Jump to content

Բերանի խոռոչի մուկոցելե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բերանի խոռոչի մուկոցելե
Ենթակատեգորիալորձաթաղանթի ախտահարում, մուկոցելե Խմբագրել Wikidata
Բժշկական մասնագիտությունդիմածնոտային վիրաբուժություն Խմբագրել Wikidata

Բերանի խոռոչի մուկոցելե (նաև լորձաթաղանթային կիստա, բերանի խոռոչի լորձաթաղանթի կիստա, և էքստրավազացիայի հետևանքով առաջացած կիստա)[1], ծագումը պայմանավորված է երկու փոխկապակցված երևույթներով՝ լորձի էքստրավազացիայի ֆենոմեն և թքի արտահոսքի խանգարում:

Լորձային էքստրավազացիայի ֆենոմենը շարակցական հյուսվածքի այտուցվածությունն է, որը իրենից ներկայացնում է լորձային հեղուկի կուտակում: Դա տեղի է ունենում թքագեղձի ծորանի պատռվածքի պատճառով, որը սովորաբար առաջանում է տեղային տրավմաների (վնասման) հետևանքով, լորձաթաղանթային էքստրավազացիայի երևույթի դեպքում: Մուկոցելեն ունի կապտավուն կամ կիսաթափանցիկ գունավորում և ավելի հաճախ հանդիպում է երեխաների կամ դեռահասների մոտ:

Չնայած նման ախտահարումները հաճախ կոչվում են կիստաներ, այնուամենայնիվ մուկոցելեն չի համարվում «իրական» կիստա, քանի որ չունի էպիթելային պատիճավորում:

Նշաններ և ախտանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերանի խոռոչում մուկոցելեի չափերը կարող են հասնել մինչև մի քանի սանտիմետրի, և դրանք սովորաբար թափանցիկ կամ բաց կապույտ երանգավորման են: Պալպացիայի ժամանակ մուկոցելեն կարող է լինել անշարժ կամ դոնդողանման: Այն կարող է մնալ մի քանի օրից մինչև մի քանի տարի և հետագայում նորից կրկնվել` պայմանավորված մեխանիկական վնասմամբ[2]:

Մուկոցելների առաջացման պարզեցված ներկայացում
Հայմորյան խոռոչի մուկոցելե (կապույտ գունավորմամբ գոյացություն)

Մուկոցելեն ամենից հաճախ տեղակայվում է ստորին շրթունքի ներքին մակերեսին: Այն կարող է տեղակայվել նաև այտի լորձաթաղանթի ներքին մակերեսին, լեզվի ծայրին, բերանի խոռոչի հատակին։ Բերանի խոռոչի հատակի մուկոցելեն կոչվում է ռանուլա: Դրանք հազվադեպ են առաջանում վերին շրթունքի վրա: Ինչպես անունն է հուշում, դրանք լորձապատ գոյացություններ են և հիմնականում առաջանում են քթի հարակից խոռոչներում, առավել հաճախ՝ ճակատային, էթմոիդալ և հայմորյան խոռոչներում: Սֆենոիդալ խոռոչների ախտահարումը չափազանց հազվադեպ է: Եթե կույր աղիքի լուսանցքը ինչ-որ պատճառով խցանված է, այնտեղ նույնպես կարող է առաջանալ մուկոցելե:

Մուկոցելեի որոշ ձևեր հայտնաբերվում են բերանի խոռոչի փափուկ քիմքի, ռետրոմոլյար բարձիկի և այտի լորձաթաղանթի մակերեսին: Այս տեսակը, որը հայտնի է որպես «մակերեսային մուկոցելե», ի հայտ է գալիս որպես մեկ կամ մի քանի «բշտիկներ», որոնք պատռվում են՝ վերածվելով խոցի: Պատռվելուց հետո մակերեսային մուկոցելեն հաճախակի կրկնվում է նույն տեղում: Շրթունքների մակերեսին բշտիկների առաջացման այլ տեսակներ են՝ աֆթաներ, լիպոմա, թքագեղձերի բարորակ ուռուցքներ, ենթալորձաթաղանթի թարախակույտ և հեմանգիոմաներ։

Ստորին շրթունքի էքստրվազացիոն տիպի մուկոցելեի հիստոպաթոլոգիական պատկեր

Միկրոսկոպիկ՝ մուկոցելեն նկարագրվում է որպես լորձային հեղուկի կուտակումով գրանուլյացիա: Քանի որ միաժամանակ տեղի է ունենում բորբոքում, սովորաբար տեսանելի են նեյտրոֆիլներ և փրփրավոր հիստոցիտներ: ՀՇ պատկերի վրա մուկոցելեն համասեռ զանգվածի տեսք ունի[3]:

