Բեսիմ Բոկշի
Բեսիմ Բոկշի սերբ.՝ Бесим Бокси, Besim Bokši | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 12, 1930[1] |
Ծննդավայր | Ջակովիցա |
Վախճանվել է | օգոստոսի 16, 2014[1] (83 տարեկան) |
Մասնագիտություն | բանաստեղծ, համալսարանի դասախոս, լեզվաբան, բանասեր և քաղաքական գործիչ |
Լեզու | ալբաներեն |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Բելգրադի համալսարան և Պրիշտինայի համալսարան |
Աշխատավայր | Պրիշտինայի համալսարան |
Բեսիմ Բոկշի (սերբերեն՝ Бесим Бокси, նոյեմբերի 12, 1930[1], Ջակովիցա - օգոստոսի 16, 2014[1]), ալբանացի բանաստեղծ, լեզվաբան և բանասեր։ 2008-2011 թվականներին եղել է Կոսովոյի Գիտությունների և արվեստի ակադեմիայի նախագահ։ ref>«Academy of Sciences and Arts of Kosovo». Վերցված է 2010 թ․ մայիսի 4-ին.</ref>[2]:
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բեսիմ Բոկշին ծնվել է 1930 թվականի նոյեմբերի 12-ին Հարավսլավիայի թագավորությունում, Ջակովիցա քաղաքում։ Մանուկ հասակում ընտանիքով տեղափոխվել է Ալբանիա, բնակություն հաստատել Վլյորա քաղաքի մերձակայքում գտնվող Դուկատ գյուղում։ Հենց այստեղի դպրոցում էլ ստացել է տարրական կրթությունը։ Մի քանի տարի անց մեկնել է Ալբանիայի մայրաքաղաք Տիրանա[3]՝ ուսումը շարունակելու։ 1945 թվականին վերադարձել է Ջակովիցա։ Տարիներ անց, աշխատանքին զուգընթաց, բարձրագույն կրթություն է ստացել Բելգրադի համալսարանի ալբանագիտության բաժնում, որն ավարտել է 1959 թվականին։ Այնուհետև ավարտել է նաև այդ համալսարանի ասպիրանտուրան։
1961-1963 թվականներին ալբանական լեզու և գրականություն է դասավանդել Ջակովիցայի ավագ դպրոցում, որի տնօրենն էր միաժամանակ։ 1967-1973 թվականներին որպես տնօրեն և ձևաբանության դասախոս պաշտոնավարել է Ջակովիցայի բարձրագույն մանկավարժական դպրոցում։ Այդ ընթացքում նա ութ ամիս աշխատել է նաև Պրիշտինայի ալբանագիտական ինստիտուտում։ 1974 թվականից պատմական ձևաբանության դասընթաց է դասավանդել Պրիշտինայի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ալբանական լեզվի ու գրականության բաժնում։ Հենց այստեղ էլ դիսերտացիա է պաշտպանել և ստացել բանասիրական գիտությունների դոկտորի գիտական կոչում: Տարիներ անց ընտրվել է Կոսովոյի գիտությունների և արվեստների ակադեմիայի անդամ, հետագայում դարձել դրա նախագահը, փոխնախագահը։
Բոկշին եղել է նաև Պրիշտինայում 1968 թվականին անցկացված լեզվաբանական խորհրդակցությունների արդյունքներն ամփոփող հանձնաժողովի անդամ, նկատելի ավանդ ներդրել ալբաներենի ուղղագրության կանոնակարգման, ստանդարտացման գործում։ Որպես պատվիրակ՝ մասնակցել է նաև ուղղագրության հարցերի առնչությամբ Տիրանայում 1973 թվականին անցկացված լեզվաբանական կոնգրեսին, Թուրքիայում՝ Անկարայում 1978 թվականին տեղի ունեցած, Հարավարևելյան Եվրոպայի ժողովուրդների լեզուների ուսումնասիրման հարցերին նվիրված կոնգրեսին։
Բեսիմ Բոկշին մահացել է 2014 թվականի օգոստոսի 14-ին[2]։
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Բանաստեղծական ժողովածուներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեզվաբանական աշխատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Development of the Formation of the Present Nominal Flexion of Albanian (Rruga e formimit të sotëm nominal të shqipes), Приштина, 1980
- Postposition of the article in Balkan languages (Prapavendosja e nyjes në gjuhët ballkanike), Приштина, 1984
- The Participle in Albanian: A Diachronic View (Pjesorja e shqipes: vështrim diakronik), Приштина, 1998
- On Personal Pronouns in Albanian (Për vetorët e shqipes), Приштина, 2004.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Ndërron jetë akademik Besim Bokshi, varrimi të dielën në orën 17 [The academic Besim Bokshi passed away, the funeral on Sunday] (Albanian), Koha, 2014 թ․ օգոստոսի 16, Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 6-ին, Վերցված է 2018 թ․ ապրիլի 24-ին
{{citation}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Elsie, Robert (2004). Historical dictionary of Kosova. Scarecrow Press. էջ 29. ISBN 0-8108-5309-4.
|