Բերտրան դը Բորն
Jump to navigation
Jump to search
Բերտրան դը Բորն ֆր.՝ Bertran de Born | |
---|---|
![]() | |
Ծնվել է | 1140[1] |
Ծննդավայր | Պերիգոր, Դորդոն, Աքվիտանիա |
Մահացել է | 1215[2] |
Մահվան վայր | Սըենտ Տրի |
Քաղաքացիություն | ![]() |
Մայրենի լեզու | Old Occitan? |
Մասնագիտություն | տրուբադուր, բանաստեղծ, ազնվական և կոմպոզիտոր |
![]() |
Բերտրան դը Բորն (ֆր.՝ Bertran de Born, 1140[1], Պերիգոր, Դորդոն, Աքվիտանիա - 1215[2], Սըենտ Տրի), տրուբադուր, միջնադարյան պրովանսալական քնարերգության խոշոր ներկայացուցիչ։
Բերտրան դը Բորնի պոեզիան[խմբագրել | խմբագրել կոդը]
Բերտրան դը Բորնը՝ մարտաշունչ այդ ֆեոդալը, իր հոգևոր բերկրանքը քաղել է պատերազմից, որը փառաբանել է իր երգերում։
Բերտրան դը Բորնը հայտնի է հատկապես իր սերվենտներով (քաղաքական երգ)։ Ի դեպ, Դանթեն նրան դրվատել է որպես տաղանդավոր պոետի, պատերազմի երգչի, որի ստեղծագործության մեջ նուրբ և վերամբարձ զգացմունքը համատեղված է ասպետական կոպիտ ուժի և սրի իդեալին։
Ահա մի հատված դը Բորնի հայտնի ողբից, որ գրված է «Ջահել արքա» կոչված անգլիացի Ջեֆրի արքայազնի եղերական մահվան առթիվ.
- Մեր տկար դարում ցավ ու տխրություն
- Սերն անցավ, չկա կենսուրախ ոգին,
- Եվ մարդիկ մանր ու կեղծավոր դարձան,
- Միշտ նոր վտանգ է կախվում մեր գլխին։
- Կտրվեց կյանքը ջահել Արքայի.
- Նա անզուգական քաջ էր փառավոր,
- Եվ աշխարհն այժմ ողբ է ու մոլոր
- Եվ դարձել է ծով անհուն վշտերի[3]։
- (Թարգմ. Հենրիկ Բախչինյան)
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 German National Library, Berlin State Library, Bavarian State Library, Austrian National Library Record #118510150 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
- ↑ 2,0 2,1 2,2 Swartz A. Open Library — 2007.
- ↑ Հենրիկ Բախչինյան (2004)։ Դրվագներ ֆրանսիական գրականության պատմության։ Երևան: Երևանի համալսարանի հրատարակչություն։ էջ 14-15
Տես նաև՝[խմբագրել | խմբագրել կոդը]
|