Բողբոջային երկարակնճիթ մոխրագույն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բողբոջային երկարակնճիթ մոխրագույն
Դասակարգում
Թագավորություն  Կենդանիներ (Animalia)
Տիպ/Բաժին Հոդվածոտանիներ (Arthropoda)
Ենթատիպ Վեցոտանիներ (Hexapoda)
Դաս Միջատներ (Insecta)
Կարգ Բզեզներ (Coleoptera)
Ընտանիք Երկարակնճիթներ (Curculionidae)
Ցեղ Sciaphobus
Տեսակ Բողբոջային երկարակնճիթ մոխրագույն (S. squalidus)
Միջազգային անվանում
Sciaphobus squalidus

Բողբոջային երկարակնճիթ մոխրագույն (լատին․՝ Sciaphobus squalidus), երկարակնճիթների ընտանիքի բզեզ, պտղատու և հատապտղատու մշակաբույսերի, խաղողի վազի և անտառային լայնատերև շատ տեսակների վտանգավոր վնասատու։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարմնի երկարությունը 5-6,5 մմ է, ծածկված է մոխրագույն, վարդագույն կամ պղնձափայլ թեփուկներով, իսկ բեղիկներն ու ոտքերը դեղնագորշավուն են։ Բզեզը չի թռչում, քանի որ թաղանթաթևերը թերզարգացած են։ Թրթուրների երկարությունը 5-6 մմ է, սպիտակ՝ բաց գորշավուն գլխով, իսկ մարմնին կան ցցամազիկների և փշիկների շարքեր։ Հիմնական վնասը պատճառում են բզեզները, որոնք հողում ձմեռելուց հետո, տեղափոխվում են ծառերի վրա և վնասում կամ լրիվ ոչնչացնում են բողբոջները՝ կրծելով ուտում կոկոնները, խնձորենու, տանձենու, սեկևիլենու, սալորենու, ծիրանենու, դեղձենու, բալենու, կեռասենու տերևները։ Թրթուրներն էական վնաս չեն հասցնում․ անցնում են հողի մեջ, որտեղ սնվում են ծառաբույսերի և խոտաբույսերի մանր արմատիկներով։

Տարածվածություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հարավային Եվրոպայում, Ռուսաստանի եվրոպական մասի հարավում, Հայաստանում։

Պայքարի միջոցառուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բողբոջները բացվելուց մինչև կոկոնների մերկանալը, սրսկում են խնձորենու ծաղկակերի դեմ երաշխավորված միջատասպաններով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Գյուղատնտեսական հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։