Բոնիֆաչո
Բնակավայր | |||
---|---|---|---|
ֆր.՝ Bonifacio[1] իտալերեն՝ Bonifacio կորսիկերեն՝ Bunifaziu | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Մակերես | 138,36 կմ² | ||
ԲԾՄ | 70 մետր | ||
Բնակչություն | ▲3204 մարդ (հունվարի 1, 2020)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 495 | ||
Փոստային դասիչ | 20169[3] | ||
Պաշտոնական կայք | bonifacio-mairie.fr(ֆր.) | ||
| |||
Բոնիֆաչո (ֆր.՝ Bonifacio), համայնք Ֆրանսիայում, Կորսիկա մարզի Հարավային Կորսիկայի գավառում։ Բնակչությունը կազմում է 2700 մարդ ըստ 1999 թվականի տվյալների։
Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոնիֆաչո քաղաքը գտնվում է Կորսիկա կղզու ծովափին՝ Միջերկրականի ափին։ Սարդինիա կղզուց բաժանվում է Բոնիֆաչոյի նեղուցով[4][5]։
Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Քաղաքը հիմնադրվել է 830 թվականին պիզացի Բոնիֆաչոյի կողմից[4]։
Բոնիֆաչոն մեծ դեր է խաղացել կորսիկացիների, պիզացիների, ջենովացիների և արագոնացիների միջև կռիվների ժամանակ։ 1554 թվականի տևական ռմբակոծությունից հետո քաղաքը տրվեց ֆրանսիացիներին և թուրքերին։ Այն համարվում էր Կորսիկայի ամենապաշտպանված քաղաքը[4]։
Ընդհուպ մինչև XX դարի առաջին կեսը քաղաքի բնակիչները զբաղվում էին խաղողագործությամբ, ոստրեի, թյունոսի և մարջանի որսով, ինչպես նաև խցանի, կաշվե իրերի, ձիթապտղի ձեթի, բնափայտի առևտրով[4]։
Ներկայիս դրությամբ քաղաքի տնտեսության մեծամասնությունը կազմում է զբոսաշրջությունը։ Գլխավոր տեսարժան վայրերից են Սանտա Մարիա Մաջիորե, Սան Ֆրանչեսկո, Սան Դոմինիկո եկեղեցիները և հոսպիտալի շենքը, որը կառուցվել է 1300 թվականին[4].
Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Համայնքի բնակչությունը 2008 թվականին կազմում էր 2 872 մարդ։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2008 |
---|---|---|---|---|---|---|
2 418 | 2 431 | 2 693 | 2 736 | 2 683 | 2 658 | 2 872 |
Տնտեսություն[խմբագրել | խմբագրել կոդը]
2007 թվականի տվյալներով 259 աշխատունակ տարիքի մարդկանցից (15-64 տարեկան) 183-ը տնտեսապես ակտիվ էին, 76-ը անգործունակ (ակտիվության ցուցանիշը 70,7 %, 1999 թվականին եղել է՝ 63,5 %)։ 183 աշխատունակ բնակիչներից 165-ը աշխատում էին (85 տղամարդ և 80 կին), անաշխատանք էին 18-ը (8 տղամարդ և 10 կին)։ 76 անգործունակ մարդկանցից 23-ը աշակերտներ կամ ուսանողներ են, 27-ը թոշակառու, 26-ը անաշխատունակ էին այլ պատճառներով[6]։
2008 թվականին կոմունայում հաշվվել են 176 հարկատու տնտեսություններ, որտեղ ապրել է 389 մարդ։ Միջին եկամուտը մեկ մարդու հաշվով կազմել է 15 489 եվրո[7]։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2020 — The National Institute of Statistics and Economic Studies, 2022.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Бонифачио, город»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ «Бонифациев пролив»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- ↑ «Emploi et population active 1999 et 2007» (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-27-ին։ Վերցված է 2011-09-08
- ↑ «Revenus fiscaux des ménages en 2008» (ֆրանսերեն)։ INSEE։ Արխիվացված է օրիգինալից 2012-08-27-ին։ Վերցված է 2011-09-08
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Site of the Office of Tourism of Bonifacio
- Visiting Bonifacio (map and photos)
- Location Bonifacio Archived 2017-10-03 at the Wayback Machine.
|