Բեքի Ջի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Բեքի Ջի
Becky G performing in December 2013 in Chicago.jpg
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անուն Becky G
Ի ծնե անուն Ռեբեկա Մարի Գոմես
Նաև հայտնի է որպես Becky G
Ծնվել է մարտի 2, 1997({{padleft:1997|4|0}}-{{padleft:3|2|0}}-{{padleft:2|2|0}})[1] (21 տարեկան)
Ինգլվուդ, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Երկիր Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Ժանրեր Alternative reggaeton
Մասնագիտություն երգչուհի, երգահան, պարուհի
Գործիքներ կիթառ
Կայք iambeckyg.com

Բեքի Ջի (Ռեբեկա Մարի Գոմես, անգլ.՝ Rebbeca Marie Gomez; ծնվել է 1997 թվականի մարտի 2-ին) Ինգլվուդում, Կալիֆոռնիա), ամերիկացի երգչուհի, ռեփ երգիչ, երգահան և պարուհի։ Նա հայտնի է դարձել 2012 թվականին YouTube-ում հայտնի երգերի ռեմիքսներ ավելացնելով։ Այդ թվականին նա համագործակցել է Kemosabe Records ձայնագրման գործակալության հետ, որի սեփականատերը Dr. Luke-ն է։ 2013 թվականի հուլիսի 16-ին նա թողարկել է իր առաջին «Play It Again» մինի ալբոմը։ Ինչպես նաև Բեքին գրել է երգիչների համար երգերի տեքստեր, որոնց մեջ են մտնում՝ «Oath» Շեր Լլոյդ և «Wish U Were Here» Cody Simpson: Նա մասնակցել է այդ 2 երգերի ձայնագրմանը։ Իր և երգիչ Օսթին Մահոունի սիրավեպի մասին շատ լուրեր են տարածվել։ Միայն մայիսի 1-ին Օսթինը հաստատեց իրենց հարաբերությունները MTV ալիքին, ասելով, որ նա երբեք լուրջ հարաբերությունների մեջ չի եղել։ Հուլիսի 31-ին հայտնի է դարձել, որ Գոմեսը նկարահանվելու է «Կայսրություն» հեռուստասերիալի 2-րդ եթերաշրջանում։ Իսկ փետրվարի 7-ին նա 4 ամսով տեղափոխվել է Վանկուվեր «Հզոր Ռենջերների» նկարահանումներին։ Այդտեղ նա խաղացել է Թրինիի/Դեղին ռեյնջերի դերը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեբեկան ծնվել և մեծացել է Ինգլվուդում, բայց իր վաղ մանկությունն անց է կացրել Մորենո-Վալլիում: Ֆինանսական խնդիրները նրա ծնողներին ստիպեցին վաճառել իրենց տունը և տեղափոխվել Ինգլվուդում գտնվող նրա պապիկի ավտոտնակը։ Այդ ժամանակ Գոմեսը 9 տարեկան էր[2]: Գոմեսը ցանկացավ օգնել իր ընտանիքին և սկսեց աշխատել (այդ թվում նաև գովազդի բիզնես)։ Ինչպես նաև ներկայացել է դեռահասների 2 խմբերում՝ G.L.A.M. և B.C.G[3]: Քրիստինա Ագիլերայի և Ջենիֆեր Լոպեսի երգերի շնորհիվ՝ Բեքին իր մեջ հայտնաբերեց երաժշտական տաղանդ։

Երաժշտական կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2011 թվականին Բեքին հայտնի փոփ և հիփ հոփ երգերի ռեմիքսներ ավելացրեց YouTube-ում[4]: Քանյե Ուեսթի և Ջեյ Զիի ռեփերի նրա քավեր տարբերակները, որոնք ավելացվել էին 2011 թվականի սեպտեմբերի 15-ին, գրավեցին պրոդյուսեր Dr. Luke-ի ուշադրությունը և պրոդյուսերն առաջարկեց Kemosabe Records-ի հետ համագործակցություն։

2012 թվականի հուլիսի 12-ին երգիչ Քոդի Սիմփսոնը թողարկեց «Wish U Were Here» սինգլը, որտեղ Բեքին երգեց և դարձավ երգի հեղինակներից մեկը։ Ավելի ուշ նա իր «Turn the Music Up» երգը ավելացրեց YouTube-ում։ 2012 թվականի հոկտեմբերի 2-ին բրիտանացի երգչուհի Շեր Լլոյդը թողարկում է «Oath» սինգլը, որտեղ նույնպես երգեց Գոմեսը։ «Oath»-ի ավելի քան 140,000 օրինակներ վաճառվեցին ԱՄՆ-ում և բարձրացավ Billboard Hot 100-ի 73-րդ տողը։ Բեքին Will.i.am-ի հետ թողարկեց «Problem» երգը, որը միացավ «Տրանսիլվանիա հյուրանոց» մուլտֆիլմի սաունդթրեքերի շարքին[5]: Սեպտեմբերի 13-ից նա թողարկեց այդ երգի տեսահոլովակը։ Բեքին սկսեց աշխատել Ջենիֆեր Լոպեսի «Jenny From the Block» երգի ռեմիքսի վրա, այն անվանելով «Becky from the Block»: Իսկ տեսահոլովակը թողարկվել է 2013 թվականի ապրիլի 8-ին[6]:

2013 թվականի մայիսի 6-ին Բեքին թողարկեց «Play It Again» երգի տեսահոլովակը, որը դարձավ իր առաջին մինի ալբոմ «Play It Again»-ի աջակցությամբ, թողարկված 2013 թվականի հուլիսի 16-ին։ Այդ մինի ալբոմն իր մեջ ներառում է նաև 4 երգեր՝ «Can’t Get Enough», որը ձայնագրվել էր Պիտբուլի հետ միասին, «Built for This», «Zoomin' Zoomin'» և «Lovin What You Do.» [7]: 2014 թվականի փետրվարին Բեքին Ժասմին Մարի Վիլեգասի հետ հայտնվեց «Latina» ամսագրի շապիկին։ Բեքին երգակցել է Քեթի Փերրիի «Prismatic World Tour», Դեմի Լովատոյի «DEMI World Tour» և Ջեյսոն Դերուլեյի «Talk Dirty Tour» համերգային շրջագայություններին։

2014 թվականի ապրիլի 23-ին նա թողարկեց իր առաջին «Shower» սինգլը, որը դարձավ նրա՝ Billboard Hot 100-ի մեջ մտնող առաջին հիթը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]