Բոհումիլ Կաֆկա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բոհումիլ Կաֆկա
չեխ․՝ Bohumil Kafka
Bohumil Kafka.jpg
Ծնվել է փետրվարի 14, 1878(1878-02-14)[1][2][3][4]
Ծննդավայր Նովա Պակա, Պրիբրամի շրջան, Hradec Králové Region, Չեխիա
Մահացել է նոյեմբերի 24, 1942(1942-11-24)[5][4] (64 տարեկանում)
Վախճանի վայրը Պրահա, Բոհեմիայի և Մորավիայի պրոտեկտորատ
Քաղաքացիություն Flag of the Czech Republic.svg Չեխիա
Կրթություն Q12056974?, Պրահայի արվեստի, ճարտարապետության, դիզայնի ակադեմիա և Պրահայի գեղարվեստի ակադեմիա
Մասնագիտություն քանդակագործ և մանկավարժ
Աշխատավայր Պրահայի արվեստի, ճարտարապետության, դիզայնի ակադեմիա և Պրահայի գեղարվեստի ակադեմիա
Պարգևներ և
մրցանակներ
Պատվավոր Լեգեոնի շքանշան
Bohumil Kafka Վիքիպահեստում

Բոհումիլ Կաֆկա (չեխ․՝ Bohumil Kafka, փետրվարի 14, 1878, Նովա-Պակա, Ավստրո-Հունգարիաննոյեմբերի 24, 1942, Պրահա, Պրոտեկտորատ Բոհեմիա և Մորավիա), չեխ քանդակագործ և մանկավարժ, պրոֆեսոր, Պրահայի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1892 թվականից 1896 թվականը սովորել է Գորիցեի քանդակագործության դպրոցում, ապա 1897 թվականին Պրահայի Կիրառական արվեստի բարձրագույն դպրոցում՝ Ստանիսլավ Սուխարդիի և Յոսեֆ Վացլավ Միսլբեկի ղեկավարություն: Ավելի ուշ շարունակել է Վիեննայում: Ստացած կրթաթոշակների շնորհիվ 1904-1908 թվականներին ապրել և աշխատել է Փարիզում: Գտնվել է Օգյուստ Ռոդենի ստեղծագործությունների ուժեղ ազդեցության տակ:

Կաֆկայի առաջին փարիզյան ցուցահանդեսը կազմակերպվել է 1904 թվականին Ֆրանսիայի կրթության նախարարության աջակցությամբ: Ավելի ուշ, Ֆրանսիայի կառավարությունը քանդակագործին պարգևատրել է Պատվավոր Լեգեոնի շքանշանով:

Նախքան վերադառնալը և բնակվելը Պրահայում, աշխատել է Լոնդոնում, Բեռլինում և Հռոմում:

1912 թվականին իր ուսուցիչ Ստանիսլավ Սուխարդիի հետ միասին Պրահայում մասնակցել է Ֆրանտիշեկ Պալացկի և սուրբ Վացլավի արձանների ստեղծմանը: Ուսուցչի մահվանից հետո 1916 թվականին նշանակվել է Պրահայի կիրառական արվեստի դպրոցի դեկորատիվ քանդակների պրոֆեսոր: 1925 թվականին դարձել է Պրահայի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր: Երկու անգամ ընտրվել է վերջինիս ռեկտոր:

Քանդակագործի աշխատանքները կատարվել են, գլխավորապես, սիմվոլիզմի և անիմալիստիկա ոճերով: Հայտնի է իր դեկորատիվ քանդակներով, բնակելի ճակատների տարրերով և հասարակական շենքերով, կիսանդրիներով, արձաններով ու հուշարձաններով:

Բոհումիլ Կաֆկան համարվում է Չեխոսլովակիայի արվեստի մոդեռնի նոխահայրերից մեկը:

Մահացել է Պրահայում է որդանման ելունի բորբոքումից: Թաղված է Վիշեգրադյան գերեզմանոցում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]