Բիլ Ռիդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բիլ Ռիդ
Ծնվել էհունվարի 12, 1920(1920-01-12)[1][2][3]
ԾննդավայրՎիկտորիա, Կանադա[4][3]
Մահացել էմարտի 13, 1998(1998-03-13)[2][5][6][…] (78 տարեկան)
Վախճանի վայրըՎանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[4][3]
Քաղաքացիությունռուսերեն և  Կանադա[3]
ԱզգությունHaida people?
ԿրթությունVictoria College, British Columbia? և Սուրբ Մարտինի արվեստի և դիզայնի կենտրոնական քոլեջ[3]
Ստեղծագործություն(ներ)Cavorting Critters? և Spirit of Haida Gwaii?
Մասնագիտությունփայտի փորագրող, քանդակագործ, վիզուալ արտիստ, նկարիչ, ակնագործ, գծանկարիչ, ակտիվիստ և գծանկարիչ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԿանադայի գեղարվեստի թագավորական ակադեմիա
 Bill Reid Վիքիպահեստում

Ուիլյամ Ռոնալդ "Բիլ" Ռիդ, կրտսեր, Բրիտանական Կոլումբիայի շքանշան (անգլ.՝ William Ronald "Bill" Reid, Jr., հունվարի 12, 1920(1920-01-12)[1][2][3], Վիկտորիա, Կանադա[4][3] - մարտի 13, 1998(1998-03-13)[2][5][6][…], Վանկուվեր, Մետրո Վանկուվեր, Բրիտանական Կոլումբիա, Կանադա[4][3]), (հայդա) կանադացի քանդակագործ։ Աշխատել է ոսկերչության, քանդակագործության, էկրանի տպագրության և նկարչության բնագավառներում[15]։ Նրա աշխատանքներից ներկայացվել են Կանադական ուղևորության շարքի (2004-2012) կանադական 20 դոլարանոց թղթադրամի վրա։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուիլյամ Ռոնալդ Ռիդ կրտսերը, որին անվանում են Բիլ, ծնվել է 1920 թվականին Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիա քաղաքում՝ շոտլանդական-գերմանական ծագմամբ ամերիկացի Ուիլյամ Ռոնալդ Ռիդ Ավագի և[16] T'anuu-ի Ագռավ/Գայլ կլանից, որոնց հաճախ անվանում են հայդա, որոնք Խաղաղօվկիանոսյան ափի առաջին ժողովուրդներն են, Սոֆի Գլադսթոն Ռիդի ընտանիքում[17]։

Ռիդի մոտ հայդա արվեստի հանդեպ հետաքրքրություն է առաջացրել, երբ Տորոնտոյի CBC ռադիոյի հաղորդավար էր և Ռայերսոնի տեխնոլոգիական ինստիտուտում նաև ուսումնասիրում էր ոսկերչություն։ Առաջին անգամ Ռիդին հայդա արվեստի մասին սովորեցրել է մայրական պապը և նրա միջոցով Բիլը ժառանգեց իր գործիքները իր մեծ հորեղբոր Չարլզ Էդենշոյից, ճանաչված մի արվեստագետ, որը մահացավ Ռիդի ծննդյան տարում[18][19]։

1951 թվականին Ռիդը վերադարձավ Վանկուվեր, որտեղ նա Granville Island-ում վերջապես բացեց իր ստուդիան։ Նա մեծապես հետաքրքրված էր Էդենշոյի ստեղծագործություններով և աշխատում էր հասկանալու նրա աշխատանքների սիմվոլիզմը, որոնց մեծ մասը կորել էր բազմաթիվ հայդա ավանդույթների հետ միասին։ Այս ընթացքում Ռիդը նաև կատարել է արտեֆակտների փրկման աշխատանքներ, այդ թվում բազմաթիվ խճճված քանդակներով տոտեմական սյուներ, որոնք լքվել էին գյուղերում։ Նա Բրիտանական Կոլումբիայի համալսարանի մարդաբանության թանգարանում աջակցել է Հայդա գյուղի մասամբ վերակառուցմանը։

