Jump to content

Լիպոմա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիպոմա
Տեսակհիվանդության կարգ
Բժշկական մասնագիտությունմաշկաբանություն և ընդհանուր վիրաբուժություն
ՀՄԴ-10D17
 Lipomas Վիքիպահեստում

Լիպոմա, ճարպային հյուսվածքի բարորակ ուռուցք[1]։ Շոշափելիս այն փափուկ է, շարժուն և անցավ[1]։ Սովորաբար տեղակայվում է ենթամաշկային ճարպաբջջանքում, սակայն երբեմն կարող է ունենալ ավելի խորը տեղակայում[1]։ Սովորաբար չափերը փոքր են 5 սմ-ից։ Լիպոմաները հիմնականում տեղակայվում են մեջքի վերին հատվածում, ուսերի և որովայնի շրջանում։ Որոշ մարդկանց մոտ առկա են մի շարք լիպոմաներ[2]։

Առաջացման պատճառը հիմնականում պարզ չէ[1]։ Ռիսկի գործոնները ներառում են հիվանդության ընտանեկան պատմությունը, ճարպակալումն ու սահմանափակ ֆիզիկական ակտիվությունը[1][2]։ Ախտորոշվում է ֆիզիկական զննման հիման վրա[1]։ Ախտորոշման հաստատման նպատակով հնարավոր է ճառագայթային պատկերման կամ հյուսվածքային բիոպսիայի կարիք զգացվի[1]։

Բուժումը հիմնականում կատարվում է զննման կամ վիրահատական հեռացման ճանապարհով[1]։ Լիպոման կարող է կրկնվել հեռացումից հետո և այդ պատճառով հնարավոր է կրկին վիրահատության կարիք զգացվի[1]։ Լիպոմայի դեպքում չկա քաղցկեղի զարգացման ռիսկ[1]։

Մարդկանց շուրջ 2%-ն ունի լիպոմա։ Սովորաբար այն հանդիպում է մեծահասակ մարդկանց մոտ՝ 40-60 տարեկան հասակում[1]։ Ավելի հաճախ հանդիպում է տղամարդկանց, քան կանանց մոտ[1]։ Լիպոման հանդիսանում է տարածված փափուկ հյուսվածքային բարորակ ուռուցք[3]։ «Լիպոմա» տերմինն առաջին անգամ կիրառվել է 1709 թվականին[4]։

Լիպոմաների ենթատեսակներից են[5]՝

  • Ադենոլիպոմաներ, իրենցից ներկայացնում են լիպոմաներ, որոնք փոխկապված են քրտնագեղձերի հետ[6]։
  • Անգիոլիպոլեյոմիոմաները ձեռքբերովի, միայնակ, անախտանիշ, ծայրամասային հանգույցներ են։ Հյուսվածաբանորեն հանդիսանում են հստակ սահմաններով, ենթամաշկային ճարպաբջջանքում տեղակայված ուռուցքներ, կազմված հարթ մկանային բջիջներից, արյունատար անոթներից, շարակցական հյուսվածքից և ճարպից[5]։
  • Անգիոլիպոմաները ցավոտ, ենթամաշկային բջջանքում տեղակայված հանգույցներ են և ունեն լիպոմային բնորոշ բոլոր առանձնահատկությունները[5][7]։
  • Կամուրջ-ուղեղիկային անկյան և ներքին լսողական ուղու լիպոմաներ[8]
  • Խոնդրոիդ լիպոմաներն իրենցից ներկայացնում են խորը տեղակայված, պինդ, դեղին ուռուցքներ, որոնք հիմնականում հանդիպում են կանանց մոտ՝ ոտքերի շրջանում[5]
  • Բրտամարմնի լիպոման գլխուղեղի բնածին, հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը կարող է ունենալ կամ չունենալ ախտանշաններ[9]։ Սկսվում է բրտամարմնից(բրտամարմնի կպուկից), որն իրենից ներկայացնում է հարթ, լայն նյարդաթելեի խուրձ տեղակայված գլխուղեղի կեղևի տակ։
  • Հիբերնոման հանդիսանում է գորշ ճարպի լիպոմա։
  • Ներմաշկային, երկարավունբջջային լիպոմաներն առանձնահատուկ են նրանով, որ հանդիպում են հիմնականում կանանց մոտ և ունեն լայն տարածվածություն։ Հավասար հաճախականությամբ հանդիպում են գլխի և պարանոցի, իրանի, վերին և ստորին վերջույթների շրջանում[5][7]։
  • Նյարդային ֆիբրոլիպոման իրենից ներկայացնում է նյարդային ցողունի շուրջ տեղակայված ֆիբրոզ-ճարպային հյուսվածքի գերաճ, որը բերում է նյարդի սեղմման[5]։
  • Պլեոմորֆ լիպոմաները, ինչպես երկարավունբջջային լիպոմաները, հանդիպում են մեծահասակ տղամարդկանց մոտ, տեղակայվելով հիմնականում մեջքի և պարանոցի հատվածում և բնորոշվում հսկա բջջային, իրար ծածկող կորիզներով[5]։
  • Երկարավունբջջային լիպոման անախտանիշ, դանդաղ աճող ենթամաշկային ուռուցք է, որը հիմնականում տեղակայվում է ծեր տղամարդկանց մեջքի, պարանոցի և ուսերի շրջանում[5]։
  • Մակերեսային ենթամաշկային լիպոմաները տեղակայված են մաշկի մակերեսից քիչ խորը և ամենատարածված տեսակն են լիպոմաների շրջանում[10]։ Հիմնականում տեղակայվում են իրանի, ազդրի և նախաբազկի շրջանում, չնայած, որ կարող են հանդիպել մարմնի յուրաքանչյուր հատվածում, որտեղ կա ճարպ։

