Բերթ Բոլին
| Բերթ Բոլին | |
|---|---|
| Ծնվել է | մարտի 15, 1925[1] |
| Ծննդավայր | Նյուչոպինգ, Շվեդիա |
| Մահացել է | դեկտեմբերի 30, 2007[2][1] (82 տարեկան) |
| Մահվան վայր | Danderyd, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա |
| Քաղաքացիություն | |
| Կրթություն | Ուփսալայի համալսարան և Ստոկհոլմի համալսարան |
| Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[3] (1956) |
| Մասնագիտություն | օդերևութաբան, համալսարանի դասախոս, ֆիզիկոս և science organizer |
| Աշխատատու | Ստոկհոլմի համալսարան |
| Զբաղեցրած պաշտոններ | տնօրեն |
| Պարգևներ և մրցանակներ | |
| Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա, Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա, Թագավորական շվեդական ճարտարագիտական գիտությունների ակադեմիա, Ռուսաստանի գիտությունների ակադեմիա, Իտալիայի գիտությունների ազգային ակադեմիա և Կլիմայի փոփոխություններով զբաղվող փորձագետների միջկառավարական խումբ |
Բերթ Ռիքարդ Յոհաննես Բոլին (շվեդ.՝ Bert Rickard Johannes Bolin, մարտի 15, 1925[1], Նյուչոպինգ, Շվեդիա - դեկտեմբերի 30, 2007[2][1], Danderyd, Դանդերյուդ, Ստոկհոլմի լեն, Շվեդիա), շվեդ օդերևութաբան, Ստոկհոլմի օդերևութաբանական համալսարանի պրոֆեսոր (1961-1990), Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խմբի առաջին նախագահ (1988-1997)։
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի և Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի անդամ, ինչպես նաև՝ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի և ԱՄՆ գիտությունների ազգային ակադեմիայի (1997)[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բերթ Բոլինը ծնվել է 1925 թվականի մայիսի 15-ին ծովափնյա Նյուչոպինգ քաղաքում՝ Սյոդերմանլենդի լենի կենտրոնում։ Ստանալով միջնակարգ կրթություն ընդունվել է Ստոկհոլմի համալսարան, որը էլ 1946 թվականին ավարտել է հաջողությամբ։
1949 թվականին ստացել է Ստոկհոլմի համալսարանի մագիստրոսի աստիճան, իսկ 1956 թվականին՝ օդերևութաբանի աստիճան։ Դոկտորական աշխատանքը գրելու ժամանակ աշխատել է Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտում Ջոն ֆոն Նոյմանի հետ միասին, և ում հետ օգտագործելով էլեկտրական թվային ինտեգրատոր և հաշվիչ ստեղծել են եղանակի կանխատեսման առաջին համակարգիչը։
Գիտնականը 1961 թվականից մինչև 1990 թվականը եղել է Ստոկհոլի համալսարանի օդերևութաբանական ամբիոնի պրոֆեսոր։
1988 թվականին Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպությունը ՄԱԿ-ի շրջակա միջավայրի ծրագրի հետ մեկտեղ ստեղծել են Կլիմայի փոփոխության փորձագետների միջկառավարական խումբ, որի նախագահ է ընտրվել Բերթ Բոլինը։
Մի որոշ ժամանակ Բոլինը եղել է գիտական Եվրոպական տիեզերական գործակալության ղեկավար։
Բոլինը նաև եղել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի, Նորվեգիայի գիտությունների ակադեմիայի, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամ[9]։ Մի շարք գիտական մրցանակների ասպետ, ինչպես նաև առաջադրվել է Նոբելյան մրցանակի։ 1988 թվականին դարձել է Թայլեր մրցանակի դափնեկիր։
1992 թվականին ստորագրել է «Նախազգուշացում մարդկությանը» մանիֆեստը[10]։
Բերթ Ռիքարդ Յոհաննես Բոլին մահացել է 2007 թվականի դեկտեմբերի 30-ին Ստոկհոլմի մոտ գտնվող Դանդերյուդ վայրում[11]։
1979 թվականին նա ամուսնալուծվել է կնոջից (Ulla Frykstrand)։ Ամուսնությունից ունեցել են երեք երեխա։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- International Meteorological Organization Prize[en] (1981)
- Carl-Gustaf Rossby Research Medal[en] (1984)
- Թայլերի մրցանակ (1988)
- Կյորբերի մրցանակ (1990)
- Milutin Milankovic Medal[en] (1993)
- Երկնագույն մոլորակ մրցանակ (1995)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 http://www.thestar.com/News/article/290480
- ↑ Deutsche Nationalbibliothek Record #128043563 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ https://www.ametsoc.org/ams/about-ams/ams-awards-honors/awards/past-award-honors-recipients/
- ↑ https://tylerprize.org/laureates/past-laureates/
- ↑ https://wmo.int/about-wmo/awards/international-meteorological-organization-imo-prize/imo-prize-winners
- ↑ https://www.af-info.or.jp/en/blueplanet/list.html
- ↑ Bert R. J. Bolin (անգլ.)
- ↑ Nick Sundt, globalchange.org, 16 July 1995, «IPCC Chairman Ber Bolin Builds Consensus» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2002 թ․ նոյեմբերի 16-ին. Վերցված է 2002 թ․ նոյեմբերի 16-ին.
- ↑ «World Scientists' Warning To Humanity» (անգլերեն). stanford.edu. 1992 թ․ նոյեմբերի 18. Արխիվացված է օրիգինալից 1998 թ․ դեկտեմբերի 6-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 1-ին.
- ↑ Hevesi, Dennis (2008 թ․ հունվարի 4), «Bert Bolin, 82, Is Dead; Led U.N. Climate Panel», New York Times
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոլին Բերթը РАН-ի պաշտոնական էջում
| ||||||||||||
- Մարտի 15 ծնունդներ
- 1925 ծնունդներ
- Շվեդիայում ծնվածներ
- Դեկտեմբերի 30 մահեր
- 2007 մահեր
- Շվեդիայում մահացածներ
- Ուփսալայի համալսարանի շրջանավարտներ
- Ստոկհոլմի համալսարանի շրջանավարտներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Շվեդիայի ճարտարագիտական գիտությունների թագավորական ակադեմիայի անդամներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամներ
- Շվեդ գիտնականներ
- Շվեդ ֆիզիկոսներ
- Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամներ