Սարտեն
Բնակավայր | |||
---|---|---|---|
Սարտեն | |||
ֆր.՝ Sartène[1] | |||
| |||
![]() | |||
Երկիր | ![]() | ||
Համայնք | Հարավային Կորսիկա | ||
Մակերես | 200,4 կմ² | ||
ԲԾՄ | 330 մետր, 0 մետր, 1320 մետր, 194 մետր | ||
Բնակչություն | ▲3732 մարդ (հունվարի 1, 2022)[2] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Փոստային դասիչ | 20100[3] | ||
Պաշտոնական կայք | lapagelocale.fr/20100-sartene(ֆր.) | ||
| |||
Սարտեն (ֆր.՝ Sartène), քաղաք և կոմունա ֆրանսիական Կորսիկայում։
Համայնքի INSEE կոդ՝ 2A272։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարտեն քաղաքը տեղաբաշխված է Կորսիկայի արևմտյան լողափին։ Հանդիսանում է Հարավային Կորսիկա դեպարտամենտի վարչական կենտրոնը։ Քաղաքի տարածքը կազմում է շուրջ 200,4 կմ²։ Ըստ 2006 թվականի տվյալների բնակչության թիվը կազմել է 3.096 մարդ։ Գրող Պրոսպեր Մերիմեն այսպես է արտահայտվել Սարտենի մասին.
![]() |
Սարտենը ամենակորսիկական քաղաքն է բոլոր կորսիկական քաղաքների մեջ - Պրոսպեր Մերիմե
|
![]() |
Քաղաքը բաժանված է երկու մասերի՝ Վերին քաղաք և Ստորին քաղաք։ Սարտենի կենտրոնը համարվում է «Ազատության հրապարակը»։ Այստեղ է գտնվում քաղաքապետարանը, որից էլ սկիզբ է առնում հին քաղաքը։
Սարտենը բազմիցս տուժել է ալժիրյան ծովահենների հարձակումներից։ Ամենամեծ հարձակումն արձանագրվել է 1583 թվականը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Համայնքի բնակչությունը 2013 թվականին կազմում էր 3096 մարդ։
1962 | 1968 | 1975 | 1982 | 1990 | 1999 | 2008 | 2013 |
---|---|---|---|---|---|---|---|
2 805 | 2 913 | 3 761 | 3 044 | 3 525 | 3 410 | 3 033 | 3 096 |
Ավանդույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի Չարչարանաց ուրբաթ օրը քաղաքում տեղի է ունենում մեծ երթ՝ Catenacciu: Այն սկսվում է Սանտա Մարիա եկեղեցուց և ավարտվում է Սան Սեբաստիանում։ Մեծ փայտե խաչը ուսերին դրած երկու անձ անցնում են փողոցներով, որին հետևում է թափորը։ Այս ավանդույթը գալիս է Քրիստոսին դեպի խաչելություն տանելու արարողութունից։
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ալեքսանդրինա-Ռոզա Բարրո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Code officiel géographique
- ↑ Populations légales 2022 (ֆր.) — INSEE, 2024.
- ↑ Base officielle des codes postaux — La Poste, 2018.
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Սարտենի ուղեցույց Արխիվացված 2016-03-06 Wayback Machine (անգլ.)
- Քաղաքի պատմությունը (ֆր.)
- Սարտենի վիճակագրության ազգային ինստիտուտ (ֆր.)
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սարտեն» հոդվածին։ |
|