Ե՛վ բերանի խոռոչի մուկոցելեն, և՛ էքստրավազացիայի ֆենոմենը դասակարգվում են որպես թքագեղձերի ֆունկցիոնալ խանգարումներ:

Մուկոցելեի վիրահատական հեռացում[4]

Երբեմն մուկոցելեն կարճ ժամանակ հետո կարող է ինքնաբերաբար լուծվել: Հնարավոր է ռեցիդիվ, հետևաբար որպես կանխարգելիչ միջոց ախտահարված թքագեղձի հետ միասին կարիք է լինում այն հեռացնելու։ Հետևաբար նախընտրելի է վիրահատական բուժում[5]:

Մուկոցելեի վիրահատական հեռացման համար կան մի քանի տարբերակներ։ Դրանք ներառում են լազերային և նվազագույն ինվազիվ մեթոդներ, ինչը նշանակում է, որ լավացման ժամանակը զգալիորեն կրճատվում է[6][7]: Միկրոմարսուպիալիզացիա` վիրահատական հեռացման այլընտրանքային մեթոդ է: Այն ավելի պարզ է, ավելի քիչ տրավմատիկ և լավ հանդուրժելի հիվանդների՝ հատկապես երեխաների կողմից[8]:

Ոչ վիրաբուժական տարբերակ են հիպերտոնիկ լուծույթով ողողումները (մեկ ճաշի գդալ աղ մեկ բաժակի համար) օրական 4-6 անգամ մոտ 1 շաբաթ, ինչը կարող է արդյունավետ լինել փոքր կամ նոր ախտորոշված մուկոցելեի դեպքում: Այն կարող է դուրս բերել կուտակված հեղուկը՝ առանց շրջակա հյուսվածքների հետագա ախտահարման[9]: Եթե այն չի անհետանում, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ հետագա բուժումը պլանավորելու կապակցությամբ: Փոքր կիստաները կարող են հեռացվել լազերային բուժման միջոցով, սակայն ավելի մեծ չափի կիստաների դեպքում անհրաժեշտ է վիրաբուժական միջամտություն:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Rapini RP, Bolognia JL, Jorizzo JL (2007). Dermatology: 2-Volume Set. St. Louis: Mosby. ISBN 978-1-4160-2999-1.
  2. Sinha R, Sarkar S, Khaitan T, Kabiraj A, Maji A (2016). «Nonsurgical Management of Oral Mucocele by Intralesional Corticosteroid Therapy». International Journal of Dentistry. 2016: 2896748. doi:10.1155/2016/2896748. PMC 5086369. PMID 27822227.
  3. page 152 in: Luca Saba and Jasjit S. Suri (2013). Multi-Detector CT Imaging: Principles, Head, Neck, and Vascular Systems. CRC Press. ISBN 9781439893845.
  4. Dorfman J. «The Center for Special Dentistry».
  5. Nallasivam, K. U.; Sudha, B. R. (2015). «Oral mucocele: Review of literature and a case report». Journal of Pharmacy & Bioallied Sciences. 7 (Suppl 2): S731–733. doi:10.4103/0975-7406.163516. ISSN 0976-4879. PMC 4606697. PMID 26538955.
  6. Iyer, Vidyaa Hari; Ramalingam, Padmapriya; Moorthy, Vijayalakshmi (2012). «Use of Lasers in the Management of Mucocele: Two Case Reports». International Journal of Laser Dentistry (անգլերեն). 2 (3): 92–96. doi:10.5005/jp-journals-10022-1027. ISSN 2249-5614.
  7. Bagher, Sara M.; Sulimany, Ayman M.; Kaplan, Martin; Loo, Cheen Y. (9 May 2018). «Treating Mucocele in Pediatric Patients Using a Diode Laser: Three Case Reports». Dentistry Journal. 6 (2): 13. doi:10.3390/dj6020013. PMC 6023325. PMID 29747378.
  8. Piazzetta CM, Torres-Pereira C, Amenábar JM (September 2012). «Micro-marsupialization as an alternative treatment for mucocele in pediatric dentistry». International Journal of Paediatric Dentistry. 22 (5): 318–23. doi:10.1111/j.1365-263X.2011.01198.x. PMID 22092694.
  9. DoctorGentry (2016-08-13). «mucocele | Dr. Gentry» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2024-03-23-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Դասակարգում
Արտաքին աղբյուրներ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բերանի խոռոչի մուկոցելե» հոդվածին։