Լիպոմայի զարգացման համար պարտադիր պայման չի հանդիսանում ժառանգական նախատրամադրվածությունը, չնայած որ ժառանգական կարգավիճակը, օրինակ՝ ընտանեկան բազմակի լիպոմատոզը, կարող է նպաստել լիպոմայի առաջացմանը[11][12]։ Մկների վրա կատարված գենետիկ հետազոտությունները գտել են կապ HMG I-C-ի գենի (նախկինում տարբերակված էր որպես ճարպակալման հետ կապված գեն) և լիպոմայի զարգացման միջև։ Այս հետազոտությունները հաստատում են նախնական համաճարակաբանական տվյալները մարդկանց մոտ, ցույց տալով կապը HMG I-C գենի և մեզենքիմալ ուռուցքների միջև[13]։

Դեպքեր են գրանցվել, երբ թեթև վնասվածքն առաջացրել է լիպոմայի աճ, այսպես կոչված «հետվնասվածքային լիպոմա»[14]։ Սակայն վնասվածքի և լիպոմայի առաջացման միջև ընկած կապը շարունակում է մնալ խնդրահարույց[15]։

Այլ պայմաններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գտնում են, որ լիպոմատոզը համարվում է ժառանգական հիվանդություն , որի առկայությամբ մարմնի վրա առաջանում են բազմաթիվ լիպոմաներ։

Հիվանդագին ճարպակալումը (Դերկումի հիվանդություն) հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որի ժամանակ առաջանում են բազմաթիվ հիվանդագին լիպոմաներ, այտուցներ և թուլություն։ Հետազոտությունները ցույց են տվել, որ այն տարածված է ճարպակալմամբ տառապող կանանց մոտ՝ հետմենոպաուզայի շրջանում։ Ներկայիս գրականությունը փաստում է, որ Դերկումի հիվանդությունը գերակշռում է կանանց, քան տղամարդկանց մոտ, իսկ ախտորոշման միջին տարիքը համարվում է 35 տարեկանը[16]։

Բարորակ սիմետրիկ լիպոմատոզը (Մադելունգի հիվանդություն) մեկ այլ ախտահարում է, որը ներառում է լիպոմատոզ։ Սովորաբար այն հանդիպում է միջին տարիքի տղամարդկանց մոտ՝ որպես բազմամյա ալկոհոլիզմի հետևանք, սակայն կարող է ի հայտ գալ ալկոհոլիզմով չտառապող կանանց և տղամարդկանց մոտ նույնպես։

Ֆիզիկական քննությունը, որպես կանոն, ախտորոշման ամենապարզ մեթոդն է։ Հազվադեպ կարող է հյուսվածքային բիոպսիայի կամ ճառագայթային պատկերման անհրաժեշտություն լինել։

Սովորաբար լիպոմաները չեն ենթարկվում բուժման, եթե ցավոտ չեն կամ չեն առաջացնում շարժման սահմանափակում։ Լիպոմաները հիմնականում հեռացվում են կոսմետիկ պատճառներից ելնելով, երբ դառնում են մեծ չափի կամ հյուսվածաբանական նպատակներով, որպեսզի համոզվեն նրանց վտանգավոր լինելու մեջ, ինչպիսին լիպոսարկոման է[10]։ Այս վերջին պահը շատ կարևոր է, քանի որ ուռուցքի բնութագիրը կորոշվի նրա հեռացումից և բժշկական տեսանկյունից զննելուց հետո միայն։

