Փակեղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Փակեղ, մկանները պատող շարակցահյուսվածքային թաղանթ, որը ծածկում է նաև առանձին մկանախմբեր ու մարմնի ամբողջական մասեր։ Անմիջապես մաշկի տակ կա մեկ ընդհանուր ենթամաշկային մակերեսային փակեղ։ Փակեղների շնորհիվ հեշտանում են կծկումների ժամանակ առանձին մկանների կամ մկանախմբերի շփումները միմյանց նկատմամբ։ Փակեղների միջև առաջանում են ակոսներ կամ խողովակներ, որտեղով անցնում են արյան անոթներն ու նյարդերը։ Միջփակեղային տարածություններով կարող են տարածվել զանազան բորբոքային հեղուկներ ու թարախային պրոցեսներ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։