալ» գրական միավորումում։ 1962 թվականին նրա բանաստեղծությունները տպագրվում են «Նովի Միր»-ում, խարկովյան և կիևյան հրատարակություններում։ Այդ տարիներին նկատվում են նրա պոեզիայի հիմնական թեմաները։ Դա նախևառաջ քաղաքացիական քնարերգություն է։ Բանաստեղծը զայրույթ է ապրում «պետական անպատկառների» վարքուբարքից։ Նրա պոեզիայում արտահայտվում են նաև ցավն ու համակրանքը հետպատերազմական խորհրդային կայսրության ճնշված ժողովուրդների հանդեպ։

1963 թվականին Մոսկվայում և Խարկովում լույս են տեսնում Չիչիբաբինի բանաստեղծությունների առաջին երկու՝ «Երիտասարդություն» և «Սառնամանիք և արև» ժողովածուները։ 1964 թվականին նա ղեկավարում է կապի աշխատողների մշակույթի տան գրական ստուդիան, ինչը վառ մի դրվագ էր Խարկովի մշակութային կյանքում։ 1965 թվականին Խարկովում լույս է տեսնում «Հարմոնիա» ժողովածուն։ 1966 թվականին նրան հեռացնում են ստուդիայի ղեկավարությունից՝ պետանվտանգության աշխատակիցների պահանջով։ Պատճառը համարվում են Բորիս Պաստեռնակին և Մարինա Ցվետաևային նվիրված միջոցառումները։ Ճակատագրի հեգնանքով՝ նույն թվականին Չիչիբաբինին ընդունում են ԽՍՀՄ գրողների միության շարքերը։

Բրեժնևյան լճացման տարիների հետ Չիչիբաբինի կյանքում սկսվում է ծանր շրջանը։ 1967 թվականին, գտնվելով ուժեղ դեպրեսիայի մեջ, նա գրում է «Առ հոգնությունս ինձնից, մայր իմ Մահ» և այլ գործեր։ Նրա համար փրկություն էր կինը՝ Լիլիան, ում հետ ամուսնանում է նույն թվականին։ 1968 թվականին տպագրվում է «Լողում է Ավրորան» ժողովածուն։

1972 թվականին «սամիզդատը» լույս է ընծայում նրա բանաստեղծությունները։ Իսկ 1973 թվականին նրան հեռացնում են գրողների միության շարքերից։ Մեկ տարի անց՝ 1974 թվականին նրան կանչում են պետանվտանգություն և զգուշացնում, որ եթե շարունակի «սամիզդատով» տարածել և կարդալ հակախորհրդային գործեր, ապա կենթարկվի պատասխանատվության։ Նրա ինչ-ինչ գործեր երևում էին միայն արտասահմանյան հրատարակություններում։

1987 թվականին Չիչիբաբինին վերականգնում են գրողների միության շարքերում։ Այդուհետ նա սկսում է շատ տպագրվել։ Նրա մասին ֆիլմ են նկարահանում և ցուցադրում կենտրոնական հեռուստատեսությամբ։ 1990 թվականին նա իր միջոցներով տպագրում է «Զանգ» գիրքը, որի համար արժանանում է ԽՍՀՄ պետական մրցանակի։

Չիչիբաբինը եղել է Հայաստանում Հայաստանի մասին գրել է բանաստեղծություններ[2]։

Aquote1.png Յուրաքանչյուր պոետ, հոգեկանով ապրող ամեն մի մարդ պետք է, վերջիվերջո, կյանքում գոնե մեկ անգամ տեսնի այդ եզակի, սուրբ, հրաշալի, ողբերգական հողը։
- Հայաստանի մասին գրել է Չիչիբաբին իր նամակներից մեկում։
Aquote2.png


Բորիս Չիչիբաբինը հայերեն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Կմեռնե՞մ, թե՞ ողջ կմնամ...»; Երդվում եմ ուրախ դրոշի վրա; Առ հոգնությունս ինձնից, մայր իմ Մահ; Սոլժենիցինին; «Չարիքն եմ տեսնում, լսում ողբ-ճիչը...»; Պաստեռնակին; «Երբ ընտրել էր պետք...»; «Ամեն երեկո հոգիդ աղոթքով...»; Առաջին սաղմոսը՝ Հայաստանին; Երկրորդ սաղմոսը՝ Հայաստանին; Երրորդ սաղմոսը՝ Հայաստանին; Չորրորդ սաղմոսը՝ Հայաստանին; Մախորկա; «Եվ կրկին լռություն, լռություն, լռություն...»; «Ո՛չ քինախնդիր դարձա, ո՛չ տխուր...»; Աղոթք։ Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 210-247։ Թարգմ.՝ Խորեն Գասպարյան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. Ռուս այլախոհական պոեզիա, Ստեփանակերտ, «Ոգի-Նաիրի», 2015, էջ 206-209։