Լիպոմաները սովորաբար հեռացվում են մեկ վիրահատական մոտեցմամբ[17]։ Այն իրականացվում է տեղային անզգայացման պայմաններում և տևում 30 րոպեից պակաս։ Մեծ մաս դեպքերում լիպոման բուժվում է, սակայն 1-2% դեպքերում այն կարող է կրկնվել հեռացումից հետո[18]։ Բուժման տարբերակներից է լիպոսակցիան, եթե լիպոման փափուկ է և պարունակում է շարակցական հյուսվածքի ոչ մեծ բաղադրիչ; Լիպոսակցիայից հետո ձևավորվում են քիչ քանակությամբ սպիներ, իսկ մեծ լիպոմաների ամբողջական հեռացումը կարող է ձախողվել, բերելով նրանց հետագա աճին[19]։

Ենթադրվում է, որ նոր մեթոդների օգնությամբ լիպոմաների հեռացումից հետո չեն ձևավորվում սպիներ։ Այդ եղանակներից է ուռուցքի հեռացումն այնպիսի միացությունների ներարկման ճանապարհով, որոնք խթանում են լիպոլիզը․ օրինակ՝ ստերոիդներ, ֆոսֆատիդիլխոլին[17][20]։

Ենթամաշկային լիպոմաները հազվադեպ են կյանքին վտանգ սպառնում և չեն համարվում լուրջ հիվանդություն։ Ներքին օրգաններում աճող լիպոմաները կարող են ավելի վտանգավոր լինել․ օրինակ՝ ստամոքս-աղիքային տրակտի լիպոմաները կարող են առաջացնել արյունահոսություն, խոցագոյացում և ցավոտ խցանումներ (այսպես կոչված «ըստ տեղակայման չարորակ», սակայն հյուսվածաբանորեն բարորակ ուռուցքներ)[21][22]։ Լիպոմայի չարորակացումը դեպի լիպոսարկոմա շատ հազվադեպ է հանդիպում և լիպոսարկոմաների մեծ մասը չեն ծագում իրենց նախորդող բարորակ ախտահարումներից[18]։ Նկարագրվել են երիկամների և ոսկրերի լիպոմաների չարորակացման մի քանի դեպքեր, սակայն հնարավոր է, որ այդ մի քանի գրանցված դեպքերն եղել են լավ տարբերակված լիպոսարկոմաներ, որոնց չարորակ լինելն առաջին անգամ հետազոտելիս բաց են թողել[23]։ Խորը լիպոմաներն ավելի շատ են միտված կրկնվելուն, քան մակերեսային լիպոմաները, քանի որ խորը լիպոմաների ամբողջական վիրահատական հեռացումը ոչ միշտ է հնարավոր[23][24]։

Բազմակի լիպոմաները, լիպոմատոզը առավել հաճախ հանդիպում են տղամարդկանց մոտ։ Որոշ մակերեսային լիպոմաներ կարող են տեղակայվել խորը փակեղների մեջ և դժվարեցնել հեռացումը։ Լիպոսարկոմայի տարածվածությունը լիպոմաների շրջանում կազմում է 1%։ Այն հիմնականում հանդիպում է ստորին վերջույթների, ուսերի և հետորովայնամզային շրջանում։ Լիպոսարկոմայի զարգացման մյուս ռիսկի գործոններից են մեծ չափը(>5սմ), կրակալումը, արագ աճը և(կամ) թափանցումը դեպի մոտակա կառույցներ կամ փակեղի միջով դեպի մկանային հյուսվածք[25]։

Համաճարակաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բնակչության շուրջ 2%-ն ունի լիպոմա։ Այս ուռուցքները կարող են առաջանալ ցանկացած տարիքում, բայց հիմնականում հանդիպում են միջին տարիքում՝ 40-60 տարեկան հասակում[17]։ Մաշկային լիպոմաները հազվադեպ են հանդիպում երեխաների մոտ, սակայն կարող են հանդես գալ որպես ժառանգական հիվանդության՝ Բաննայա-Զոնանի համախտանիշի բաղկացուցիչ մաս[26][27]։

Լիպոմաները սովորաբար հարաբերականորեն փոքր են, ունեն 1-3 սմ տրամաչափ[28], սակայն եզակի դեպքերում մի քանի տարվա ընթացքում կարող են վերածվել «հսկա լիպոմաներ»-ի, որոնք ունեն 10-20 սմ լայնություն և մինչև 4-5 կգ զանգված[29][30]։

