Բնատնտեսություն
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Բնատնտեսություն, տնտեսություն, որտեղ աշխատանքի արդյունքները արտադրվում են ոչ թե վաճառքի, այլ տնտեսության սեփական պահանջները բավարարելու համար։ Պատմականորեն նախորդել է ապրանքային արտադրությանը։
Հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնատնտեսության գլխավոր հատկանիշներն են նրա՝ աշխատանքի միջտարածաշրջանային բաշխման աննշան մասնակցությունը, ընդհուպ մինչև արտաքին աշխարհից դրա տնտեսական մեկուսացումը (ավտոկարիա)՝ արտադրության և աշխատանքի միջոցների ինքնաբավությամբ, ինչը թույլ է տալիս սեփական ռեսուրսների հաշվին բավարարել բոլոր (գրեթե բոլոր) պահանջները։
Հասարակության արտադրական ուժերի զարգացումը և աշխատանքի միջտարածաշրջանային բաժանման խորացումը օբյեկտիվորեն նախապատրաստում են բնատնտեսությունը ապրանքային տնտեսությամբ փոխարինելու պայմաններ, որտեղ զարգանում է արտադրողների մասնագիտացումը մեկ կոնկրետ ապրանքի արտադրության մեջ՝ ավելի շատ ընդգրկելով ընդարձակ տարածքներ։
Դրսևորումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ստրկատիրական հասարակության մեջ և ֆեոդալիզմի պայմաններում բնատնտեսությունը շարունակում էր մնալ գերիշխող` չնայած փոխանակման և ապրանք-փող հարաբերությունների զարգացմանը։ Ֆեոդալական հասարակության մեջ բնատնտեսության գերակայությունը ծառայում է որպես ֆեոդալական մասնատվածության պահպանման նախադրյալներից մեկը։
Բնատնտեսությունը մինչ օրս պահպանվել է աշխարհի տնտեսապես հետամնաց շրջաններում (Ասիա, Աֆրիկա, Լատինական Ամերիկա), որտեղ գերակշռում էին ցեղային կամ ֆեոդալական հարաբերությունները մինչ եվրոպացիների կողմից նրանց գաղութացումը։ Երկրներում, որոնք ազատվել են գաղութային կախվածությունից, 20-րդ դարի կեսերին բնակչության 50-60% -ը զբաղված էր բնա, կամ կիսաբնատնտեսությամբ։ Բնատնտեսության մեջ օգտագործվում են արտադրության այնպիսի գործիքներ և տեխնոլոգիաներ, ինչպիսիք են՝ բահը, մանգաղը, բրիչը և այլն։
Հայաստանում բնատնտեսություն գոյություն է ունեցել (իր դասական ձևով) մինչև սովետական կարգերի հաստատումը։ Այն որոշ ժամանակ պահպանվել է նահապետական կացութաձևի տեսքով և 1920-ական թվականներին լրիվ վերացել տնտեսության սոցիալիստական վերակառուցման հետևանքով։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Соболев М. Н. Натуральное хозяйство // Энциклопедический словарь Брокгауза и Ефрона : в 86 т. (82 т. и 4 доп.). — СПб., 1890—1907
- Հայկական Սովետական Հանրագիտարան։ Հատոր 2-րդ. - էջ 246
- https://ru.wikipedia.org/wiki/Натуральное_хозяйство