Մեկուսացում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մեկուսացում
Изображение логотипа
Ժանրհեռուստադրամա
ՍտեղծողՋուլի Փլեք
Երկիր ԱՄՆ
ՀիմքCordon?
Լեզուանգլերեն
Գլխավոր
դերերում
Դեվիդ Գյասի, Քրիս Վուդ, Քրիստինա Մոուսես, Քրստեն Գուտոսկի, Կլաուդիա Բլեք,Ջորջ Յանգ, Հաննա Մանգան Լորենս, Թրեվոր Սենթ Ջոն
ՊրոդյուսերԴեվիդ Նատեր, Փիթեր Բոակերտ
Գործադիր պրոդյուսերՋուլի Փլեք և Դևիդ Նատտեր
Պատմվածքի վայրՎանկուվեր
Եթերաշրջանների քանակ1
Սերիաների քանակ13
Էկրաններին էապրիլի 19, 2016-ից հուլիսի 19, 2016
ՀեռուստաալիքThe CW
ԸնկերությունWarner Bros. Television
ԴիստրիբյուտորWarner Bros. Television
Պաշտոնական կայքէջ

«Մեկուսացում» կամ «կարանտին» (անգլ.՝ Containment), ամերիկական հեռուստասերիալ, ստեղծված Ջուլի Պլեքի կողմից, որը հայտնվել է The CW 2016 թվականին։ Սյուժեի կենտրոնում է խորհրդավոր և մահացու համաճարակի բռնկումը Ատլանտայում, որի պատճառով քաղաքի մի մասը փակվում է կարանտինում, մինչդեռ տեղական և ֆեդերալ չինովնիկները հուսահատ դեղ էին փնտրում։ Դա The CW-ի առաջին նախագիծն է, որում կենտրոնական դերերում են աֆրո-ամերիկացիները։ Սերիալի պրեմիերան կայացել է 2016 թվականի ապրիլի 19-ին[1]։ 2016 թվականի մայիսի 13-ին CW-ն հայտարարեց, որ սերիալի 2-րդ եթերաշրջան չի լինելու[2]։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի փետրվարի 2-ին The CW ալիքը պատվիրեց առաջին էպիզոդի նկարահանումները, գրված Ջուլի Պլեքի կողմից, 2015-2016 թվականների սեզոնի համար։ Նախագիծը հիմնված է Կարլ Յոսի բելգիական դրամայի մտահղացման վրա[3]։

Հիմնական դերերի համար քաստինգը սկսվել է 2015 թվականի փետրվարից։ Փետրվարի 24-ին հայտարարված էր, որ Դեվիդ Գյասին և Քրիստինա Մոուսեսը խաղալու են կենտրոնական՝ ոստիկանության մայոր Լեքս Կարնախանի և նրա ընկերուհի Ջենայի դերերը, որը փակված էր կարանտինում։ Դա առաջին անգամն էր, երբ The CW-ի սերալում 2 գլխավոր դերերը տրվել են աֆրո-ամերիկացիների։ Նաև առաջին սերիային միացել է Քրիս Վուդը և Քրստեն Գուտոսկին, որպես Լեքսի լավ ընկեր և ուսուցչուհի և միայնակ մայր[4][5]։ Մարտի 3-ին հայտարարված էր, որ Կլաուդիա Բլեքը հրավիրված էր բժշկի դերի համար, որը պատասխանատու է կարանտինի համար, ինչպես առողջապահության նախարարության, այնպես էլ կառավարության առջև[6]։ Մարտի 4-ին Հաննա Մանգան Լորենսը ստացել է հղի դեռահասի դերը[7]։ Մարտի 10-ին առաջին էպիզոդին միացան Ջորջ Յանգն ու Թրեվոր Սենթ Ջոնը, որպես բժիշկ և լրագրող[8]։

2015 թվականի մայիսի 7-ին ալիքը հաստատեց առաջին էպիզոդը և պատվիրեց առաջին սեզոնի նկարահանումները[9]։

Դերասանները և դերերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Դեվիդ Գյասին մայոր Լեքս Կարնախանի դերում
  • Քրիս Վուդը սպա Ջեյք Ռայլիի դերում
  • Քրիստինա Մոուսեսը Ջենայի դերում
  • Քրստեն Գուտոսկին Քեթի Ֆրենկի դերում
  • Կլաուդիա Բլեքը բժշկուհի Սաբինա Լոմերսի դերում
  • Ջորջ Յանգը Վիկտոր Կեներտսի դերում
  • Հաննա Մանգան Լորենսը Թերեզայի դերում
  • Թրեվոր Սենթ Ջոնը Լեոյի դերում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. The CW press release (2016 թ․ փետրվարի 11). «The CW Sets Upcoming Premiere Dates and Returns». The Futon Critic. Վերցված է 2016 թ․ փետրվարի 11-ին.
  2. ‘Containment’ Cancelled at The CW — No Season 2 | TVLine
  3. Nellie Andreeva (2 февраля 2015). «'Tales From the Darkside' Reboot, Julie Plec's 'Cordon' Get CW Pilot Orders». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  4. Nellie Andreeva (24 февраля 2015). «Julie Plec's CW Pilot 'Cordon' Casts Leads». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  5. Samantha Highfill (24 февраля 2015). «The CW casts Interstellar alum in Julie Plec's Cordon pilot». Entertainment Weekly. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  6. Lesley Goldberg (3 марта 2015). «'The Originals' Newbie to Co-Star in Julie Plec's CW Pilot (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  7. Denise Petski (4 марта 2015). «Jeanine Mason Joins Fox Pilot 'Studio City'; Hanna Mangan Lawrence In CW's 'Cordon'». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  8. Denise Petski (10 марта 2015). «George Young, Trevor St. John Join CW's 'Cordon'; Vince Nappo & Rachel Skarsten In 'Reign'». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.
  9. Nellie Andreeva (7 мая 2015). «CW Picks Up 'Crazy Ex-Girlfriend' As Hourlong Series, 'DC's Legends Of Tomorrow' & 'Cordon'». Deadline.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 8-ին.