Այլ կենդանիներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիպոմաները հանդիպում են բազմաթիվ կենդանիների մոտ, բայց առավել հաճախ հանդիպում են ծեր շների՝ հատկապես ծեր Լաբրադորների, Դոբերմանների և Շնաուցերների մոտ[31]։ Քաշի ավելցուկ ունեցող էգ շներն ունեն լիպոմայի առաջացման մեծ հավանականություն և մեծ թվով ծեր շներ կամ քաշի ավելցուկով շներ ունենում են գոնե մեկ լիպոմա[32][33]։ Շների մոտ լիպոմաները հիմնականում առաջանում են իրանի կամ վերին վերջույթի հատվածում[31]։ Լիպոմաները հանդիպում են նաև խոշոր եղջերավոր անասունների և ձիերի, իսկ առավել հազվադեպ՝ կատուների և խոզերի մոտ[33][34]։ Այնուամենայնիվ, ձիերի մոտ ոտիկով լիպոման կարող է առաջացնել աղիների ոլորում, որը հանգեցնում է մեռուկացման, աղիքային խիթի և հնարավոր է մահվան։ Աղին վնասվում է լիպոմայի ոտիկի մոտ և կորցնում արյունամատակարարումը[35]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 1,11 «Lipoma-OrthoInfo - AAOS». orthoinfo.aaos.org. 2012 թ․ մայիս. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 8-ին.
  2. 2,0 2,1 Fletcher, Christopher D. M.; Unni, K. Krishnan; Mertens, Fredrik (2002). Pathology and Genetics of Tumours of Soft Tissue and Bone (անգլերեն). IARC. էջ 20. ISBN 9789283224136.
  3. Bancroft LW, Kransdorf MJ, Peterson JJ, O'Connor MI (2006 թ․ հոկտեմբեր). «Benign fatty tumors: classification, clinical course, imaging appearance, and treatment». Skeletal Radiol. 35 (10): 719–33. doi:10.1007/s00256-006-0189-y. PMID 16927086.
  4. Olson, James Stuart (1989). The History of Cancer: An Annotated Bibliography (անգլերեն). ABC-CLIO. էջ 15. ISBN 9780313258893.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 5,7 James, William D.; Berger, Timothy G.; Elston, Dirk M. (2005). Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology (10th ed.). London: Elsevier. ISBN 0-7216-2921-0.
  6. James, William D.; Berger, Timothy G.; Elston, Dirk M. (2011). Andrews' Diseases of the Skin: Clinical Dermatology (11th ed.). London: Elsevier. ISBN 9781437703146.
  7. 7,0 7,1 Rapini, Ronald P.; Bolognia, Jean L.; Jorizzo, Joseph L. (2007). Dermatology: 2-Volume Set. St. Louis: Mosby. էջ 1838. ISBN 1-4160-2999-0.
  8. Crowson MG, Symons SP, Chen JM. «Left cerebellopontine angle lipoma with mild brainstem compression in a 13-year-old female». Otology & Neurotology. doi:10.1097/mao.0b013e3182814d6e.
  9. Wallace D (1976 թ․ դեկտեմբեր). «Lipoma of the corpus callosum». J Neurol Neurosurg Psychiatry. 39 (12): 1179–85. doi:10.1136/jnnp.39.12.1179. PMC 492562. PMID 1011028.
  10. 10,0 10,1 2720, բաժին Lipomas(անգլ.) EMedicine կայքում
  11. Leffell DJ, Braverman IM (1986 թ․ օգոստոս). «Familial multiple lipomatosis. Report of a case and a review of the literature». J. Am. Acad. Dermatol. 15 (2 Pt 1): 275–9. doi:10.1016/S0190-9622(86)70166-7. PMID 3745530.
  12. Toy BR (2003 թ․ հոկտեմբեր). «Familial multiple lipomatosis». Dermatol. Online J. 9 (4): 9. PMID 14594582.
  13. Arlotta P, Tai AK, Manfioletti G, Clifford C, Jay G, Ono SJ (2000 թ․ մայիս). «Transgenic mice expressing a truncated form of the high mobility group I-C protein develop adiposity and an abnormally high prevalence of lipomas». J Biol Chem. 275 (19): 14394–400. doi:10.1074/jbc.M000564200. PMID 10747931.
  14. Signorini M, Campiglio GL (1998 թ․ մարտ). «Posttraumatic lipomas: where do they really come from?». Plast. Reconstr. Surg. 101 (3): 699–705. doi:10.1097/00006534-199803000-00017. PMID 9500386.