29 տարեկանում Ռիդն ամուսնացել է Մաբել անունով մի կնոջ հետ։ Նրանք միասին մեկ երեխա են ունեցել, հետագայում որդեգրել են ևս մեկին։

Աշխատելով ավանդական ձևերով և ժամանակակից նյութերով (սովորաբար ոսկի, արծաթ և հայդա արգիլիթ)՝ Ռիդը սկսեց ոսկյա զարդեր պատրաստել։ Աստիճանաբար նա անցավ բրոնզե մեծ քանդակների, կարմիր մայրու և նուտկանյան կիպարիսի (դեղին մայրի) աշխատանքների՝ ստեղծելով պատկերներ, կենդանիներ և ֆոլկլորային տեսարաններ։ Ռիդը նպատակ էր հետապնդում իր նախնիների վիզուալ ավանդույթները ներկայացնել ժամանակակից ձևով[20]։

Ռիդի ամենահայտնի ստեղծագործությունները երեք խոշոր բրոնզե քանդակներ են, որոնցից երկուսը պատկերում են մարդկային և կենդանիների պատկերներով լցված կանոե, սևը՝ Հայդա Գվայիի ոգին, գտնվում է ԱՄՆ-ում Կանադայի դեսպանատանը, Վաշինգտոն, կանաչը՝ նեֆրիտե կանոեն, գտնվում է Վանկուվերի միջազգային օդանավակայանում, Բրիտանական Կոլումբիա, երրորդը՝ Ստորգետնյա աշխարհի տիրակալը, պատկերում է խոյադելֆինին, գտնվում է Վանկուվերի ակվարիումում։ Այս քանդակների սվաղե տարբերակները գտնվում են Գատինոյի կանադական պատմության թանգարանում։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Bill Reid (նիդերլ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Benezit Dictionary of ArtistsOUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
  3. 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 3,10 https://hedendaagsesieraden.nl/2024/04/21/bill-reid/
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 L'Encyclopédie canadienne, The Canadian Encyclopedia
  5. 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
  6. 6,0 6,1 6,2 Reid M. Reid, Bill // Grove Art Online / J. Turner[Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2018. — ISBN 978-1-884446-05-4doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T071224
  7. http://theravenscall.ca/en/who/life_story/elder/2
  8. https://www.sfu.ca/ceremonies/honorary-degrees/past_honorary_degrees.html
  9. 9,0 9,1 http://www.historymuseum.ca/cmc/exhibitions/aborig/reid/reid06e.shtml
  10. https://www.uvic.ca/universitysecretary/senate/honorary/recipients/index.php
  11. http://secretariat.info.yorku.ca/senate/sub-committee-on-honorary-degrees-and-ceremonials/honorary-degree-recipients/
  12. https://www.uwo.ca/univsec/pdf/senate/honorary/honorary_degrees_by_year.pdf
  13. https://www.trentu.ca/convocation/ceremonies/honours-awards/record-trent-university-titles-honours-and-awards#HDR
  14. http://www.library.ubc.ca/archives/hdcites/hdcites7.html#reid
  15. "Reid, William Ronald" Արխիվացված 2017-09-22 Wayback Machine, The Canadian Encyclopedia
  16. Bill Reid, Can. Museum of Civilization
  17. Bill Reid Foundation (2010). «Who was Bill Reid?». The Raven's Call. virtualmuseum.ca. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 27-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 14-ին.
  18. Harris, Christie (1966). Raven's Cry. Toronto: McClelland and Stewart. էջ 189.
  19. Wright, Robin K.; Ginson, Mandy (2013). Wright, Robin K.; Augaitis, Daina (eds.). Charles Edenshaw. London: Black Dog Publishing. էջ 228. ISBN 9781908966209.
  20. «Archived copy». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2012 թ․ փետրվարի 12-ին.{{cite web}}: CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link), Museum of Anthropology

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բիլ Ռիդ» հոդվածին։