  15. Aust MC, Spies M, Kall S, Jokuszies A, Gohritz A, Vogt P (2007). «Posttraumatic lipoma: fact or fiction?». Skinmed. 6 (6): 266–70. doi:10.1111/j.1540-9740.2007.06361.x. PMID 17975353. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  16. http://www.lipomadoc.org/uploads/5/0/4/8/5048532/dd_white_paper.pdf
  17. 17,0 17,1 17,2 Salam GA (2002 թ․ մարտ). «Lipoma excision». Am Fam Physician. 65 (5): 901–4. PMID 11898962. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մայիսի 11-ին. Վերցված է 2019 թ․ փետրվարի 1-ին.
  18. 18,0 18,1 Dalal KM, Antonescu CR, Singer S (2008 թ․ մարտ). «Diagnosis and management of lipomatous tumors». J Surg Oncol. 97 (4): 298–313. doi:10.1002/jso.20975. PMID 18286473.
  19. Al-basti HA, El-Khatib HA (2002). «The use of suction-assisted surgical extraction of moderate and large lipomas: long-term follow-up». Aesthetic Plast Surg. 26 (2): 114–7. doi:10.1007/s00266-002-1492-1. PMID 12016495.
  20. Bechara FG, Sand M, Sand D, և այլք: (2006). «Lipolysis of lipomas in patients with familial multiple lipomatosis: an ultrasonography-controlled trial». J Cutan Med Surg. 10 (4): 155–9. doi:10.2310/7750.2006.00040. PMID 17234112.
  21. Thompson WM (2005 թ․ ապրիլի 1). «Imaging and findings of lipomas of the gastrointestinal tract». AJR Am J Roentgenol. 184 (4): 1163–71. doi:10.2214/ajr.184.4.01841163. PMID 15788588.
  22. Taylor AJ, Stewart ET, Dodds WJ (1990 թ․ դեկտեմբերի 1). «Gastrointestinal lipomas: a radiologic and pathologic review». AJR Am J Roentgenol. 155 (6): 1205–10. doi:10.2214/ajr.155.6.2122666. PMID 2122666.
  23. 23,0 23,1 Goldblum, John R.; Weiss, Sharon W.; Enzinger, Franz M. (2008). Enzinger and Weiss's soft tissue tumors (5th ed.). Mosby Elsevier. ISBN 0-323-04628-2.
  24. Fletcher, C.D.M., Unni, K.K., Mertens, F. (2002). Pathology and Genetics of Tumours of Soft Tissue and Bone. World Health Organization Classification of Tumours. Vol. 4. Lyon: IARC Press. ISBN 92-832-2413-2.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  25. E.J. Mayeaux Jr. (2009). The Essential Guide to Primary Care Procedures, p.386, Wolters Kluwer Health. 978-0-7817-7390-4.
  26. Buisson P, Leclair MD, Jacquemont S, և այլք: (2006 թ․ սեպտեմբեր). «Cutaneous lipoma in children: 5 cases with Bannayan-Riley-Ruvalcaba syndrome». J. Pediatr. Surg. 41 (9): 1601–3. doi:10.1016/j.jpedsurg.2006.05.013. PMID 16952599.
  27. Gujrati M, Thomas C, Zelby A, Jensen E, Lee JM (1998 թ․ օգոստոս). «Bannayan-Zonana syndrome: a rare autosomal dominant syndrome with multiple lipomas and hemangiomas: a case report and review of literature». Surg Neurol. 50 (2): 164–8. doi:10.1016/S0090-3019(98)00039-1. PMID 9701122.
  28. Lipoma—topic overview at webmd.com
  29. Hakim E, Kolander Y, Meller Y, Moses M, Sagi A (1994 թ․ օգոստոս). «Gigantic lipomas». Plast. Reconstr. Surg. 94 (2): 369–71. doi:10.1097/00006534-199408000-00025. PMID 8041830.
  30. Terzioglu A, Tuncali D, Yuksel A, Bingul F, Aslan G (2004 թ․ մարտ). «Giant lipomas: a series of 12 consecutive cases and a giant liposarcoma of the thigh». Dermatol Surg. 30 (3): 463–7. doi:10.1111/j.1524-4725.2004.30022.x. PMID 15008886.
  31. 31,0 31,1 Adipose Tissue Tumors Արխիվացված 2016-03-04 Wayback Machine The Merck Veterinary Manual, (9th ed.)
  32. Lipomas Արխիվացված 2008-07-20 Wayback Machine Veterinary & Aquatic Services Department, Purina
  33. 33,0 33,1 Lipoma Virginia Polytechnic Institute and State University
  34. Lipomas (Fatty Tumors) Արխիվացված 2008-05-18 Wayback Machine Veterinary Q & A
  35. The Merck Veterinary Manual (9th ed.). Merial. 2005. ISBN 0911910506.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիպոմա» հոդվածին։